Հա

Ազգային

25/11/2021 - 09:48

Աշխարհով մէկ 70 Հայ Երիտասարդական կազմակերպութիւններ միացան Դիմադրութեան շարժմանը

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը հաղորդում է, որ ստորեւ յայտարարութեամբ՝ Արցախի եւ սփիւռքի աւելի քան 20 երկրներում գործող երիտասարդական, ուսանողական, մարզական, եկեղեցական, հասարակական-քաղաքական եւ մշակութային միութիւններ եւ կազմակերպութիւններ, միանում են Հայաստանի մէջ թափ առած դիմադրութեան շարժմանը:

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը հաղորդում է, որ ստորեւ յայտարարութեամբ՝ Արցախի եւ սփիւռքի աւելի քան 20 երկրներում գործող երիտասարդական, ուսանողական, մարզական, եկեղեցական, հասարակական-քաղաքական եւ մշակութային միութիւններ եւ կազմակերպութիւններ, միանում են Հայաստանի մէջ թափ առած դիմադրութեան շարժմանը:

Ստորագրահաւաքը շարունակւում է, դիմադրութեան շարժման միացող կազմակերպութիւնները կարող են դիմել իրենց շրջանի ՀՅԴ Երիտասարդական եւ Ուսանողական Միութիւններին:

Հաշւի առնելով, հայկական պետութեան կործանման վտանգը ու Արցախի եւ Սիւնիքի կորուստը կասեցնելու հրամայականը՝ Հայ Երիտասարդութիւնը դիմում է համազգային դիմադրութեան, որը հետեւողական պայքարի շնորհիւ առաջացնելու է երկար սպասւած արժեհամակարգային յեղափոխութիւնը։

Նկատի ունենալով,

- Թուրք-ադրբեջանական պանթուրանական քաղաքականութիւնը, որ միտում ունի մէկընդմիշտ տարածաշրջանի քարտէզից ջնջելու Արցախի ու Հայաստանի Հանրապետութիւնները,

- ՀՀ ապազգային, դաւադիր իշխանութիւնների ընթացքը, որն առաջնորդւում է միակողմանի զիջումներով՝ կարծեցեալ խաղաղութեան հասնելու քաղաքականութեամբ,

- Հայաստանի Հանրապետութեան ներքաղաքական փակուղին եւ այն իրականութիւնը, որ ՀՀ Ազգային ժողովում ընդդիմութեան ծաւալած գործունէութեան կողքին անհրաժեշտ է դիմել բազմաճակատ պայքարի՝

Հայ երիտասարդութիւնը որոշել է չյարմարւել այս իրականութեանը, այլ՝ մեկնարկել համազգային երիտասարդական դիմադրութեան շարժում՝ պայքարի հինգ հիմնական ճակատներով․

1. Ամենուրեք թափ հաղորդել հակաթուրք եւ հակաադրբեջանական պայքարին,

2. Գերտէրութիւններին հասցնել այն պատգամը, որ իրենց ծրագրերը չեն կարող իրականացնել Հայաստանի եւ հայութեան ազգային-պետական շահերի հաշւին,

3. Կտրուկ քայլերով մերժել ՀՀ իշխանութիւնների պառակտող ու պետականակործան քաղաքականութիւնը,

4. Պայքարել Արցախը հայաթափելու, այն ՀՀ-ից ու Սփիւռքից անջատելու ադրբեջանա-թուրքական փորձերի եւ Սիւնիքից արտագաղթի հոսանքի դէմ․

Սիրելի՛ երիտասարդներ,

Կոչ ենք ուղղում բոլորիդ՝ միանալ այս շարժմանը այս ճակատագրական օրերին, բոլորս՝ իրաւունք չունենք մատնւելու յանցաւոր անգործութեան։ Զարթօնքի եւ ազգային անկումը վերելքի վերածելու պահը հիմա՛ է:

Յայտարարութիւնը ստորագրող կազմակերպութիւններ:

- «Միացեալ Հայաստան» ԵՀԿ, Արցախ

- ԱԺԿ Երիտասարդական թեւ, Արցախ

- ՀՅԴ Արցախի «Արամ Մանուկեան» ուսանողական միութիւն, Արցախ

- ՀՅԴ Արցախի Երիտասարդական միութիւն, Արցախ

- «Արդարութիւն» կուսակցութեան երիտ. Պատասխանատու, Արցախ

- «Ապառաժ երիտասարդական միութիւն» ՀԿ, Արցախ

- Հաւասար հնարաւորութիւն ՀԿ, Արցախ

- «Դէպի Արարատ» կրթական մշակութային միութեան երիտասարդական գրասենեակ, Ռուսաստան

- Երիտասարդ քաղաքագէտների Հայկական Ասոցիացիա, Ռուսաստան

- ՀՄԸՄ Ռուսաստան, Ռուսաստան

- ՀՅԴ Սիրիայի Երիտասարդական միութիւն, Սիրիա

- ՀՅԴ Քրիստափոր Ուսանողական միութիւն, Սիրիա

- Համազգայինի Սիրիայի Շրջանային վարչութիւն, Սիրիա

- ՀՄԸՄ Սիրիայի Շրջանային վարչութիւն, Սիրիա

- Հայ Երիտասարդաց միութիւն, Սիրիա

- Ազգային Քարէն Եփփէ Ճեմարանի Շրջանաւարտների միութիւն, Սիրիա

- Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւոր (Նոր Ջուղայի Հայ Մարզա-մշակութային «Արարատ» միութեան Սկաուտական միաւոր) The Scout unit of «Ararat» cultural and sports Union of Nor Jugha, Իրան

