Հա

Ազգային

08/11/2021 - 11:50

ՀՅԴ Հայ Դատի Յունաստանի յանձնախմբի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ բողոքի երթ դէպի Աթենքում Թուրքիայի դեսպանատուն

ՀՅԴ Հայ Դատի Յունաստանի յանձնախմբի եւ ՀՅԴ Յունաստանի երիտասարդական միութիւնն այսօր Աթենքի Սինթաղմա հրապարակում կազմակերպել էր բողոքի հաւաք, ապա՝ քայլերթ դէպի Աթենքում Թուրքիայի դեսպանատուն: Աթենքի հայ համայնքի հարիւրաւոր անդամներ արձագանգել են Հայ Դատի յանձնախմբի եւ ՀՅԴ Յունաստանի երիտասարդական միութեան կոչին եւ մասնակցել Արցախեան պատերազմի առաջին տարելիցի կապակցութեամբ օրւայ միջոցառումներին։

«alikonline.ir» - ՀՅԴ Հայ Դատի Յունաստանի յանձնախմբի եւ ՀՅԴ Յունաստանի երիտասարդական միութիւնն այսօր Աթենքի Սինթաղմա հրապարակում կազմակերպել էր բողոքի հաւաք, ապա՝ քայլերթ դէպի Աթենքում Թուրքիայի դեսպանատուն: Աթենքի հայ համայնքի հարիւրաւոր անդամներ արձագանգել են Հայ Դատի յանձնախմբի եւ ՀՅԴ Յունաստանի երիտասարդական միութեան կոչին եւ մասնակցել Արցախեան պատերազմի առաջին տարելիցի կապակցութեամբ օրւայ միջոցառումներին։ Այս մասին յայտնում է ՀՅԴ Հայ Դատի Յունաստանի յանձնախումբը:

«Հաւաքին Հայ Դատի յանձնախումբի դիրքորոշումները ներկայացուց Յարութ Սպարտալեանը, իսկ Հայ երիտասարդութեանը՝ Արմէն Ազեմեանը։ Հրապարակում տեղի ունեցած կարճատեւ միջոցառումից յետոյ հաւաքւածները խաղաղ քայլեցին դէպի Ռիգիլիսի հրապարակ, քանի որ ոստիկանները թոյլ չտւեցին մօտենալ Թուրքիայի դեսպանատանը։

Երիտասարդութեան անդամները լապտերներ վառեցին ու բաց թողեցին երկինք՝ ի յիշատակ պատերազմի զոհերի։

Բողոքի խաղաղ ակցիան աւարտւեց Հայաստանի եւ Յունաստանի օրհներգերով։

Պայքարը շարունակւում է:

Պատերազմից մէկ տարի անց հայ ժողովուրդը կանգնած է լուրջ մարդկային եւ տարածքային կորուստների, Արցախի եւ Հայաստանի Հանրապետութիւնների անվտանգութեան լուրջ սպառնալիքի առաջ»,- նշւած է ակցիայի կազմակերպիչներ ՀՅԴ Հայ Դատի Յունաստանի յանձնախմբի եւ ՀՅԴ Յունաստանի երիտասարդական միութեան համատեղ յայտարարութեան մէջ:

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/national/item/71942-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProId3845d6a38c

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։