Հա

Ազգային

22/09/2021 - 11:45

ՀՅԴ շարքերն է համալրել 7 նորագիր

Երէկ՝ սեպտեմբերի 21-ին, Աշոտ Ղուլեանի յուշակոթողի մօտ հանդիսաւոր երդման արարողութեամբ ՀՅԴ շարքերն է համալրել 7 նորագիր։

«alikonline.ir» - Երէկ՝ սեպտեմբերի 21-ին, Աշոտ Ղուլեանի յուշակոթողի մօտ հանդիսաւոր երդման արարողութեամբ ՀՅԴ շարքերն է համալրել 7 նորագիր։ Տեղեկացնում է «Ապառաժ»-ը:

Արարողութեանը ներկայ էին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամները, ՀՅԴ Ստեփանակերտի եւ շրջանների կոմիտէների ներկայացուցիչներ, ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան անդամներ։

Նախքան երդման արարողութիւնը, ներկաները ծաղիկներ են խոնարհել Աշոտ Ղուլեանի յուշակոթողին։

Կուսակցական երդման արարողութիւնից յետոյ տեղի ունեցաւ նաեւ խոստման արարողութիւն, որի ընթացքում ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան շարքեր համալրել է 2 նորագիր։

ՀՅԴ երդման արարողութեան կնքահայրը՝ Ալեօշա Գաբրիէլեանն էր, իսկ խոստման արարողութեան կնքահայրը՝ Սերգէյ Շահվերդեանը։

Ալեօշա Գաբրիէլեանը նախքան երդման արարողութիւնը նշեց, որ նորագիրների համար սա յիշարժան օր է լինելու, քանի որ համալրում են մի կուսակցութեան շարքեր, որն անցել է պատերազմի բովով, իր ժողովրդի կողքին է եղել, եւ ինչպէս երդման տեքստի մէջ է ասւում՝ պէտք է պատրաստ լինեն անգամ կեանքի գնով պաշտպանելու հայրենիքը։

Սերգէյ Շահվերդեանն էլ նշեց, որ ՀՀ անկախութեան տօնի օրւայ կապակցութեամբ կազմակերպւած երդման եւ խոստման արարողութիւնները յատկապէս կարեւոր են այն առումով, որ այս օրերին խալխլւած է Հայաստանի անկախութիւնը։

Երդման եւ խոստման արարողութիւններից յետոյ կուսակցութեան շարքերը համալրած ընկերներին շնորհաւորել են ներկաները, որից յետոյ օրւայ առիթով Լեռնիկ Յովհաննիսեանը իր խօսքն է ուղղել նրանց։

Լեռնիկ Յովհաննիսեանի համոզմամբ՝ մեր ժողովուրդը լաւ չի ճանաչում Դաշնակցութեանը, քանի որ 70 տարի շարունակ սովետական ժամանակաշրջանում դաշնակցութեան դէմ հակաքարոզչութիւն էր տարւում, իսկ Արցախեան շարժումից յետոյ, երբ սկսւեց պատերազմը, Դաշնակցութիւնը ժամանակ չունէր Հայաստանում ինքնաքարոզչութեամբ զբաղւելու․ կարեւորը պատերազմի դաշտում յաղթանակի կերտումն էր։

«Բոլորն էլ գիտեն, որ ինքնապաշտպանական մարտերը առաջին հերթին կազմակերպւել են դաշնակցութեան միջոցով, իսկ առաջին զէնքերը դաշնակցականներն են բերել Արցախ։ Հէնց այդ պատճառով ժողովուրն իր հայեացքն ուղղեց դէպի Դաշնակցութիւն, իսկ երբ եկաւ խաղաղութեան ժամանակները, մեր ընկերներին բանտեր նետեցին»,-նշել է Լեռնիկ Յովհաննսեանը։

Նորագիրներից Քարամեան Էլինան «Ապառաժ»-ի հետ զրոյցում յուզումքով է նշում, որ իր ամուսինը` Մաւրիկ Գրիգորեանը, ով զոհւել է 44-օրեայ պատերազմում, նոյնպէս կուսակցական էր եւ երդւել էր նոյն այս վայրում։

«Ամուսնուս զոհւելուց յետոյ, ես որոշել եմ նրա սկսած պայքարը կիսատ չթողնել՝ երդւելով նրա երդման վայրում՝ զէնքի վրայ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։