Հա

Ազգային

14/11/2021 - 12:50

«Ցանցային պայքարը սկսւած է. վրէժը հասունանում է». Իշխան Սաղաթելեան

Այսօր Փաշինեանն ասում է, թէ ժողովրդի կողմից մանդատ ունի անելու այն, ինչ ուզում է ու բոլոր նրանք, որոնք հասկանում են, որ սրանք երկիրը տանում են կործանման, պէտք է որպէս առաջին քայլ այդ մարդուն ցոյց տան, որ նա այդ մանդատը չունի։ Այս մասին «Փաստինֆօ»-ի եթերում ասել է ԱԺ փոխխօսնակ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։

«alikonline.ir» - Այսօր Փաշինեանն ասում է, թէ ժողովրդի կողմից մանդատ ունի անելու այն, ինչ ուզում է ու բոլոր նրանք, որոնք հասկանում են, որ սրանք երկիրը տանում են կործանման, պէտք է որպէս առաջին քայլ այդ մարդուն ցոյց տան, որ նա այդ մանդատը չունի։ Այս մասին «Փաստինֆօ»-ի եթերում ասել է ԱԺ փոխխօսնակ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։

Նրա խօսքով` դրա համար պէտք է լինի համազգային դիմադրութիւն:

«Մենք ասել ենք, որ այս հանրահաւաքը դրա մեկնարկն է, ու ըստ այդմ, ՀՀ մարզերում պէտք է ցուցադրենք այդ ցանցային դիմադրութիւնը, պէտք է մեր 270 հազար, ինչպէս նաեւ` ընդդիմութեանը տրւած 100 հազարից աւելի ձայները կազմակերպենք։ Այդ դիմադրութիւնը պէտք է լինի նաեւ մեր թշնամուն, արտաքին աշխարհին, որ հասկացնենք՝ այս մարդը երկիրը հերթական կապիտուլիացիայի մանդատ չունի»,- ասել է Սաղաթելեանը։

Նա ընդգծել է, որ իրենք ընդդիմութիւն չեն խաղում, այլ ընդդիմութիւն խաղացողներն են առաւօտից երեկոյ հարւածում ընդդիմութեանը: «Մենք իրականում արմատական ընդդիմութիւն ենք, իսկ մնացածը փորձում են հասարակութեանը շեղել եւ տանել այլ ուղղութեամբ։ Ու եթէ կան անհատներ, կազմակերպութիւններ, որոնք մեր այս օրակարգն աւելի լաւ կարող են անել, մենք գնալու ենք կանգնենք իրենց կողքը»,- ասել է Սաղաթելեանը։

Բանախօսն անդրադարձել է նաեւ Շուշիում տեղի ունեցած վրէժի դէպքին` նշելով որ դրանք շատանալու են։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։