Հա

Ազգային

23/09/2021 - 13:00

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն Ադրբեջանից պահանջում է անյապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ քննել Ադրբեջանի կողմից պատերազմական յանցագործութիւնների հարցը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երէկ ընդունել է կոնգրեսականներ Ադամ Շիֆի, Բրեդ Շերմանի եւ Թոնի Քարդենասի կողմից առաջարկւած օրէնսդրական փոփոխութիւնները, որով Ադրբեջանից պահանջւում է անյապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, ինչպէս նաեւ քննութեան ենթարկել Ադրբեջանի կողմից պատերազմական յանցագործութիւնների դէպքերը։

Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի քաղաքական առաջնահերթութիւնների մեծ մասը վերջերս արտացոլւել էին «ԱՄՆ ազգային պաշտպանական արտօնութիւնների ակտի» քննարկումների ընթացքում՝ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի կողմից առաջադրւած թւով ութ օրէնսդրական փոփոխութիւնների միջոցով։

Առաջադրւած փոփոխութիւնները ենթադրում են Ադրբեջանին տրամադրւող ամերիկեան ռազմական եւ ֆինանսական օժանդակութեան դադարեցում, ԱՄՆ կառավարութեան համապատասխան մարմիններից տեղեկատւութեան պահանջում, թէ արդեօ՞ք ԱՄՆ ռազմական օժանդակութիւնից օգտւող պետութիւններն իրականացրել են մարդու իրաւունքների կոպիտ խախտումներ, Արցախում ԱՄՆ հումանիտար եւ զարգացման աջակցութեան բոլոր ծրագրերի վերաբերեալ տեղեկատւութեան տրամադրում, բոլոր հայ ռազմագերիների անյապաղ վերադարձ, թուրքական արմատական «Գորշ գայլեր» կազմակերպութեան գործունէութեան արգելք, զեկոյց պաշտպանութեան քարտուղարից՝ թուրքական անօդաչուներում կիրառւած ամերիկեան տեխնոլոգիաների վերաբերեալ՝ այն հարցադրմամբ, թէ խաղաղ բնակչութեան դէմ ամերիկեան ռազմական արտադրանքի օգտագործումը արդեօ՞ք չի խախտում ԱՄՆ օրէնսդրութիւնը։

Վերոնշեալ օրէնդրական փոփոխութիւնները ներկայումս ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեռեւս քննարկման փուլում են։

Միջանկեալ նշենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երէկ ընդունել է կոնգրեսականներ Ադամ Շիֆի, Բրեդ Շերմանի եւ Թոնի Քարդենասի կողմից առաջարկւած օրէնսդրական փոփոխութիւնները, որով Ադրբեջանից պահանջւում է անյապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, ինչպէս նաեւ քննութեան ենթարկել Ադրբեջանի կողմից պատերազմական յանցագործութիւնների դէպքերը։ Ընդունւած փոփոխութիւնը պահանջում է նաեւ հետաքննութիւն անցկացնել Արցախում կիրառւած թուրքական անօդաչու թռչող սարքերում ամերիկեան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերեալ։

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը շարունակում է աշխատանքը՝ հասնելու իր քաղաքական առաջնահերթութիւնների ամբողջական բաւարարմանը։

 

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ

23.09.2021 թ.

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։