Հա

Ազգային

23/10/2021 - 15:00

«Մեր գոյութեան արդէն յարաբերական ու կասկածելի սահմանը»․ Լիլիթ Գալստեան

Սուտ, սուտ, սուտ եւ դաւաճանութիւն... սա է մեր երեք տարիների ապրելու եւ պետութեան կենսագործունէութեան միջավայրը։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրում է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը:

«alikonline.ir» - Սուտ, սուտ, սուտ եւ դաւաճանութիւն... սա է մեր երեք տարիների ապրելու եւ պետութեան կենսագործունէութեան միջավայրը։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրում է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը:

«Մենք իրականում չենք էլ ապրում, սա ապրել չէ, սա նւաստացած գոյութիւն է, այն էլ՝ ժամանակաւոր...

Այսպէս ամէն օր, բոլոր հարթակներում եւ հարթութիւններում․ պետութիւնը՝ հայրենիքն էլ հետը, քանդւում է... Մենք դեռ աչքներս փակած, գուցէեւ բաց աչքերով, բայց՝ կուրացած, մեզնից օտարած, փորձում ենք մեզ խաբել, խլանալ, չհաւատալ, վանել... ու շարունակել շնչել ատելութեամբ, մերժումով, դաւաճանութեամբ, ստով ու ցինիզմով ներծծւած օդը։ Սա ապրել չէ...

Բաբելոնի աշտարակը փլուզւեց, որովհետեւ նրա շինարարները տարբեր լեզուներով էին խօսում, պարզապէս չէին հասկանում միեանց։

Հայաստանը բաբելոնեան աշտարակն է, զուգահեռ իրականութիւններով, միմեանցից անհաղորդ, իրար չլսող ու չհասկացող, ատող ու բացառող։

Իրականութեան կամ որեւէ բանի մերժումը դեռ չի վերացնում դրա գոյութիւնը...

Մենք չենք լսում, ձեւացնում ենք, թէ չենք լսում մեր սահմանը մկրատող թուրքի զօրքի ձայնը, մենք չենք տեսնում, ձեւացնում ենք, թէ չենք տեսնում, մեր բլուրների վրայ առատօրէն ծածանւող ու մեր դէմքին շռնդալից ապտակող թուրքերի դրօշները, մենք լռում ենք, երբ հնչում են մեր հայրենի տեղանունների թրքահաչ/այո՝ հաչ/ անունները։

ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄՈՒ ՈՐՍ․ միակ բանն, ինչին ժամանակաւորապէս ունակ է ֆորմալ իշխանութիւնը/ֆորմալ, որովհետեւ ինքնիշխանութիւնը կորցրած երկրում չի կարող իշխանութիւն լինեն/։ Դուք, որքան էլ տենչաք, անգամ Գուլագ կերտելու հնարաւորութիւն չունեք, որովհետեւ Երեւանի ամենաբարձր շէնքից արդէն սահմանն է երեւում, մեր խոցւած սահմանը, մեր գոյութեան արդէն յարաբերական ու կասկածելի սահմանը։

ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանն անհերքելի ապացոյցներ է հրապարակում Գեղարքունիքի գիւղերի անմիջական հարեւանութեամբ ադրբեջանական զինւած ուժերի ամրացման վերաբերեալ, իսկ ՀՀ ՊՆ հերքում էր նախօրեակին։

Հիմա հասկանում էք, թէ ինչու են ընդդիմադիր պատգամաւորներին արգելում առաջնագիծ գնալ... Սուտ, տգիտութիւն եւ դաւաճանութիւն... Ի դէպ, տգիտութիւնից դէպի պետական դաւաճանութեան սահմանը շատ փխրուն է։

Փայլասարն անցել է ադրբեջանական վերահսկողութեան տակ, իսկ ԱԱԾ-ն ինչ-որ բառախաղ է տարածում...

Շարունակէք լռել, լռել ու չտեսնել, ճամարտակել ու սոփեստութեամբ զբաղւել/այս ամէնը առատօրէն համեմելով պարգեւավճարով/՝ դրանից չի փոխւում ձեր/մեր գոյութեան արդէն յարաբերական ու կասկածելի սահմանը...»,- գրել է նա։

 

Յարակից լուրեր

  • Հիմա մեր հաւաքական խնդիրն է Բերձորի, Աղաւնոյի եւ Սուսի հայաթափման կանխումը
    Հիմա մեր հաւաքական խնդիրն է Բերձորի, Աղաւնոյի եւ Սուսի հայաթափման կանխումը

    Կառավարութեան երէկւայ (օգոստոսի 4-ի, Խմբ.) նիստում, ըստ էութեան, մեր հաւաքական պարտութեան խորհրդանիշը, մեղաւորն ու պատասխանատուն հաղորդում ներկայացրեց յանցագործութեան մասին, միաժամանակ հրապարակային ցուցմունք տալով դիւանագիտական իմպոտենտութեան, ազգային եւ պետական շահերը պաշտպանելու յանցաւոր անունակութեան մասին։

  • Դժւար չէ պատկերացնել, թէ ում է ձեռնտու Սփիւռքի օտարացումը, հայրենազրկումը...
    Դժւար չէ պատկերացնել, թէ ում է ձեռնտու Սփիւռքի օտարացումը, հայրենազրկումը...

    Ու թիրախում բացայայտօրէն Դաշնակցութիւնն է՝ ազգային կազմակերպւած այն ուժը, որը 132 տարի գործել է «Ամէն բանից վեր Հայրենիք» համոզումով ու նւիրումով։ Քաղաքական ուժ, որը շարքային կուսակցութիւն չէ, այլ Սփիւռքը՝ մեր ազգային հարստութիւնը, տասնամեակներ շարունակ կենսունակ ու կազմակերպւած դարձրած ուժ։

  • «Ճեղքել, ճեղքել, ճեղքել ինքնութեան ճգնաժամի պատը». Լիլիթ Գալստեան
    «Ճեղքել, ճեղքել, ճեղքել ինքնութեան ճգնաժամի պատը». Լիլիթ Գալստեան

    ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը գրում է.

  • Երեւանս՝ իմ ափսոս քաղաք․ փնթի ու անխնամ
    Երեւանս՝ իմ ափսոս քաղաք․ փնթի ու անխնամ

    Գուցէ փորձէի տրամաբանութիւն գտնել եւ հասկանալ երեւանցիներին առաւօտեան նոյն ժամին արթնացնելու եւ ժամը մէկ արթուն պահելու քաղաքապետի հրովարտակի մէջ։ Գուցէ․․․, եթէ Երեւանը/ Հայաստանը/ Չինաստանի կամ Ճապոնիայի ազգային ու պետական կազմակերպւածութիւնն ունենար, եթէ սովետական շչակով գործարանային թաղամասերում բանւորական հերթափոխերը մէկը միւսին յաջորդէին կամ Վիեննայի պէս յարմարաւէտ քաղաք ճանաչւէր Երեւանը։

  • Մտածելու լրջագոյն իրողութիւններ
    Մտածելու լրջագոյն իրողութիւններ

    Թուրքական լոբբինգը բացայայտ թափանցել է ՀՀ վերին էշելոններ. ակտիւ հանդիպումներ են տեղի ունենում սփիւռքի որոշ շրջանակների հետ, կրկին փորձ է արւում ապամոնտաժել, հեղինակազրկել Սփիւռքի դասական կառոյցները։ ՀՅԴ-ն բացառիկ թիրախում է, եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանին ՀՀ-ում անցանկալի անձ յայտարարելը այս հանգրւանի արարներից մէկն է...

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։