Աւստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում առաջին անգամ նոյեմբերի 29-ին քննարկման է դրւելու բանաձեւ, որն ուղղակիօրէն կոչ է անում կառավարութեանը ճանաչելու Օսմանեան կայսրութիւնում իրականացւած հայերի, ասորիների ու յոյների ցեղասպանութիւնները:
«alikonline.ir» - Աւստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում առաջին անգամ նոյեմբերի 29-ին քննարկման է դրւելու բանաձեւ, որն ուղղակիօրէն կոչ է անում կառավարութեանը ճանաչելու Օսմանեան կայսրութիւնում իրականացւած հայերի, ասորիների ու յոյների ցեղասպանութիւնները:
«Արմէնպրես»-ի փոխանցմամբ, այս մասին յայտնում է Հայ Դատի Աւստրալիայի յանձնախումբը:
Պատգամաւոր Թրենթ Զիմերմանի առաջ քաշած բանաձեւը յորդորում է Աւստրալիայի կառավարութեանը հաւատարիմ մնալ 1948 թւականի Ցեղասպանութեան յանցագործութեան կանխարգելման եւ դատապարտման մասին կոնւենցիային՝ ճանաչելով «Օսմանեան կայսրութեան կողմից 1915-1923 թւականների ընթացքում հայերի, յոյների եւ միւս քրիստոնեայ փոքրամասնութիւնների դէմ իրականացւած ցեղասպանութիւնը»:
Եթէ ելոյթ ունեցողների մեծ մասը կողմ հանդէս գայ բանաձեւին, ապա Ներկայացուցիչների պալատը կոչ կանի կառավարութեանը կեանքի կոչել ժողովրդի կամքն ու ճանաչել հայերի, ասորիների ու յոյների ցեղասպանութիւնները: