Հա

Ազգային

16/11/2021 - 18:45

«ԵՄ-ին կոչ ենք անում քաղաքական ճնշում իրականացնել Ադրբեջանի բռնապետական իշխանութիւնների վրայ». ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակ

ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը յայտարարութիւն է տարածել Հայաստանում ստեղծւած պատերազմական իրադրութեան վերաբերեալ՝ կոչ անելով միջազգային կառոյցներին օգտագերծել քաղաքական լծակները՝ պարտադրելու Ադրբեջանին յարգել Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը:

«alikonline.ir» - ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը յայտարարութիւն է տարածել Հայաստանում ստեղծւած պատերազմական իրադրութեան վերաբերեալ՝ կոչ անելով միջազգային կառոյցներին օգտագերծել քաղաքական լծակները՝ պարտադրելու Ադրբեջանին յարգել Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը: Տեղեկացնում է Yerkir.am-ը: 

«Նոյեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները յարձակման են անցել Հայաստանի Հանրապետութեան արեւելեան սահմանի ուղղութեամբ։ Ադրբեջանի զինւած ուժերը մայիսի 12-ից ներթափանցել են Հայաստանի ինքնիշխան տարածք։

Այս յարձակումն ամենալարւածն է եղել 2020 թւականի Արցախեան պատերազմից յետոյ։ Այս յարձակումները յստակ ցոյց են տալիս, որ Ադրբեջանը հաւատարիմ չէ տարածաշրջանում խաղաղութեանն ու կայունութեանը, եւ ակտիւօրէն ռազմական ագրեսիա է իրականացնում Հայաստանի Հանրապետութեան դէմ։

Մենք կոչ ենք անում միջազգային հանրութեանը, մասնաւորապէս ԵՄ-ին, օգտագործել իրենց ունեցած բոլոր լծակները՝ Ադրբեջանի բռնապետական իշխանութիւնների վրայ քաղաքական ճնշում գործադրելու համար՝ յարգելու Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը»,- ասւած է հաղորդագրութեան մէջ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։