Հա

Ազգային

13/10/2021 - 11:40

Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2021 թւականի 10-րդ համարը

«Դրօշակ»-ի այս համարում եւս, լուսարձակն ուղղելով օրւայ յուզող հիմնահարցերի վրայ, պաշտօնաթերթը շարունակում է ուշադրութեան առանցքում պահել 44-օրեայ պատերազմի եւ, վերջինիս հետեւանքով, տարածաշրջանում ձեւաւորւած նոր իրողութիւնների, ընթացք առած ու հաւանական զարգացումների թեմաները:

«Դրօշակ»-ի այս համարում եւս, լուսարձակն ուղղելով օրւայ յուզող հիմնահարցերի վրայ, պաշտօնաթերթը շարունակում է ուշադրութեան առանցքում պահել 44-օրեայ պատերազմի եւ, վերջինիս հետեւանքով, տարածաշրջանում ձեւաւորւած նոր իրողութիւնների, ընթացք առած ու հաւանական զարգացումների թեմաները:

Նոր համարի «Առաջնորդողը» եթէ անդրադառնում է Իսրայէլի դերակատարութեանը անցած պատերազմում, ու առհասարակ Ադրբեջան-Իսրայէլ ռազմական եւ ռազմավարական գործակցութեան ծալքերին, ապա իրանագէտ Լիանա Պետրոսեանն ու Արտեօմ Տօնոյեանը քննում են Իրան-Ադրբեջան փոխյարբերութիւններում տեղի ունեցող նոր շրջադարձերի թեման:

Քաղաքականագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը, անդրադառնալով ամէն գնով խաղաղութեան հասնելուն ուղղւած Հայաստանի իշխանութիւնների կատարած քայլերին մատնանշում է դրանց անհեռանկարայնութիւնն ու վտանգաւորութիւնը Հայաստանի համար: Շարունակելով ներկայացնել անկախութեան ճանապարհով Արցախի անցած 30-ամեայ ուղին պատմաբան Էդիկ Մինասեանի յօդւածի հրապարակւող 2-րդ մասում մանրամասնօրէն ներկայացւում է Արցախեան բանակցային ողջ գործընթացը, ինչպէս եւ անկախ Արցախի հասարակական-քաղաքական կեանքի պատկերն ու 44-օրեայ պատերազմի վաւերագրութիւնը:

Հայ-թուրքական թեմային «Դրօշակ»-ի անդրադարձերը պայմանաւորւած են նաեւ նրանով, որ, ինչպէս, գիտենք, հոկտեմբերի 13-ին կը լրանայ հայութեան համար ողբերգական նշանակութիւն ունեցած Կարսի պայմանագրի կնքման 100-րդ տարին: Պատմաբան Արմէն Մարուքեանը հիմնաւորապէս քննելով պայմանագրի Հայաստանին վերաբերող կէտերը փաստում է միջազգային իրաւունքի տեսակէտից դրանց ապօրինի բնոյթը, ինչով եւ արդարացւում է վերջինիս անվաւեր ճանաչմանն ուղղւած հայ ժողովրդի իրաւունքը:

Պատմական այս ճակատագրական իրողութեանը պատմաբան Անի Մելքոնեանն անդրադառնում է պատմաքաղաքական տեսանկիւնից։ Զուգահեռներ անցկացնելով Կարսի եւ 44-օրեայ պատերազմից յետոյ Շուշիի ու առհասարակ Արցախի իրաւականօրէն յանձնմանը։ Յօդւածի հեղինակը փաստում է օտարահպատակ եւ ապազգային իշխանութիւնների նմանութիւնը, նրանց կատարած ոճրագործ քայլերի ճակատագրական հետեւանքները հայ ժողովրդի ներկայի ու ապագայի վրայ:

Այս անգամ եւս «Դրօշակ»-ն իր ընթերցողին կը ներկայացնի մի քանի այլ հետաքրքրական հրապարակումներ:

Համացանցի վրայ «Դրօշակ»-ի 2021թ. թիւ 10-րդ համարը համացանցում կարող էք գտնել droshak.am հասցէի ներքոյ:

Ներբեռնել համարը «Դրօշակ» թիւ 10, 2021թ․

 

Յարակից լուրեր

  • Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2021 թւականի 9-րդ համարը
    Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2021 թւականի 9-րդ համարը

    Այսօրւանից ընթերցողը համացանցի վրայ կարող է ընթերցել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի սոյն թւականի 9-րդ համարը։

  • Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2021 թւականի 8-րդ համարը
    Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2021 թւականի 8-րդ համարը

    Այսօրւանից ընթերցողը համացանցի վրայ կարող է ընթերցել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի սոյն թւականի 8-րդ համարը։

  • «Դրօշակ»-ի առաջնորդող. Պայքարը կը շարունակւի մինչեւ յաղթական աւարտ
    «Դրօշակ»-ի առաջնորդող. Պայքարը կը շարունակւի մինչեւ յաղթական աւարտ

    Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրութիւնները ոչ միայն լուծման հեռանկար չնախանշեցին առկայ հիմնահարցերի համար, այլեւ աւելի սրեցին տագնապը երկրի ապագայի հարցում։ Չափազանցրած չենք լինի, եթէ ասենք, որ հրապարակւած արդիւնքներով փրկութեան յոյսի ու գահավիժման ընթացքի երկընտրանքի պարագայում ընտրւեց կործանման ճանապարհի շարունակումը։ Իսկապէ՞ս իշխանական ուժի ի սկզբանէ որդեգրած անօրինական գործունէութիւնն ու կեղծարարութիւնը, ուղեղների լւացման ժամանակակից տեխնոլոգիաները կանխորոշեցին ընտրութիւնների ելքը, թէ՞ ժողովուրդը ողջ խորութեամբ չգիտակցեց պետականութեան ու իր ապագայի առջեւ ծառացած աղէտի մեծութիւնը։ 

  • Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2021 թւականի 7-րդ համարը
    Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2021 թւականի 7-րդ համարը

    Այսօրւանից ընթերցողը համացանցի վրայ կարող է ընթերցել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի սոյն թւականի 7-րդ համարը։ Ժամանակի հեւքին ընդառաջ «Դրօշակ»-ի ներկայ համարի նիւթերի զգալի բաժինը ուղղակի եւ անուղղակի անդրադարձ է Հայաստանում տեղի ունեցած ընտրութիւններին նախորդող ու յաջորդող քաղաքական, բարոյահոգեբանական մթնոլորտին, ինչպէս եւ հայութեան առջեւ ծառացած բախտորոշ մարտահրաւէրներին։

  • Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2021 թւականի 6-րդ համարը
    Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2021 թւականի 6-րդ համարը

    Յունիսի 13-ից համացանցի վրայ է «Դրօշակ» ամսագրի 2021 թւականի հերթական համարը։ ՀՅԴ պաշտօնաթերթի այս համարը, բնականաբար, չէր կարող չանդրադառնալ հայութեան համար ներկայ օրերի գլխաւոր իրադարձութեանը՝ ՀՀ Ազգային ժողովի առաջիկայ ընտրութիւններին։ Նոյն թեմային է նւիրւած «Դրօշակ»-ի առաջնորդողը։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։