Հա

Ազգային

26/09/2021 - 08:30

«Երթը քաղաքական միջոցառում չէ, նպատակն է՝ յարգել սուրբ նահատակների յիշատակը». Իշխան Սաղաթելեան

Երթը մեկնարկելու է Գարեգին Նժդեհի հրապարակից, երթի կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, բայց ինքը քաղաքական միջոցառում չէ, այն բաց է մեր հայրենակիցների համար. անդրադառնալով սեպտեմբերի 26֊ին տեղի ունենալիք ջահերով երթին՝ Yerkir.am-ի հետ զրոյցում նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը:

«alikonline.ir» - Երթը մեկնարկելու է Գարեգին Նժդեհի հրապարակից, երթի կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, բայց ինքը քաղաքական միջոցառում չէ, այն բաց է մեր հայրենակիցների համար. անդրադառնալով սեպտեմբերի 26֊ին տեղի ունենալիք ջահերով երթին՝ Yerkir.am-ի հետ զրոյցում նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը՝ յաւելելով, որ երթի նպատակն է յարգել մեր զոհերի, սուրբ նահատակների յիշատակը եւ ցոյց տալ, որ հայ ժողովուրդը համախմբւած է, տէր է իր հայրենիքին, տէր է իր պետականութեանը, եւ հայրենիքի համար նահատակւած հերոսների գործը շարունակող է լինելու:

«Նոյնիսկ քաղաքական ելոյթ նախատեսւած չէ, որովհետեւ այդ օրւայ խորհուրդը եւ մեր առջեւ դրւած նպատակը այլ է։ Հետեւաբար՝ կոչ եմ անում մեր քաղաքացիներին, անկախ քաղաքական հայեացքներից, միանալ մեր երթին, մոմավառութեանը, յայտնել իրենց զօրակցութիւնը եւ ցոյց տալ, որ մեր պետութիւնը յառնում է, իսկ մեր տղերքի գործը շարունակող կայ»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։