Հա

Ազգային

10/10/2021 - 15:30

Ուժերի համախմբումը եւ Ազգային դիմադրութեան ձեւաւորումը կենսական անհրաժեշտութիւն է

Մենք միայն ուրախ կը լինենք, եթէ արտախորհրդարանական ուժերը խորհրդարանից դուրս պայքարի օրակարգեր ձեւաւորեն (ինչպէս դա ժամանակին անում էինք մենք)։ Մենք ոչ միայն կողջունենք դա, այլեւ լիարժէք կը համագործակցենք այդ ուժերի եւ անհատների հետ։

ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼԵԱՆ 

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ,

ԱԺ փոխնախագահ

 

Մենք միայն ուրախ կը լինենք, եթէ արտախորհրդարանական ուժերը խորհրդարանից դուրս պայքարի օրակարգեր ձեւաւորեն (ինչպէս դա ժամանակին անում էինք մենք)։ Մենք ոչ միայն կողջունենք դա, այլեւ լիարժէք կը համագործակցենք այդ ուժերի եւ անհատների հետ։ 

Այսօր կան բազմաթիւ քաղաքական եւ հասարակական արժանի գործիչներ, ովքեր խորհրդարանում չեն, բայց անկեղծ եւ իրական պայքարի մէջ են այս չարիքի կառավարութեան դէմ։ Բայց կան նաեւ ուժեր եւ անհատներ, ովքեր քաղաքական դաշտում ոտատեղ ունենալու համար իրենց պարտքն են համարում վարկաբեկել կամ նսեմացնել խորհրդարանական ընդդիմութեան գործունէութիւնը՝ չհասկանալով դասագրքային մի պարզ ճշմարտութիւն.

Կա'մ իշխանութիւն ես, կա'մ ընդդիմութիւն, դրանց մէջտեղում լինելը լաւ կարգավիճակ չէ, դրա վերջը լուսանցքն է։ 

Մենք բաց ենք բոլոր իրական ընդդիմադիր ուժերի եւ անհատների հետ լայն համագործակցութեան, միշտ պատրաստ ենք լսել ե՛ւ քննադատութիւն, ե՛ւ առաջարկներ, պատրաստ ենք միասին պայքարել ե՛ւ խորհրդարանում, ե՛ւ խորհրդարանից դուրս: 

Պատրաստ ենք միասնաբար ազգային դիմադրութեան օրակարգ ձեւաւորելու, ուժերը մէկտեղելու եւ Հայաստանի թուրքացումը կանխելու ուղութեամբ հանդէս գալ միասնական ճակատով։ 

Քանի դեռ այս իշխանութիւնը կայ, Հայաստանի պետականութիւնը վտանգւած է, ուստի սրանց հեռացումը պէտք է լինի ցանկացած գիտակից հայ մարդու գլխաւոր նպատակը։ 

Ուժերի համախմբումը եւ Ազգային դիմադրութեան ձեւաւորումը կենսական անհրաժեշտութիւն է... իսկ մնացածը խաղերը ժամանակի անիմաստ կորուստ է, իրական օրակարգերից շեղում...

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։