- Հ.Յ.Դ «Ռուբէն» Երիտ. միութիւն The Armenian Revelutionary Federation’s «Rouben» Youth Union, Իրան

- ՀՅԴ Ռոստոմ երիտասարդական միութիւն - Ayf Tehran, Իրան

- ՀՅԴ Յովնան Դաւթեան Ուսանողական միութիւն, Իրան

- ՀՅԴ Զաւարեան Ուսանողական Միութիւն - Zavarian Student Association, Լիբանան

- ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական միութիւն - LEM, Լիբանան

- Բէյրութի Ամերիկեան համալսարանի Հայկական ակումբ - Lebanese Armenian Heritage Club, Լիբանան

- Լիբանանի Ամերիկեան համալսարանի Հայկական ակումբ - Բէյրութ․ Armenian Club - Lebanese American University - Beirut, Լիբանան

- Լիբանանի Ամերիկեան համալսարանի Հայկական ակումբ - Ժպէյլ․ Armenian Club - Lebanese American University - Jbeil, Լիբանան

- «Սեն Ժոզէֆ» համալսարանի լիբանանահայ ուսանողներ - Lebanese Armenian Students of Saint Joseph University, Լիբանան

- Լիբանանի Միջազգային համալսարանի Հայկական ակումբ - Lebanese International University Armenian Club, Լիբանան

- Լիբանանի Պետական համալսարանի Հայկական խկումբ - Lebanese University Armenian Club, Լիբանան

- «Նօտր Դամ» համալսարանի Հայկական ակումբ - Lebanese Armenian Club - Notre Dame University, Լիբանան

- Հայկազեան համալսարանի լիբանանահայ ուսանողներ - Lebanese Armenian Students of Haigazian University, Լիբանան

- Ռամկավար Ազատական կուսակցութեան - ԵՌԱԿ Մ. - Armenian Democratic Liberal Party Youth Union, Լիբանան

- Պորտուգալեան Երիտասարդական ուսանողական ակումբ - Portugalian Youth & Students’ Club, Լիբանան

- ՀՄԸՄ-ի Լիբանանի սկաուտներ - Scouts of Homenetmen Lebanon, Լիբանան

- Հայ Եկեղեցու Համալսարանական ուսանողների միութիւն - Armenian Church University Students’ Association, Լիբանան

- ՀԲԸՄ- Հայ Երիտասարդաց ընկերակցութիւն - AGBU-Armenian Youth Association, Լիբանան

- ՀՅԴ Քուվէյթի Քրիստափոր Երիտասարդական միութիւն, Քուվէյթ

- Հ.Մ.Ը.Մ.-ի Քուվէյթի Մեկուսի մասնաճիւղ, Քուվէյթ

- Համազգայինի Քուվէյթի Մեկուսի կազմ, Քուվէյթ

- ՀՅԴ Հոլանդայի Երիտասարդական միութիւն, Հոլանդա

- ՀՅԴ Յունաստանի Երիտասարդական միութիւն, Յունաստան

- ՀՅԴ Կիպրոսի Երիտասարդական միութիւն, Կիպրոս

- Րաֆֆի Հայ Մշակութային միութիւն - Raffi armenisk kulturförening, Շւեդիա

- Արարատ Հայկական միութիւն - Ararat Armeniska föreningen, Շւեդիա

- Թրօլհեդդանի հայկական մշակութային միութիւն, Շւեդիա

- ՀՅԴ Շւեդիայի Երիտասարդական միութիւն, Շւեդիա

- ՀՄԸՄ Շւեդիա - HMEM Sweeden, Շւեդիա

- ՀՅԴ Լոնդոնի Խանասոր Երիտասարդական միութիւն - AYF London Khamasor, Անգլիա

- Լոնդոնի Տնտեսագիտութեան համալսարանի Հայկական ընկերութիւն - London school of economics Armenian Society, Անգլիա

- ՀՄԸՄ Լոնդոն - HMEM London, Անգլիա

- ՀՅԴ «Նոր Սերունդ» Երիտասարդական միութիւն, Ֆրանսիա

- ՀՅԴ Բելգիայի Երիտասարդական միութիւն, Բելգիա

- Եօրքի համալսարանի Հայ Ուսանողների միութիւն - Armenian Student Association - York University, Կանադա

- Մոնտրէալի համալսարանի Հայ Ուսանողների միութիւն - Association des Étudiants Arméniens de l’Université de Montréal, Կանադա

- Կոնկորդիայի Հայ Ուսանողական միութիւն - Concordia Armenian Students’ Union, Կանադա

