Հա

Ազգային

09/11/2021 - 13:10

«Ո՛չ մեր հողերի յանձնմանը, Ո՛չ Հայ Դատի վաճառքին». ՀՅԴ Ֆրանսիայի երիտասարդական միութիւնը բողոքի ակցիա էր կազմակերպել Փարիզում ՀՀ դեսպանատան դիմաց

Նոյեմբերի 8-ի երեկոյեան ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» երիտասարդական միութեան անդամների նախաձեռնութեամբ բողոքի ակցիա էր կազմակերպւել Փարիզում ՀՀ դեսպանատան առջեւ:

«alikonline.ir» - Նոյեմբերի 8-ի երեկոյեան ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» երիտասարդական միութեան անդամների նախաձեռնութեամբ բողոքի ակցիա էր կազմակերպւել Փարիզում ՀՀ դեսպանատան առջեւ:

«44-օրեայ պատերազմի աւարտի առաջին տարելիցին ընդառաջ պայմանաւորւում ենք Փարիզում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան դիմաց հաւաքւելու համար։ Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան համար, Արցախի համար, Սիւնիքի համար, հայ ժողովրդի համար եւ մեր ընկած զինւորների համար: Դէմ ենք մեր հողերը թշնամուն յանձնելուն եւ դէմ ենք մեր Երկրի վաճառքին։

Ադրբեջանի հետ նոր համաձայնագրի ստորագրման մասին յայտարարւող լուրերը մտահոգիչ են, եւ մենք պէտք է մոբիլիզացնենք ինքներս մեզ: Մեր զինւորներն, իրենց կեանքը վտանգելով, պաշտպանեցին իրենց հողերը, ոչ այն բանի համար, որ կառավարութիւնը նոր զիջումների գնայ։

Ասենք Ո՛Չ մեր հողերի յանձնմանը, Ո՛Չ նոր համաձայնագրի ստորագրմանը, Ո՛Չ Հայ Դատի վաճառքին»,- նշւած է ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» միութեան տարածած հաղորդագրութեան մէջ:

Ակցիայի ամսնակիցները հանդիպել են նաեւ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Յասմիկ Տոլմաջեանի հետ եւ նամակ են յանձնել՝ ուղղւած ՀՀ կառավարութեանը:

«Մենք խստօրէն դիմադրելու ենք թուրք-ազերի թշնամուն նոր տարածքների յանձնմանը: Պայքարը շարունակւում է»,- նշւած է ՀՅԴ Ֆրանսիայի կառոյցի տարածած հաղորդագրութեան մէջ:

ՀՅԴ կառոյցը աշխարհի տարբեր անկիւններում նոյեմբերի 8-9-ը կազմակերպում է ակցիաներ` ի զօրակցութիւն Հայրենիքում ձեւաւորւող ազգային դիմադրութեան՝ ընդգծելով հայրենիքի, սփիւռքի միասնականութիւնը, համախմբւածութիւնը Հայաստանի, Արցախի եւ համայն հայութեան իրաւունքների պաշտպանութեան հարցում:

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/national/item/71977-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD,-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProIdf4071e792a

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։