Հա

Ազգային

22/11/2021 - 11:25

«ՀՀ մերօրեայ իշխանութիւնները ոչ մի կերպ պատրաստ չեն պետական մասշտաբով հայրենադարձութիւն կազմակերպել». Յակոբ Բագրատունի

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի Հայրենադարձների խորհրդատւութեան գրասենեակի նախաձեռնութեամբ նոյմբերի 20-ին հանդիպում է տեղի ունեցել Հայաստանում գտնւող ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ եւ Լիբանանի ԱԺ-ում Հայկական պատգամաւորական խմբի նախագահ Յակոբ Բագրատունիի եւ հայրենադարձ լիբանանահայերի միջեւ։

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի Հայրենադարձների խորհրդատւութեան գրասենեակի նախաձեռնութեամբ նոյմբերի 20-ին հանդիպում է տեղի ունեցել Հայաստանում գտնւող ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ եւ Լիբանանի ԱԺ-ում Հայկական պատգամաւորական խմբի նախագահ Յակոբ Բագրատունիի եւ հայրենադարձ լիբանանահայերի միջեւ։

Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելեանն ու ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէի անդամ Աւետիս Կիտանեանը։

Հանդիպմանը ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը հաստատել է հայրենադարձների հետ շարունակական հանդիպումների կարեւորութիւնը։ Նա նաեւ յայտնել է ՀՅԴ Հայաստանի կառոյցի եւ ՀՀ ԱԺ ՀՅԴ պատգամաւորների պատրաստակամութիւնը՝ հնարաւոր միջոցներով աջակցել հայրենադարձների առջեւ ծառացած խնդիրների լուծմանը։

Յակոբ Բագրատունին առաջին հերթին ընդգծել է ՀՅԴ ամբողջ աշխարհում սփռւած կառոյցների միջեւ համագործակցութիւնը՝ ի խնդիր թէ' համայնքներում, թէ' հայրենիքում ապրող մեր հայրենակիցների բարօրութեան։

Լիբանանի ԱԺ-ում Հայկական պատգամաւորական խմբի նախագահն անդրադարձել է նաեւ Լիբանում տիրող իրավիճակին ու հաստատել, որ Լիբանանում հայ համայնքը մնում է աշհարհասփիւռ հայութեան կարեւորագոյն օղաներից մէկը, այն քաղաքական միաւոր է երկրի սահմանադրութեամբ ու քաղաքական դրւածքով։ Յ. Բագրատունին նաեւ յաւելել է, որ այսօր Լիբանանում տիրում է շատ ծանր իրավիճակ, ու որոշ չափանիշերով նոյնիսկ աւելի վատթար, քան քաղաքացիական պատերազմի օրերին։

Յակոբ Բագրատունին հարց է տւել՝ ի՞նչ անել եւ ապա նշել, որ պատմութեան ընթացքում հաւաքական կամովին հայրենադարձութիւնը երբեք չի յաջողւել, իսկ Հայաստանի մերօրեայ իշխանութիւնները ոչ մի կերպ պատրաստ չեն պետական մասշտաբով հայրենադարձութիւն կազմակերպելու՝ այդ քայլի պահանջած սոցիալական, տնտեսական, մշակութային ու այլ պահանջներով։

«Հետեւաբար, որոշել ենք մնալ ու պայքարել։ Իսկ այդ նշանակում է՝ ամէն ճիգ թափել, որ Լիբանանի մեր համայնքը երկրի ներկայ տագնապի մեր կարելիութեան սահմաններում թեթեւացնենք»,- յայտնել է Յակոբ Բագրատունին՝ շեշտելով, որ Լիբանանի հայ համայնքի օժանդակութեան կոչին դրական ու գործնական քայլերով արձագանգել են բոլորը, սկսած Հայաստանի ու Արցախի ՀՅԴ կառոյցներից, մինչեւ Կաթողիկոսութիւններ ու հայկական կազմակերպութիւններ, միութիւններ։

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/national/item/72294-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProIde173b0b8ca

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։