- Հ.Մ.Ը.Մ. Կանադայի Շրջանային վարչութիւն, Կանադա

- Համազգային Կանադա - Hamazkayin Canada, Կանադա

- ՀՅԴ Արմէն Գարօ Ուսանողական միութիւն - Armen Karo Student Association, Կանադա

- ՀՅԴ Կանադայի Երիտասարդական միութիւն, Կանադա

- ԱՄՆ Արեւելեան շրջանի ՀՅԴ Հայ Երիտասարդաց Դաշնակցութիւն, ԱՄՆ

- ՀՄԸՄ ԱՄՆ Արեւելեան, ԱՄՆ

- ԱՄՆ Արեւմտեան շրջանի ՀՅԴ Հայ Երիտասարդաց Դաշնակցութիւն, ԱՄՆ

- ՀՅԴ Շանթ Ուսանողական միութիւն, ԱՄՆ

- Չեփմընի Հայ Ուսանողների միութիւն - Chapman Armenian Student Association, ԱՄՆ

- Կալիֆորնիայի Պետական Համալսարանի Լոնգ Բիչի Հայ Ուսանողների միութիւն - California State University Long Beach Armenian Student Association, ԱՄՆ

- Հարաւային Ամերիկայի Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Երիտասարդական, Հարաւային Ամերիկա

- Հարաւային Ամերիկայի ՀՄԸՄ Շրջանային վարչութիւն, Հարաւային Ամերիկա

- ՀՅԴ Աւստրալիայի Երիտասարդական միութիւն, Աւստրալիա

 

Յարակից լուրեր

  • ՀՅԴ երիտասարդականի համաշխարհային ընտանիքի մեկնարկած համահայկական դիմադրութեան շարժման առաջին փուլը
    ՀՅԴ երիտասարդականի համաշխարհային ընտանիքի մեկնարկած համահայկական դիմադրութեան շարժման առաջին փուլը

    ՀՅԴ երիտասարդականի համաշխարհային ընտանիքի մեկնարկած համահայկական երիտասարդական դիմադրութեան շարժման առաջին փուլը տեղի ունեցաւ վերջին շաբաթների ընթացքում։

  • «Արժանապատւութեան եւ դիմադրութեան կազմակերպում» խորագրով բանախօսական երեկոյ՝ Նոր Ջուղայում
    «Արժանապատւութեան եւ դիմադրութեան կազմակերպում» խորագրով բանախօսական երեկոյ՝ Նոր Ջուղայում

    Հայ Դատի «Արձագանք» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ, երկուշաբթի՝ 2021 թւականի նոյեմբերի 8-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում տեղի ունեցաւ բանախօսական երեկոյ՝ «Արժանապատւութեան եւ դիմադրութեան կազմակերպում» խորագրով: Երեկոյին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Եպս. Քէչէճեանը, շրջանի Հայ Դատի յանձնախմբի եւ ազգային մարմինների անդամներն ու ժողովուրդ:

  • Ազգային դիմադրութեան շարժումը՝ որպէս օրակարգային առաջնահերթութիւն
    Ազգային դիմադրութեան շարժումը՝ որպէս օրակարգային առաջնահերթութիւն

    Անցեալ մէկ տարւայ ընթացքում մեզ պատուհասած աղէտն ամբողջութեամբ ընկալելու համար, անհրաժեշտ է առաջինը նշել, թէ ի՞նչ արեց այս իշխանութիւնը՝ առհասարակ, երեք տարւայ ընթացքում.

  • Սփիւռքը միանում է Դիմադրութեան շարժմանը
    Սփիւռքը միանում է Դիմադրութեան շարժմանը

    Նկատի ունենալով Հայաստանի եւ Արցախի անվտանգային լրջագոյն խնդիրները, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ՀՀ իշխանութիւնների բացայայտ եւ կուլիսային պայմանաւորւածութիւնների յարուցած վտանգներն ու հնարաւոր անդառնալի հետեւանքները` ՀՅԴ կառոյցը աշխարհի տարբեր անկիւններում նոյեմբերի 8-9-ը կազմակերպում է ակցիաներ` ի զօրակցութիւն Հայրենիքում ձեւաւորւող ազգային դիմադրութեան՝ ընդգծելով Հայրենիքի, Սփիւռքի միասնականութիւնը, համախմբւածութիւնը Հայաստանի, Արցախի եւ համայն հայութեան իրաւունքների պաշտպանութեան հարցում.

  • ՀՅԴ Երիտասարդականը մեկնարկում է Համահայկական երիտասարդական դիմադրութիւն
    ՀՅԴ Երիտասարդականը մեկնարկում է Համահայկական երիտասարդական դիմադրութիւն

    Հաշվի առնելով, հայկական պետութեան կործանման վտանգը ու Արցախի եւ Սիւնիքի կորուստը կասեցնելու հրամայականը՝ ՀՅԴ Երիտասարդականի համաշխարհային ընտանիքը դիմում է համազգային դիմադրութեան, որը հետեւողական պայքարի շնորհիւ առաջացնելու է երկար սպասւած արժեհամակարգային յեղափոխութիւնը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։