Հա

Ազգային

25/09/2021 - 13:20

«Թուրքիան պատրաստ չէ Հայաստանի հետ խօսել առանց նախապայմանների». Կիրօ Մանոյեան

Կիրօ Մանոյեանը ընդգծել է, որ պատերազմում պարտւած ՀՀ իշխանութիւնները պարզապէս չեն կարող որեւէ յաջողութիւն արձանագրել արտաքին քաղաքականութեան մէջ:

«alikonline.ir» - Սեպտեմբերի 23-ին Հրապարակ TV առցանց հեռուստաալիքի հիւրն էր ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը: Անդրադարձ է կատարւել արտաքին ճակատում վերջին քաղաքական զարգացումներին եւ, մասնաւորապէս, ՀՀ իշխանութիւնների կողմից հայ-թուրքական երկխօսութիւն սկսելու ճիգերին: Կիրօ Մանոյեանն ընդգծել է, որ այս իրավիճակում դրանք հապճեպ յայտարարութիւններ ու նախաքայլեր են, որոնք լուրջ չեն, քանի դեռ Թուրքիան պատրաստ չէ Հայաստանի հետ առանց նախապայմանների երկխօսութեան:

Հաղորդավարի դիտարկմանը, թէ իշխանութիւններն իրենց այդ վարքագիծը բացատրում են տարածաշրջանում խաղաղութեան դարաշրջան բացելու ցանկութեամբ, Կիրօ Մանոյեանը պատասխանել է. «Ես մի ուրիշ առիթով էլ ասել եմ՝ մահն էլ ի վերջոյ խաղաղութիւն է մեռնողի համար: Այն խաղաղութիւնը, որի մասին խօսում է Փաշինեանը, դա մահւան խաղաղութիւնն է եւ ոչ թէ արժանապատիւ խաղաղութիւնը, որ, բնականաբար, բոլորիս է պէտք»:

Կիրօ Մանոյեանը նաեւ ընդգծել է, որ պատերազմում պարտւած ՀՀ իշխանութիւնները պարզապէս չեն կարող որեւէ յաջողութիւն արձանագրել արտաքին քաղաքականութեան մէջ: «Աշխարհը տեսել է, թէ ինչ ուժ է սա, ինչ քաղաքական ուժ, որ ոչ ինքն իրեն է յարգում, ոչ իր ժողովրդին է յարգում, ոչ էլ պետութիւնն է յարգում: Կարեւոր չէ, անգամ, թէ քանի տոկոս քւէ են ստացել: Այսօր աշխարհում մարդիկ, լրատւամիջոցներ, քաղաքական շրջանակներ չկան, որ չհասկանան, թէ ինչպէս պարտութիւն կրած այս ուժը մնաց իշխանութեան: Բայցեւ շարունակում են բարեացակամ վերաբերւել ՀՀ իշխանութիւններին, որովհետեւ նրանք պատրաստ են անել ամէն ինչ, որ թելադրւում է իրենց»,- ասել է Կիրօ Մանոյեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։