Հա

Ազգային

06/10/2021 - 17:21

«Վարնկաթաղի հերոսների գործը շարունակւելու է». ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին

44-օրեակ պատերազմի սանձազերծման լուրը ստանալուն պէս ՀՅԴ «Կամաւորական շարժում» հասարակական կազմակերպութեան վաշտերը մէկը միւսի հետևից մեկնեցին Արցախ եւ մարտական առաջադրանք ստացան՝ պաշտպանել նրա հիւսիսային սահմանների համապատասխան հատւածները:

44-օրեայ պատերազմի սանձազերծման լուրը ստանալուն պէս ՀՅԴ «Կամաւորական շարժում» հասարակական կազմակերպութեան վաշտերը մէկը միւսի հետեւից մեկնեցին Արցախ եւ մարտական առաջադրանք ստացան՝ պաշտպանել նրա հիւսիսային սահմանների համապատասխան հատւածները:

Արցախի հիւսիսում գտնւող Վարնկաթաղ գիւղին հարող՝ ռազմավարական նշանակութեան բարձունքը նւաճելը եւ դրանով իսկ հիւսիսային պաշտպանական գօտում ճեղքում առաջացնելը թշնամու համար կարեւորագոյն նշանակութիւն ունէր: ՀՅԴ «Կամաւորական շարժում» հասարակական կազմակերպութեան վաշտերի ազատամարտիկներին բախտ էր վիճակւել իրենց վրայ վերցնել Վարնկաթաղի գրաւման առաջին յուժկու հարւածները: Ռազմավարական նշանակութեան բարձունքի պաշպանութեան, իսկ այնուհետեւ՝ դէպի բարձունք ծաւալւած թշնամու ուղղութեամբ ձեռնարկւած հակագրոհի ծանր եւ անհաւասար մարտերում նահատակւեցին՝ 

 

  • Մհեր Յարութիւնեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտի հրամանատար)
  • Դանիէլ Թովմասեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
  • Արշակ Մելիքեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
  • Նարեկ Սահակեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
  • Քրիստափոր Արթինը  (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
  • Գէորգ Հաճեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
  • Աբրահամ Բարնջեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
  • Վիգէն Մուրադեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
  • Տաւրոս Աբրահամեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
  • Մանուկ Մարգարեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
  • Յովհաննէս Պետրոսեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
  • Երւանդ Թադէոսեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
  • Մանուկ Թորոսեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
  • Գոռ Սարգսեանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
  • Արման Խաչատրեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
  • Կարէն Բադալեանը (ՀՅԴ կամւորական 2-րդ վաշտ)
  • Ալբերտ Խառատեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
  • Արայիկ Մկրտչեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
  • Սուրէն Հովսէփեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
  • Ալիկ Մկրտչեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
  • Սուրէն Վանցեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
  • Արկադի Իսրայէլեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
  • Տիգրան Ասատրեանը (ՀՅԴ կամաւորական 1-ին վաշտ)
  • Արկադի Միսկարեանը (ՀՅԴ կամաւորական 1-ին վաշտ):

 

Արցախի Հանրապետութեան պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջութեան ու արիութեան համար նահատակ 24 հայորդիներից Մհեր Յարութիւնեանը պարգեւատրւեց Արցախի Հանրապետութեան «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, Քրիստափոր Արթինը, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով, իսկ մնացեալ 22-ը՝ Արցախի Հանրապետութեան «Արիութեան համար» մեդալներով:

Վարնկաթաղի հերոսական դիմադրութեան շնորհիւ թշնամին չկարողացաւ ճեղքել Արցախի հիւսիսային պաշտպանական շրջագիծը եւ ծաւալւել մի շարք ուղղութիւններով: Վարնկաթաղի՝ ռազմավարական նշանակութեան բարձունքն այսօր Արցախի պաշտպանութեան անփոխարինելի պատւարներից է, միեւնոյն ժամանակ անփոխարինելի յենարան՝ Մարտակերտի շրջանի օկուպացւած հատւածների ազատագրման համար:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը, վերստին խոնարհւելով Վարնկաթաղում նահատակւած հայորդիների պայծառ յիշատակի առջեւ, իր զօրակցութիւնն է յայտնում նրանց ընտանիքներին ու հարազատներին:

Վարնկաթաղի հերոսների գործը շարունակւելու է:

Փա՛ռք Հայրենիքի զինւորներին:

 

 

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին

06.10.2021 թ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։