Հա

Ազգային

19/10/2021 - 13:20

«Մոսկւայի եւ Կարսի պայմանագրերը անարդարութեան դրսեւորումներ են հայութեան նկատմամբ»․ Յակոբ Տէր-Խաչատուրեան

Քեմալաբոլշիկեան փոխհամաձայնեցւած ռազմաքաղաքական համագործակցութեան հետեւանք հանդիսացող՝ Մոսկւայի 1921 թ-ի մարտի 16-ի եւ դրա ածանցեալ՝ Կարսի 1921 թ-ի հոկտեմբերի 13-ի պայմանագրերը հայ ժողովրդի անժամանցելի իրաւունքների կոպիտ ոտնահարումներ են եւ Սեւրի դաշնագրի չէզոքացման փորձ. ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը ՀՀ ԳԱԱ-ում՝ Մոսկւայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամեակին նւիրւած «Հայաստանը եւ տարածաշրջանը. դասեր, արժեւորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովին։

«alikonline.ir» - Քեմալաբոլշիկեան փոխհամաձայնեցւած ռազմաքաղաքական համագործակցութեան հետեւանք հանդիսացող՝ Մոսկւայի 1921 թ-ի մարտի 16-ի եւ դրա ածանցեալ՝ Կարսի 1921 թ-ի հոկտեմբերի 13-ի պայմանագրերը հայ ժողովրդի անժամանցելի իրաւունքների կոպիտ ոտնահարումներ են եւ Սեւրի դաշնագրի չէզոքացման փորձ. ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը ՀՀ ԳԱԱ-ում՝ Մոսկւայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամեակին նւիրւած «Հայաստանը եւ տարածաշրջանը. դասեր, արժեւորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովին։

«Կարսի փաստաթղթի վաւերականութեան հարցը արդիական է նաեւ մեր օրերում, քանի որ նրանով է պայմանաւորւած ներկայի հայ-թուրքական սահմանը»,- ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը։

Նրա դիտանկիւնից՝ ակնյայտ իրողութիւն է, որ այդ պայմանագրերը անարդարութեան դրսեւորումներ են հայութեան նկատմամբ, սակայն, ըստ նրա, հիմնախնդիրը ոչ այնքան այդ անարդարութեան վերահաստատումն է, որքան նոր անարդարութիւններից խուսափելու ելքեր փնտրելը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։