Հա

Ազգային

08/11/2021 - 13:25

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման օրինագիծը կը քննարկւի նոյեմբերի 9-ին

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւի առաջին ընթերցումը տեղի է ունենալու նոյեմբերի 9-ին։ Օրինագիծը ներկայացնելու է պահպանողական խորհրդարանական Թիմ Լաութոնը, նպատակն է պաշտօնական ճանաչման եւ յիշատակութեան միջոցով ոգեկոչել Հայոց Ցեղասպանութիւնը: 

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւի առաջին ընթերցումը տեղի է ունենալու նոյեմբերի 9-ին։ Օրինագիծը ներկայացնելու է պահպանողական խորհրդարանական Թիմ Լաութոնը, նպատակն է պաշտօնական ճանաչման եւ յիշատակութեան միջոցով ոգեկոչել Հայոց Ցեղասպանութիւնը: Օրինագիծն ունի հիմնական երեք դրոյթներ. առաջին՝ Օսմանեան կայսրութեան եւ դրան յարակից տարածքներում 1915-1923թթ. ընթացքում հայութեան ջարդերի պաշտօնական որակում՝ որպէս ցեղասպանութիւն, երկրորդ՝ ցեղասպանութիւնների, այդ թւում Հայոց Ցեղասպանութեան զոհերի ամենամեայ ոգեկոչում, երրորդ՝ Հայոց Ցեղասպանութեան եւ դրան առնչւող մարդու իրաւունքների ժամանակակից խախտումների ու պատերազմական յանցագործութիւների վերաբերեալ կրթութեան եւ հանրային տեղեկացւածութեան խթանում։

Ըստ Հայ Դատի Մեծ Բրիտանիայի յանձնախմբի՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը այդ երկրի համար կարեւոր է մի քանի պատճառներով: Նախ՝ օրինագծի ընդունումը կը հաստատի Մեծ Բրիտանիայի հաւատարմութիւնը «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխելու եւ պատժելու մասին» կոնւենցիային եւ նրա հիմնական արժէքներին։ Երկրորդ՝ ճանաչելով Հայոց Ցեղասպանութիւնը, Մեծ Բրիտանիան կամրապնդի իր հաւատարմութիւնը համամարդկային իրաւունքների պաշտպանութեանը, քանի որ նման մասշտաբի յանցագործութիւնը չճանաչւած թողնելը անպատժելիութեան վտանգաւոր ուղերձ է. անպատիժ յանցագործութիւնը խրախուսւող յանցագործութիւն է: Երրորդ՝ Միացեալ Թագաւորութեան, որպէս համաշխարհային խաղացողի դերն ու պարտականութիւնն է ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը եւ առաջ մղել Ցեղասպանութեան ուսումնասիրութիւնը եւ մեծացնել մարդկութեան դէմ յանցագործութիւնների վերաբերեալ հանրային տեղեկացւածութիւնը:

Մեծ Բրիտանիան արեւմտեան այն սակաւաթիւ առաջատար երկրներից է, որը չի ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը, ինչը վկայում է արդարադատութեան հիմնարար հասկացութիւնների պահպանման կոպիտ ձախողման մասին: Թիմ Լաոթոնի օրինագիծը Մեծ Բրիտանիային հնարաւորութիւն է տալիս շտկելու անարդարութեան եւ անպատժելիութեան այս ընթացքը:

Հայ Դատի Մեծ Բրիտանիայի յանձնախումբը եւ ՄԹ հայ համայնքը կոչ են անում կառավարութեանը ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը՝ բրիտանական արժէքները պաշտպանելու եւ հայ ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան համար։ Հայ Դատի յանձնախումբն աշխատում է Թիմ Լաութոնի կողմից ներկայացւած օրինագծի անցկացման ուղղութեամբ:

 

Հայ Դատի Մեծ Բրիտանիայի յանձնախումբ

08.11.2021 թ.

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։