ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէն հանդիպել է ՀՅԴ Բիւրոյի երիտասարդական գրասենեակի անդամ Ցողիկ Աշըգեանին:
«alikonline.ir» - ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէն հանդիպել է ՀՅԴ Բիւրոյի երիտասարդական գրասենեակի անդամ Ցողիկ Աշըգեանին: Տեղեկացնում է «Ապառաժ»-ը:
Հանդիպման ընթացքում Ցողիկ Աշըգեանը ՀՅԴ Արցախի ԿԿ-ի անդամներին ներկայացրեց առաջիկայում նախատեսւող ծրագրերն ու անելիքները, ինչպէս նաեւ ամփոփւեցին ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի եւ ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան համատեղ նախաձեռնութեամբ Արցախում իրագործւած «Վերելք» բիզնես-ծրագրի արդիւնքները: