Հա

Ազգային

31/10/2021 - 12:00

«Մենք յստակ հարցրել ենք՝ կռւում ենք յաղթելո՞ւ համար»․ Իշխան Սաղաթելեան

Մենք պատերազմի օրերին 2 անգամ Դաշնակցութեան ներկայացուցիչներով փակ հանդիպում ենք ունեցել Նիկոլ Փաշինեանի հետ: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղթելեանը իր ֆէյսբուքեան էջում հրապարակւած տեսանիւթում:

«alikonline.ir» - Մենք պատերազմի օրերին 2 անգամ Դաշնակցութեան ներկայացուցիչներով փակ հանդիպում ենք ունեցել Նիկոլ Փաշինեանի հետ: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղթելեանը իր ֆէյսբուքեան էջում հրապարակւած տեսանիւթում:

«Առաջին հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին, երկրորդը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-8-ն ընկած հատւածում: Առաջին հանդիպմանը մասնակցել եմ ես, Հրանտ Մարգարեանը եւ Արմէն Ռուստամեանը, իսկ երկրորդ հանդիպմանը մասնակցել ենք ես, Դաշնակցութեան Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր- Խաչատրեանը եւ Արմէն Ռուստամեանը: Այդ հանդիպումները տեղի են ունեցել կառավարութիւնում մեր եւ Նիկոլ Փաշինեանի միջեւ»,- ասաց նա:

Սաղաթելեանը նշեց, որ այս հանդիպումների գլխաւոր նպատակն այն էր, որ իրենց առաջարկութիւններով, խորհուրդներով, իրավիճակի գնահատման իրենց տեսակեէտներով համադրեն իրենց անելիքները պետութեան հետ:
«Առաջին հանդիպման ժամանակ շատ յստակ ասել ենք, որ թիկունքը` ժողովրդի համախմբվածութիւնը, շատ կարեւոր է յաղթանակի համար: Ասել ենք, որ պէտք է ճիշտ քաղաքականութիւն եւ յարաբերութիւններ վարել ռազմաքաղաքական դաշնակից երկրների հետ, մատնանշել ենք ՌԴ-ին եւ Իրանին: Շատ յստակ ասել ենք` արդեօք դու, Նիկոլ Փաշինեան, գնահատում ես, որ այս պատերազմը կարող է տեւել երկար, արդեօք մենք ունենք համապատասխան զէնք-զինամթերք, ունենք պաշարներ եւ ի վիճակի ենք երկարաժամկէտ պատերազմի: Շատ յստակ ասել ենք, որ այն զինւորականները, որոնց դուք համարում էք նախկին, որոնք այսօր ներգրաււած չեն պատերազմական գործողութիւններում, պէտք է քայլեր ձեռնարկէք եւ բոլորին ընդգրկէք մեր երկրի պաշտպանութեան գործի մէջ, իր պատասխանը եղել է հետեւեալը, որ ինքը չի խառնւում բանակի գործերին: Սա յստակ մի փաստ, որ նա այդ ժամանակ ստել է»,- պատմեց Սաղաթելեանը` յաւելելով, որ հետագայում պարզւել է բազմաթիւ փաստերով, որ ինքը միջամտել է բանակի գործերին եւ ուղիղ ցուցում է տւել` այդ մարդկանց չներգրաւել պատերազմական գործողութիւններում:

Շարունակելով Իշխան Սաղաթելեանը պատմեց, որ հանդիպումների ժամանակ Արմէն Ռուստամեանըյ հարց է ուղղել, որ մենք կռւում ենք յաղթելու, թէ պարտւելու համար:

