Հա

Ազգային

06/09/2021 - 10:15

«Ինքնակործան անհոգութեան մէջ, մեզ չի միացնում, չի անհանգստացնում մեր կորուստների խորութիւնն ու ապագայի մասին տագնապը»․ Լիլիթ Գալստեան

Մեր հասարակութեան պերճանքն ու թշւառութիւնը կամ ինքնակործան անհոգութիւն։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ԱԺ Գիտութեան, կրթութեան, մշակոյթի, սպորտի եւ երիտասարդութեան հարցերի մշտական յանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստեանը, անդրադառնալով Գառնու տաճարում կազմակերպւած հարսանիքին։

«alikonline.ir» - Մեր հասարակութեան պերճանքն ու թշւառութիւնը կամ ինքնակործան անհոգութիւն։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ԱԺ Գիտութեան, կրթութեան, մշակոյթի, սպորտի եւ երիտասարդութեան հարցերի մշտական յանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստեանը, անդրադառնալով Գառնու տաճարում կազմակերպւած հարսանիքին։

«Երէկւանից, արդարացիօրէն, Գառնու տաճարում կազմակերպւած հարսանիքն է քննարկւում։

Առերեւոյթ կամ ֆորմալ առումով թւում է, թէ ամէն ինչ կարգին է։ Պահպանութեան ՊՈԱԿ-ը թոյլտւութիւնը համաձայնեցրել է ԿԳՄՍ-ի հետ, տաճար-արգելոցի փակ լինելու մասին ծանուցում էլ է եղել, աշխարհում էլ մշակութային յուշարձանները/կոթողները վարձակալելու աւանդոյթ կայ։

Սա միայն առերեւոյթ․․․ եթէ չելնենք այն իրողութիւնից, թէ ինչ իրականութեան մէջ է ապրում մեր հասարակութիւնը, եթէ փորձենք մոռանալ, որ Հայաստանը կորցրել է Գորիս-Կապան միջպետական մայրուղու վերահսկողութիւնը, եթէ չնկատելու տանք, որ թուրքը դիրքաւորւել է Սոթքից Շորժա ու աչքը Սեւանին է, եթէ մոռանանք, որ Եռաբլուրում դեռ փոսեր են փորւում, եթէ մոռանանք, որ սահմանին հայ զինւոր է մահանում, եթէ մերժենք, որ մեր պետականութիւնը արնաքամ է լինում․․․

Եթէ մեժէք այս ամէնը․․․բայց ինչպէ՞ս․․․

Ձեր մերժումից, ցաւն օտարելուց, ուրանալուց կամ փախուստից ոչինչ չի փախւում, Հայաստանը շարունակում է սուզւել, անկասելիօրէն սուզւել, վերջանալ․․․

Ու համատարած այս ցաւի, պետականութեան եւ ինքնիշխանութեան իրական կորստի խորապատկերում ինչ-որ մէկի մտքով անցնում է հէնց տաճարի ներքոյ «տժալ», այո՝ հէնց այդ բառով՝ «տժալ»․․․ ինքը փող ունի, ինքը կարող է թէկուզ մէկ օրով Գառնին առնել, ու թքած, թէ ինքն էլ է այդ կործանւող նաւի վրայ․․․

Չեմ մերժում ոչ մէկի երջանիկ լինելու իրաւունքը, բայց ինչպէ՞ս․․․մեր անկումների խորութիւնից անհնար է չքարանալ։

Եւ այդ անկումների շղթայով անցնում են պատւիրատուից մինչեւ ԿԳՄՍ նախարար։

Դուք ոչ մեղքի, ոչ պատասխանատւութեան, ոչ էլ ցաւի գիտակցում չունէք․․․

Օրէնքներից անդին բարոյական ու արժէքային ուղենիշներն են, ներքին զսպանակները․․․

Մենք կորցրել ենք, աւելի շուտ մեզ կորցնել են տալիս մեր ընդհանրական արժէքները, մեր ներքին դիմադրութիւնը, մեր ինքնութիւնը, մեր մարդկային չափանիշները։

Ինքնակործան անհոգութեան մէջ, մեզ չի միացնում, չի անհանգստացնում մեր կորուստների խորութիւնն ու ապագայի մասին տագնապը։ Մենք պարտւում ենք ներսից․․․

Իսկ գուցէեւ գիտակցաբար է արւում, պառակտւած եւ ընդհանրական արժէքներ եւ կարմիր գծեր չունեցող ժողովրդին վերջնական պարտութեան մատնելը շատ հեշտ է։

Եւ սա ՄԵՐ/ՁԵՐ ընտրութիւնն է, իսկ իշխանութի՞ւնը, իսկ պետութի՞ւնը․․․»:

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։