Հա

Ազգային

27/10/2021 - 09:20

«Մի՞թէ չէք լսում մեր սահմանը մկրատող ադրբեջանական զօրքի ձայնը, չէք տեսնում թշնամու դրօշները». Լիլիթ Գալստեան

Բաբելոնի աշտարակը փլուզւեց, որովհետեւ նրա շինարարները տարբեր լեզուներով էին խօսում, պարզապէս չէին հասկանում միմեանց։ Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը:

«alikonline.ir» - Բաբելոնի աշտարակը փլուզւեց, որովհետեւ նրա շինարարները տարբեր լեզուներով էին խօսում, պարզապէս չէին հասկանում միմեանց։ Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը:

«Հայաստանը բաբելոնեան աշտարակն է, զուգահեռ իրականութիւններով, զուգահեռ արժէքներով, միմեանց անհաղորդ, իրար չլսող ու չհասկացող, միմնեանց ատող ու բացառող։ 

Սուտը, ցինիզմն եւ դիլետատնտութիւնը համատարած է, իսկ անցեալի մերժումն արդէն հայրասպանութեան հասնող ուրացման է վերածւել: Այսպիսին է մեր երեք տարւայ ապրելու եւ պետութեան կենսագործունէութեան միջավայրը, Հայաստանում տիրող բարոյահոգեկան մթնոլորտը: Այսպէս ամէն օր, բոլոր հարթակներում պետութիւնը՝ հայրենիքն էլ հետը, քանդւում է...

Այսօր առաւօտեան (հոկտ. 26, Խմբ.), գրագէտի համարում ունեցող մէկն, այնքան էր ոգեւորւել շեֆերին դուր գալու ու նախկիններին մերժելու մոլուցքի մէջ, որ այս ամբիոնից յայտարարեց, որ եթէ գողութիւնից խօսելու լինի կը հասնի 1918թ.՝ մոռանալով, որ այդ 1918 թիւն իրեն ու հայ ժողովրդին Սարդարապատ է տւել, պետականութիւն ու արժանապատւութիւն:

Լաւ, որքան կարող էք ձեզ ու հասարակութեանը խաբել, խուլ ձեւանալ, շարունակել շնչել ատելութեամբ ու ցինիզմով ներծծւած օդը։

Իրականութեան կամ որեւէ բանի մերժումը դեռ չի վերացնում դրա գոյութիւնն ու իսկութիւնը...

Միթէ չէ՞ք լսում, ձեւացնում ենք, թէ չենք լսում մեր սահմանը մկրատող ադրբեջանական զօրքի ձայնը, մեր բլուրների վրայ ծածանւող ու մեր դէմքին շռնդալից ապտակող թշնամու դրօշները, դուք լռում էք ու հաշտ էք, երբ հնչում են մեր հայրենի տեղանունների թրքահաչ /այո՝ հաչ/ անունները։

ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄՈՒ ՈՐՍ ԵՒ ԲՌՆՈՒԹԻՒՆ. միակ բանն, ինչին ժամանակաւորապէս ունակ է ֆորմալ իշխանութիւնը (ֆորմալ, որովհետեւ ինքնիշխանութիւնը կորցրած երկրում չի կարող իշխանութիւն լինել)։ Դուք, որքան էլ տենչաք, անգամ Գուլագ կերտելու հնարաւորութիւն չունէք, որովհետեւ Երեւանի ամենաբարձր շէնքից արդէն սահմանն է երեւում»։

Պատգամաւորը նշեց, որ ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանն անհերքելի ապացոյցներ է հրապարակում Գեղարքունիքի գիւղերի անմիջական հարեւանութեամբ ադրբեջանական զինւած ուժերի ամրացման վերաբերեալ, մինչդեռ ՀՀ ՊՆ նախօրեակին հերքում էր ու հերքում։ 

«Հիմա հասկանո՞ւմ էք, թէ ինչու են ընդդիմադիր պատգամաւորներին արգելում առաջնագիծ գնալ... Սուտ եւ դիլետանտիզմ... Ի դէպ, տգիտութիւնից դէպի պետական դաւաճանութեան սահմանը շատ փխրուն է։

Շարունակէք չտեսնել ու սոփեստութեամբ զբաղւել. այս ամէնը առատօրէն համեմելով պարգեւավճարով՝ դրանից չի փոխւում ձեր եւ ցաւօք նաեւ մեր գոյութեան արդէն յարաբերական ու հարցականի տակ սահմանը...

Ի դէպ, կարծում եմ դուք էլ գիտէք՝ այնքան սուտ էք խօսել, այնքան ոչ պրոֆեսիոնալ ու ոչ հիմնաւոր եղել, որ հասարակութեան մօտ անգամ վստահութիւն չի ներշնչում Քովիդի դէմ պատւաստւելու ձեր կրկնակի ստանդարտներով քարոզչութիւնը:

Եւ ամենակարեւորը՝ Արցախն ուրացողը դաւաճան է»,- եզրափակեց նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։