Հա

Ազգային

03/11/2021 - 11:45

ՀՅ Դաշնակցութիւնը 20 խոշորացւած համայնքում կը մասնակցի ՏԻՄ ընտրութիւններին

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն ակտիւօրէն կը մասնակցի 2021 թ. դեկտեմբերի 5-ին նախատեսւած՝ համայնքների աւագանիների ընտրութիւններին:

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն ակտիւօրէն կը մասնակցի 2021 թ. դեկտեմբերի 5-ին նախատեսւած՝ համայնքների աւագանիների ընտրութիւններին:

Կուսակցութիւնը մասնակցում է նաեւ նոյեմբերի 14-ին անցկացւելիք՝ Տաւուշի մարզի Իջեւան համայնքի աւագանու ընտրութիւններին:

Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրութիւններին ՀՅԴ-ն կը ասնակցի Արագածոտնի մարզի Աշտարակ, Արարատի մարզի Արտաշատ, Արմաւիրի մարզի Մեծամօր, Գեղարքունիքի մարզի Սեւան, Լոռու մարզի Սպիտակ, Շիրակի մարզի Արթիկ, Կոտայքի մարզի Աբովեան, Հրազդան, Նայիրի եւ Նոր Հաճն համայնքներում:

Կուսակցութիւնը դաշինքներով կը մասնակցի Գեղարքունիքի մարզի Գաւառ, Վարդենիս, Մարտունի, Արմաւիրի մարզի Վաղարշապատ, Բաղրամեան, Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Շիրակի մարզի Ախուրեան, Արագածոտնի մարզի Թալին եւ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքներում:

 

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին

02.11.2021

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։