Հա

Ազգային

02/10/2021 - 12:15

«Վաղը երեւի հաշտ լինէք Էրիւան ու Գեոկչա անւանումների հետ...». Լիլիթ Գալստեան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը գրում է․

«ՓԱՍՏԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՄԱՆԻՊՈՒԼԱՑՆՈՂ ՀԱՐԹԱԿԸ ԿԱՄ՝ դուք էՐԻՒԱՆ ՈՒ ԳԵՈԿՉԱՅԻ ՀԵՏ ԷԼ ՀԱՇՏ ԿԸ ԼԻՆԷՔ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը գրում է․

«ՓԱՍՏԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՄԱՆԻՊՈՒԼԱՑՆՈՂ ՀԱՐԹԱԿԸ ԿԱՄ՝ դուք էՐԻՒԱՆ ՈՒ ԳԵՈԿՉԱՅԻ ՀԵՏ ԷԼ ՀԱՇՏ ԿԸ ԼԻՆԷՔ

Փաստերի ստուգման հարթակն, ըստ էութեան փաստերի աղաւաղման ու մանիպուլեացիաների հարթակ է։ Որքան էլ փորձեք հասարակութեանը մոլորեցնել, ներշնչելով, թէ ԵԽԽՎ-ի կողմից ընդունւած «Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան հումանիտար հետեւանքների վերաբերեալ» բանաձեւը դիւանագիտական յաղթանակ է, եւ փորձէք ինձ մեղադրել փաստերի խեղման մէջ, ձեզ չի յաջողւի։

Չի յաջողւի, որովհետեւ պատերազմից յետոյ, ցաւօք շարունակւում են Հայաստանի պարտութիւնները նաեւ դիւանագիտական հարթակներում։

Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ այս վերջին բանաձեւին, ապա ցաւով ասեմ, որ ադրբեջանական հռոտորաբանութիւնն իր լաւագոյն արտացոլանքն է գտել այս բանաձեւում, ուր ագրեսոր եւ պատերազմ սանձազերծող Ադրբեջանն ու Հայաստանը յայտնւել են նոյն հարթութեան վրայ։

Եթէ գտնում եք, որ մենք ու Ադրբեջանը հաւասարապէս պատասխանատու ենք եւ մեղաւոր գերիների նկատմամբ կտտանքների, մշակութային ժառանգութեան ոչնչացման կամ վարձկանների ներգրաւման հարցերում, ինչը բխում է սոյն բանաձեւից, ապա ձեզ շնորհաւորում եմ։

Յիշեցնեմ, որ մշակութային վանդալիզմը եւ իւրացումը նաեւ մշակութային կոթողների, ժառանգութեան անւանումների աղաւաղումը, իւրացումն ու խեղումն են։

Անգամ պատերազմի օրերին, երբ ռմբակոծւում էր Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Աստւածածին եկեղեցին, այն հէնց այս անւանումով էր ներկայացվում միջազգային լրահոսում։

«Գալստեանի պնդումը, թէ բանաձեւն ընդունւել է Ադրբեջանի առաջարկով, տարակուսելի է», գրում է Փաստերի ստուգման հարթակը, մոլորեցնելով ու ատելութեան կրքեր արթնացնելով իր «լսարանում»։

Նախ, ես ոչ թէ գրել եմ, թէ բանաձեւն է ընդունւել Ադրբեջանի պատւիրակութեան առաջարկով, այլ եկեղեցու Ղազանչի անւանումը։

Ահա այն յղումը, որով ԵԽԽՎ ադրբեջանական պատւիրակութիւնն առաջարկել է լրացում անել բանաձեւում․

Amendment No. 13 | Doc. 15363 | 25 September 2021

Signatories:

Mr Samad SEYIDOV, Azerbaijan, EC/DA ; Ms Nigar ARPADARAI, Azerbaijan, EC/DA; Mr Erkin GADIRLI, Azerbaijan, EC/DA; Mr Tural GANJALIYEV, Azerbaijan, EC/DA; Mr Rafael HUSEYNOV, Azerbaijan, ALDE; Mr Kamal JAFAROV, Azerbaijan, EC/DA

Origin

2021 - Fourth part-session

In the draft resolution, paragraph 18.2, after the word “shelling of”, add the following words:

“the Gazanchi Church”

Եւ առաջարկն ընդունւել է․․․

Միթէ պատահականութիւն է ադրբեջաբցիների կողմից եկեղեցու այս անւանման, ինչպէս նաեւ Շուշի/Շուշա զուգաձեւութիւնների գործածումը։ Իհարկէ՝ ոչ․․․

Այս տրամաբանութեամբ դուք երեւի վաղը հաշտ լինէք Էրիւան ու Գեոկչա անւանումների հետ․․․»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։