Հա

Ազգային

29/11/2021 - 11:35

Ամփոփւել է «Դէպի Սիւնիք» ծրագրի շրջանակներում իրականացւող ուսումնասիրութեան մրցոյթի արդիւնքները

Նոյեմբերի 27-ին Արամ Մանուկեան Երիտասարդական կենտրոնում հանդիսաւոր կերպով ամփոփւեց «Դէպի Սիւնիք» ծրագրի շրջանակներում իրականացւող ուսումնասիրութեան մրցոյթի արդիւնքները, եւ յաղթողներին յանձնւեցին խոստացւած կրթաթոշակները:

«alikonline.ir» - Նոյեմբերի 27-ին Արամ Մանուկեան Երիտասարդական կենտրոնում հանդիսաւոր կերպով ամփոփւեց «Դէպի Սիւնիք» ծրագրի շրջանակներում իրականացւող ուսումնասիրութեան մրցոյթի արդիւնքները, եւ յաղթողներին յանձնւեցին խոստացւած կրթաթոշակները:

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի ARF Youth Office եւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական միութեան կազմակերպած Սիւնիքի հիմնախնդիրների ուսումնասիրութեանը նւիրւած մրցոյթին մասնակցել էին Հայաստանից, Սիրիայից, ԱՄՆ-ից եւ Իրանից հայ ուսանողներ:

Մրցութային յանձնաժողովի կազմի կողմից ընտրւել էին հետեւեալ երկու աշխատութիւնը.

Գագիկ Եկմալեան (Հայաստան)՝ «Սիւնիքի աշխարհաքաղաքական տեղն ու դերը պանթուրանական ծրագրի իրագործումը կասեցնելու գործընթացում» խորագրով: Գագիկը ԵՊՀ Միջազգային յարաբերութիւններ ֆակուլտետի, Միջազգային յարաբերութիւններ բաժնի 4-րդ կուրսի ուսանող է:

Շողակաթ Դեւրիկեան (Հայաստան)՝ «Սիւնիքի պատմութիւնը եւ նկարները Մխիթարեանների 18-19րդ դարերի հրատարակութիւններում» խորագրով: Շողակաթը ԵՊՀ Պատմութեան ֆակուլտետի, Հայ արւեստի պատմութեան եւ տեսութեան ամբիոնի մագիստրոս է:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան ներկայացուցիչ Հայկազ Յարութիւնեանը իր խօսքում նշեց Սիւնիքի կարեւորութիւնը աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին, յաւելելով, որ նման նախաձեռնութիւնները միտւած են երիտասարդութեան շրջանում մեծացնելու հետաքրքրւածութիւնը Սիւնիքի, եւ նրա շուրջ ծառացող խնդիրների վերաբերեալ, հաւաստելով, որ շարունակական բնոյթ են կրելու։

Ելոյթով հանդէս եկաւ նաեւ մրցութային յանձնաժողովի կազմից թուրքագէտ Մելինէ Անումեանը յատուկ մատնանշելով, որ նման տեխնիկապէս եւ գաղափարապէս հարուստ գիտական աշխատութիւնները էական նշանակութիւն ունեն պատմական եւ մշակութային ժառանգութեան պահպանման գործում։

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի պատասխանատու Արշակ Մեսրոպեանը, ամփոփելով միջոցառումը, ընդգծեց համազգային համախմբման կարեւորութիւնը, որի հիմքում պէտք է լինի Սիւնիքին սպառնացող ժամանակակից մարտահրաւէրներն ու վտանգները դիմագրաւելու տեսլականը։

Եւս մէկ անգամ շնորհաւորում ենք մրցոյթի յաղթողներին եւ շնորհակալութիւն յայտնում բոլոր մասնակիցներին։

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/national/item/72453-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProIdde50293fdf

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։