Հա

Ազգային

13/11/2021 - 11:50

ՀՅԴ երիտասարդականի համաշխարհային ընտանիքի մեկնարկած համահայկական դիմադրութեան շարժման առաջին փուլը

ՀՅԴ երիտասարդականի համաշխարհային ընտանիքի մեկնարկած համահայկական երիտասարդական դիմադրութեան շարժման առաջին փուլը տեղի ունեցաւ վերջին շաբաթների ընթացքում։

ՀՅԴ երիտասարդականի համաշխարհային ընտանիքի մեկնարկած համահայկական երիտասարդական դիմադրութեան շարժման առաջին փուլը տեղի ունեցաւ վերջին շաբաթների ընթացքում։

Հայրենիքում եւ սփիւռքեան գաղթօջախներում կազմակերպւեցին հանրահաւաքներ, բողոքի գործողութիւններ։ Այս պայքարն ունի երկու հիմնական հարթութիւն.

Արտաքին՝ պայքարել թուրք-ադրբեջանական ագրեսիայի դէմ

- ընդդէմ թուրք- ադրբեջանական հայատեաց քաղաքականութեան,

- պահանջում ենք բոլոր ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների անյապաղ ազատ արձակումը։

- Կասեցնել պանթուրանական գաղափարախօսութեան իմպլեմենտացիան

- Պայքարել Արցախը եւ Սիւնիքը հայաթափելու, այն ՀՀ-ից ու Սփիւռքից անջատելու ադրբեջանա-թուրքական փորձերի

Իսկ ներքին ճակատում,

- Ընդդէմ՝ ՀՀ իշխանութիւնների վարած ազգակործան քաղաքականութեան, որը խթանում է թշնամու հետապնդած պանթուրանական ծրագրի իրագործումը։

- Ընդվզել՝ կեղծ խաղաղասիրութեան եւ միակողմանի զիջումներով առաջնորդւող քաղաքականութեան դէմ

- Չէզոքացնել հայ-ադրբեջանական միմիանց փոխլրացնող դաւադիր համագործակցութիւնը։

Կազմակերպւեցին բողոքի միջոցառումներ թրքական եւ ադրբեջանական դեսպանատների դիմաց։ ՀՀ դիւանագիտական ներկայացուցչութեան յանձնւեցին պահանջագրեր վերոնշեալ դրոյթներից բաղկացած։

Այս շարժման առաքելութիւնն է ցոյց տալ, որ հայ երիտասարդութիւնը լինի հայրենիքում եւ սփիւռքում չի հանդուրժում, այլ դիմադրում է ցանկացած խոչընդոտ, մարտահրաւէր կամ սպառնալիք, որը վտանգում է ՀՀ եւ ԱՀ պետականութիւնների յարատեւոթիւնը, բնականոն զարգացումն ու բարգաւաճումը։ Դիմադրութիւնը ի վերջոյ հասնելու է իր նպատակին, անհրաժեշտութեան դէպքում փոխելու ենք աշխարհաքաղաքական ստատուս քւոն, պայքարելու ենք աշխարհաքաղաքական այս հոսանքի դէմ։

Աշխարհագրութիւն

Երեւան, Հայաստան- ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միութիւն / ՀԵՄ

Աթենք, Յունաստան- AYF Greece – Αρμενική Νεολαία Ελλάδος

Թեհրան, Իրան- Arf Rem

Փարիզ, Ֆրանսիա- FRA Nor Seround - ՀՅԴ «Նոր Սերունդ»

Սալոնիկ, Յունաստան

Կիպրոս- ՀՅԴաշնակցութիւն Կիպրոս ARF Dashnaktsoutiun Cyprus

Բէյրութ, Լիբանան- ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական Միութիւն – LEM, Zavarian Student Association Հ.Յ.Դ. Զաւարեան Ուսանողական Միութիւն

Հաագա, Նիդեռլանդներ- AJF Garegin Njdeh Nederland

Օտաւա, Կանադա- Armenian Youth Federation of Canada (AYF Canada)

Վանկուվէր, Կանադա- Armen Karo Student Association

Վաշինգտտոն, ԱՄՆ- AYF Eastern Region USA

Չիկագօ, ԱՄՆ- AYF East

Նիւ Եօրք, ԱՄՆ- AYF East

Լոս Անջելէս, ԱՄՆ- Armenian Youth Federation AYF West

(շարունակելի)

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։