Հա

Ազգային

29/11/2021 - 11:40

«Հրատապ խնդիր է կասեցնել նորանոր պարտութիւնների տանող, երկրի գահավիժող ընթացքը»․ Արմէն Ռուստամեան

44-օրեայ պատերազմը զգալի փոխել է Հարաւային Կովկասում ռազմաքաղաքական ուժերի հաւասարակշռութիւնը, ստեղծւած վիճակը պահանջում է կատարել Հայաստանին եւ Արցախին սպառնացող վտանգների ամբողջական վերագնահատում եւ դրա վրայ կառուցել մեր առաջիկայ բոլոր ծրագրերն ու անելիքները՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Բիւրոյի նախագահ Արմէն Ռուստամեանը Երեւանում մեկնարկած ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովի պաշտօնական բացման արարողութեանը։

«alikonline.ir» - 44-օրեայ պատերազմը զգալի փոխել է Հարաւային Կովկասում ռազմաքաղաքական ուժերի հաւասարակշռութիւնը, ստեղծւած վիճակը պահանջում է կատարել Հայաստանին եւ Արցախին սպառնացող վտանգների ամբողջական վերագնահատում եւ դրա վրայ կառուցել մեր առաջիկայ բոլոր ծրագրերն ու անելիքները՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Բիւրոյի նախագահ Արմէն Ռուստամեանը Երեւանում մեկնարկած ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովի պաշտօնական բացման արարողութեանը։

«Եթէ մինչեւ այս պատերազմը հայութեան եւ Հայ Դատի գլխաւոր խնդիրը ազատամարտում արձանագրւած յաղթանանկի արդիւնքների ամրագրումն էր, ապա հիմա դա այս պատերազմում կրած պարտութեան եւ հետեւանքների չէզոքացումն ու առաջացած նոր մարտահրաւէրների յաղթահարումն է»,- ասաց Արմէն Ռուստամեանը։

Նա ընդգծեց, որ այսօր հրատապ խնդիր է կասեցնել դէպի նորանոր պարտութիւնների տանող, երկրի գահավիժող ընթացքը եւ այն կարմիր գիծը, որից այն կողմ որեւէ նահանջ ու զիջում յանգեցնելու է հայ տեսակի ու պետականութեան կորստի։

«Նկատի ունենալով Մեծ Թուրանի գաղափարով թուրքական երկրները համախմբելու եւ հնարաւորինս արագ այս պատերազմից առաւելագոյնը ստանալու՝ թուրք-ադրբեջանական տանդեմի հաւակնութիւնները, Հայաստանին ու Արցախին սպառնացող անմիջական վտանգն այսօր Հայաստանի թուրքացումն ու Արցախի հայաթափումն է»,- ասաց Ռուստամեանը։

Հետեւաբար, նրա համոզմամբ, մեր գլխաւոր խնդիրը պէտք է լինի դա բացառելը։

Խորհրդաշողովը շաունակւելու է Գորիսում, ապա Ստեփանակերտում, որպէսզի, ինչպէս Յակոբ Տէր-Խաչատուրեանն ասաց, նաեւ Սիւնեաց աշխարհի մէջ ու Արցախում արտայայտեն իրենց նեցուկը, ցոյց տան, թէ նոյնքան վճռական են, ինչպէս անցեալում եւ յաւելեալ թափով շարունակելու են իրենց աշխատանքները Հայաստանում եւ Արցախում։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։