Հա

Ազգային

13/09/2021 - 20:00

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչները հանդիպել են բարոնուհի Ք․ Քոքսի եւ նրա գլխաւորած պատւիրակութեան հետ

Հայաստանում է Մեծ Բրիտանիայի Միացեալ Թագաւորութեան Լորդերի պալատի անդամ, Հայաստանի եւ Արցախի բարեկամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը։ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկւել են Հայաստանին ու Արցախին վերաբերող հարցեր, մանրամասն ներկայացւել են Ադրբեջանի եւ Թուրքիայի ոճրագործութիւնները։

Հայաստանում է Մեծ Բրիտանիայի Միացեալ Թագաւորութեան Լորդերի պալատի անդամ, Հայաստանի եւ Արցախի բարեկամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը։ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկւել են Հայաստանին ու Արցախին վերաբերող հարցեր, մանրամասն ներկայացւել են Ադրբեջանի եւ Թուրքիայի ոճրագործութիւնները։

«Իրենք շատ մանրամասների ծանօթ չէին, բայց ամբողջութեամբ ընկալեցին մեր կեցւածքն ու դիրքորոշումը։ ՀՅԴ Բիւրոն եւ Հայ Դատի Կենտրոնական խորհուրդը կազմակերպում են խորհրդաժողով՝ միաւորելով աւելի քան 20 երկրներից Արցախի բարեկամներ, քաղաքական, ակադեմիական, ազդեցիկ անձանց խորհրդաժողով, որոնք պատրաստ են Արցախի կարգավիճակի յստակեցման, իրաւունքների համար պայքար տանել աշխարհով մէկ։ Խորհրդաժողովը դեկտեմբերին է, որին հրաւիրւած է նաեւ Քերոլայն Քոքսի գլխաւորած պատւիրակութիւնը՝ իրեն ուղեկցող տարբեր կազմակերպութիւնների հետ»,- հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը։

Նա նշեց, որ հանդիպման ընթացքում առանձնացւել են նաեւ այն ոլորտները, որտեղ Քերոլայն Քոքսի գլխաւորած պատւիրակութիւնը, որպէս հայ ժողովրդի բարեկամ, կարող է օժանդակութիւն ցուցաբերել։ Բարոնուհին ասաց՝ իրենք խիստ մտահոգւել են կատարւածով եւ եկել են՝ անձամբ տեսնելու այն, ինչ կատարւել է Հայաստանում եւ Արցախում։

«Մեր այցելութեան նպատակը մեր խորը մտահոգութիւնն է Արցախում եւ Հայաստանում կատարւածի առնչութեամբ, եւ մենք եկել ենք՝ մեր աչքերով տեսնելու, թէ ինչ է կատարւում, որովհետեւ սեփական աչքերով տեսնելը շատ տարբեր է ինչ-որ մէկի հաղորդագրութիւնները կարդալուց։ Մեր այցի ընթացքում հասցրել ենք հանդիպել շատ տեղահանւածների, որոնք անցել են դժոխքով, բայց խիզախ են։ Մեր հանդիպումը կարեւոր էր՝ հասկանալու համար, թէ ինչո՞վ կարող ենք օգնել Արցախին, եւ այս հարցում ՀՅԴ Հայ Դատի գրասենեակն առաւելագոյնս օգնեց մեզ»,- Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց բարոնուհի Քերոլայն Քոքսը։

Լորդերի պալատի անդամը յայտնեց նաեւ, որ Ադրբեջանի վայրագութիւններն իրենք վաւերագրելու են եւ ներկայացնեն միջազգային ասպարէզում։

«Մենք հրապարակելու ենք յօդւած, որտեղ ցոյց կը տանք Ադրբեջանի վայրագութիւնները, մարդկութեան դէմ արարքները, ինչպէս նաեւ ռազմագերիների հանդէպ նրանց վատ վերաբերմունքը հրադադարի պայմանագիր կնքելուց յետոյ։ Շատ բան կայ միջազգային հանրութեանը ներկայացնելու։ Այսօր մենք քննարկեցինք՝ ինչպէ՞ս կապեր ստեղծել Հայաստանի եւ Արցախի բարեկամների միջեւ։ Դժբախտաբար, Մեծ Բրիտանիայի կառավարութիւնը նրանց մէջ չէ։ Մենք ջանք չենք խնայում, որպէսզի այս հարցերը դնենք Մեծ Բրիտանիայի կառավարութեան լուսարձակի տակ, բայց, դժբախտաբար, ոչ մի աձագանգ չենք ստանում, որովհետեւ այնտեղ ադրբեջանական նաւթի մեծ բաժնետոմսեր կան։ Դրա համար այլ ելքեր ենք փնտրում՝ ուրիշ ազդեցիկ միաւորումների ու կազմակերպութիւնների միջոցով գրաւենք միջազգային հանրութեան ուշադրութիւնը»,- ասաց Քերոլայն Քոքսը։

Բարոնուհին նշեց, որ այս անգամ, ցաւօք, Արցախ գնալ չի կարող, բայց հնարաւորութեան դէպքում սիրով կայցելի։

 

Յարակից լուրեր

  • ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւնը
    ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւնը

    2022թ. ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ ամբիոնից իր ելոյթի ժամանակ Նիկոլ Փաշինեանի ինքնախոստովանական ցուցմունքները եւ Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների, Արցախի ու Հայաստանի Հանրապետութեան անվտանգային խնդիրների վերաբերեալ յայտնած դիրքորոշումները, փաստերի եւ իրողութիւնների նենգափոխումները վերջնականապէս բացայայտեցին վարչապետի պաշտօնը զբաղեցնողի ու իր վարչախմբի քաղաքական եւ բարոյական սնանկութիւնը։

  • ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւնը
    ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւնը

    Կը կատարուի այն՝ ինչ կ՚ակնկալուէր. Ազրպէյճանը, օգտուելով Ուկրաինոյ հարցին վրայաշխարհի ուշադրութեան կեդրոնացումէն, քայլեր կը կատարէ աւարտին հասցնելու իրհակահայ ծրագրերը, որոնք իրականացնելու նորագոյն հանգրուանը սկսաւ 2020 թուականի 44-օրեայ պատերազմով։

  • Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ նորընտիր Բիւրոյի անդամներին
    Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ նորընտիր Բիւրոյի անդամներին

    Մարտի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՅԴ նորընտիր Բիւրոյի անդամներին՝ առաջնորդութեամբ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանի։

  • Ցաւակցական
    Ցաւակցական

    Խոր ցաւով տեղեկացանք ընկ. Վահէ Թորոսեանի վաղաժամ մահուան մասին:

  • «Ադրբեջանը խախտում է 2020 թւականի հրադադարի պայմանները». Քերոլայն Քոքսը Լորդերի պալատում անդրադարձել է ԼՂ հակամարտութեանը
    «Ադրբեջանը խախտում է 2020 թւականի հրադադարի պայմանները». Քերոլայն Քոքսը Լորդերի պալատում անդրադարձել է ԼՂ հակամարտութեանը

    Բարոնուհի Քերոլայն Քոքսն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեանը Լորդերի պալատում տեղի ունեցած «Փախստականներ. Զանգւածային տեղահանումներ» խորագրով լսումների ժամանակ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։