Print this page
26/09/2021 - 12:40

ՀՅԴ ԳՄ անդամների եւ Մարզային կոմիտէների ներկայացուցիչների մասնակցութեամբ տեղի է ունեցել խորհրդակցութիւն

Սեպտեմբերի 25-ին ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի գրասենեակում ՀՅԴ ԳՄ անդամների եւ Մարզային կոմիտէների ներկայացուցիչների մասնակցութեամբ տեղի է ունեցել խորհրդակցութիւն։

Սեպտեմբերի 25-ին ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի գրասենեակում ՀՅԴ ԳՄ անդամների եւ Մարզային կոմիտէների ներկայացուցիչների մասնակցութեամբ տեղի է ունեցել խորհրդակցութիւն։

Հանդիպման ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը հանդէս է եկել առկայ քաղաքական իրավիճակի մասին ամփոփ զեկոյցով։

Հանդիպմանը մեծապէս կարեւորւել է մարզերում աշխատանքների ակտիւացումը եւ ազգաբնակչութեան հետ տարւող աշխատանքների ընդլայնումը:

ՀՅԴ Մարզային կոմիտէների ներկայացուցիչների եւ պատասխանատուների հետ քննարկւել են նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամաւորների առաջիկայում նախատեսւող մարզային այցերին եւ դաշինքի պատգամաւորների հետ տեղի ունենալիք հանդիպումներին առնչւող հարցեր։

 

Յարակից լուրեր