Հա

Ազգային

04/10/2021 - 17:00

«Պայքարելու ենք, նաեւ ծաւալելու ենք փողոցային պայքար»․ Ռոբերտ Քոչարեան

Իհարկէ, պայքարելու ենք եւ պայքարում ենք, եւ այդ 1,5 տարին, կարծում եմ, բաւականին իրատեսական է․ այսօր մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։ 

«alikonline.ir» - Իհարկէ, պայքարելու ենք եւ պայքարում ենք, եւ այդ 1,5 տարին, կարծում եմ, բաւականին իրատեսական է․ այսօր մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։ Գրում է Yerkir.am-ը:

«Պայքարելու ենք, նաեւ ծաւալելու ենք փողոցային պայքար։ Բայց ամէն ինչ պէտք է հասունացնել, աշխատել նաեւ ժողովրդի հետ, աշխատել Հայաստանով մէկ։ Այո, պէտք է փորձենք համոզել։ Դու չես կարող փողոցային պայքար ծաւալել առանց ժողովրդի ակտիւ ներգրաւման։ Այդ ակտիւ ներգրաււածութիւնը պէտք է ապահովել նաեւ քարոզչական աշխատանքով՝ այդ նոյն ժողովրդի հետ։ Ես երբ ասում եմ՝ փողոցային պայքար, դա չի նշանակում, որ Ռոբերտ Քոչարեանը հէնց հիմա, մամուլի ասուլիսից յետոյ դուրս է գալու փողոց, դրօշը վերցնի եւ յայտարարի, որ հէնց հիմա, մէկ ժամից հաւաքւում ենք փողոցային պայքարի համար։ Սա մի պրոցես է, որը պէտք է գեներացնենք։ Եթէ չկարողանանք այդ պրոցեսը գեներացնել, ուրեմն նշանակում է կա՛մ ճիշտ բառապաշարը չենք գտել ժողովրդի հետ շփւելու, կա՛մ, այնուամենայնիւ, ժողովրդի մեծ մասն այս ամէնը մարսել է, այո՛, կարող է նաեւ այդպէս լինել։ Մեր նպատակն իշխանափոխութիւնն է, մեր նպատակն այս մարդկանց տուն կամ մի ուրիշ տեղ ուղարկելն է, եւ դրա համար մենք պայքարելու ենք մեր բոլոր հնարաւորութիւններով։ Եւ շատ բնական է, որ ընտրութիւններից յետոյ որոշակի անկում է լինում թէժ իրավիճակից, յետոյ նոր պրոցես է սկսւում՝ այդ բողոքի գեներացման, մենք հիմա այդ փուլի մէջ ենք»,- ասաց նա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։