Հա

Ազգային

14/09/2021 - 10:15

ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տէր-Խաչատուրեանն երէկ՝ սեպտեմբերի 13-ին ընդունել է Միացեալ Թագաւորութեան Լորդերի պալատի անդամ, մեր ժողովրդի մեծ բարեկամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխաւորած պատւիրակութեանը։

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տէր-Խաչատուրեանն երէկ՝ սեպտեմբերի 13-ին ընդունել է Միացեալ Թագաւորութեան Լորդերի պալատի անդամ, մեր ժողովրդի մեծ բարեկամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխաւորած պատւիրակութեանը։

Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՀՅԴ Բիւրոյի անդամ, Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամաւորներ Արթուր Խաչատրեանը, Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գէորգ Ղուկասեանը։

Ողջունելով հիւրերին՝ Յակոբ Տէր-Խաչատուրեանը նախ շնորհակալութիւն է յայտնել բարոնուհի Քոքսին՝ տասնամեակներ շարունակ Հայաստանին, Արցախին ու հայ ժողովրդին ցուցաբերած վիթխարի օժանդակութեան համար։ Հանդիպման ընթացքում քննարկւել են փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ մասնաւորապէս տարածաշրջանային քաղաքական գործընթացները եւ այդ համատեքստում Թուրքիայի եւ Ադրբեջանի ծաւալապաշտական նկրտումները։ Յատուկ անդրադարձ է կատարւել Թուրքիայի կողմից Հայաստանի վրայ գործադրւող ճնշումներին, ինչպէս նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի անընդունելիութեանը։ Փորձ է արւում այդ գործընթացներն իրականացնել միջազգայնօրէն ընդունւած կարգաւորումները շրջանցելով, Հայաստանի տարածքային ամբողջականութեան խախտումներով եւ ուղղակի ռազմական սպառնալիքով։

Յատուկ ուշադրութեան է արժանացել Արցախեան հիմնահարցի ներկայ հանգրւանը, քննարկւել են Արցախի Հանրապետութեանը, ժամանակաւորապէս տեղահանւած անձանց եւ ռազմագերիների ազատութեան խնդրին վերաբերող հարցեր։ Այս ուղղութիւններով նախանշւել որոշ ծրագրեր։

 

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական խորհուրդ

13.09․2021 թ.

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։