«Երկրորդ հանդիպման ժամանակ, երբ որ իրեն հարցնում էինք` որն է զինադադարի գինը, արդեօք կան բանակցութիւններ, ինչ յարաբերութիւններ կան, ինքը շատ յստակ ասաց` «դէ պէտք է մեր բանակը լայնածաւալ հակահարւած հասցնի թշնամուն եւ դրանից յետոյ նոր տեղի կունենայ բանակցութիւններ», ես իրեն շատ յստակ հարց տւեցի, արդեօք, դու այդ հնարաւորութիւնը քննարկել ես բանակի հետ եւ բանակը ունի այդ հնարաւորութիւնը, նա ասաց, որ նման հարցերը չեն քննարկում, պէտք է հանձնարարենք եւ բանակը կանի: Այսինքն` սա է եղել էդ մարդու պատկերացումը»,- ասաց Սաղաթելեանը:

Սաղաթելեանը պատմեց, որ հոկտեմբերի 12-ին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ Փաշինեանը ներկայացրել է, որ ունենք կորուստներ, կորցրել ենք Թալիշը, Մատաղիսը եւ մարտեր են ընթանում Հադրութի մօտակայքում:

«Ես իրեն ընդհատեցի եւ ասեցի, որ Հադրութը յանձնւած է, նա ինձ հակաճառեց, թէ որտեղից այդ տեղեկութիւնը, ես ասել եմ, որ այդ տեղեկութիւնը յստակ է: Մօտ կէս ժամ անց նա իրեն բերւած մի զեկոյց կարդաց, որ իբր Հադրութում մարտեր են ընթանում: Այդ հանդիպման ժամանակ ես ասել եմ, որ եթէ յաղթենք, բոլոր դափնիները քոնն են, բայց եթէ պարտւենք միակ մեղաւորը դու ես: Նաեւ այդ հանդիպամն ժամանակ բարձրաձայնւել է զոհերի իրական թիւը, որը տարբեր էր յայտարարւած թւից»,- պատմեց Սաղաթելեանը:

Հոկտեմբերի 16-ին Սաղաթելեանը ընդդիմադիր ուժերի հետ հանդիպում է հրաւիրել, որի ժամանակ որոշւել է ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիւ շտաբ, որի մէջ պէտք է ներգրաււեն Արցախի նախագահները, ՀՀ նախկին նախագահները, արտքաին գործերի նախարարները, պաշտպանութեան նախարաները, Գլխաւոր շտաբի նախկին պետերը, եւ այս որոշման նպատակն էր բեկում մտցնել ե՛ւ ռազմի դաշտում, ե՛ւ արտաքին քաղաքականութեան մէջ:

«Ի պատիւ այս մարդկանց, բոլորը համաձայնւեցին, որ ստեղծւի այդ մարմինը եւ մտնեն պատասխանատւութեան տակ: Այսինքն բոլոր պատրաստ էին կանգնել Փաշինեանի կողքին, այլ ոչ թէ երկիրը վերցնել նրա ձեռքից, սակայն այս առաջարկը մերժւեց Փաշինեանի կողմից, քանի որ մենք կռւում էինք պարտւելու համար, ոչ թէ յաղթելու համար»,- ասաց Իշխան Սաղաթելեանը:

Սաղաթելեանի խօսքով` յաջորդ հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին, որի ժամանակ Փաշինեանը ասել է. «Ես ունեմ առաջարկ պատերազմը կանգնեցնելու եւ դրա գինը հետեւեալն է` 5+2 շրջան հանձնելով հնարաւոր է պատերազմը կանգնեցնել, ու շարունակեց, որ այլ ելք չկայ, հնարաւոր չէ ռազմաճակատում բեկում մտցնել, ես հարցրեցի` գոնէ կարգաիճակի հարց կայ, ինքը ասաց, որ չէ, չկայ: Ես ասել եմ, որ դու փասատօրէն 23 օր յաղթելու եմ ասելուց յետոյ գնում ես ստորագրես կապիտուլեացիայի փաստաթուղթ եւ երկրը կանգնեցրել ես աղէտի առաջ»:

 

Մանրամասները` տեսանիւթում:

 

Media

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։