Հա

Ազգային

29/11/2021 - 12:45

«Պէտք է չհաշտւել ինքնիշխանութեան կորստի եւ պարտութեան հետ, յաղթահարել նւաստացումը»․ Իշխան Սաղաթելեան

Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների այս խորհրդաժողովն անցկացւում է մեր երկրի համար բախտորոշ ժամանակահատւածում, երբ հայրենիքը կանգնած է ներքին ու արտաքին անվտանգութեանն առնչւող լրջագոյն մարտահրաւէրների առաջ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը Երեւանում մեկնարկած ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովի պաշտօնական բացման արարողութեանը։

«alikonline.ir» - Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների այս խորհրդաժողովն անցկացւում է մեր երկրի համար բախտորոշ ժամանակահատւածում, երբ հայրենիքը կանգնած է ներքին ու արտաքին անվտանգութեանն առնչւող լրջագոյն մարտահրաւէրների առաջ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը Երեւանում մեկնարկած ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովի պաշտօնական բացման արարողութեանը։

«Մենք կրկին հաւաքւել ենք՝ համակարգելու, համադրելու եւ նոր թափ տալու մեր աշխատանքներին մի իրավիճակում, երբ մեր գործունէութեան առանցք հանդիսացող Արցախի Հանրապետութեան մեծ մասը գտնւում է թշնամու տիրապետութեան տակ։ Սակայն դժւար ժամանակներն են, որ լաւագոյնս ի յայտ են բերում իրական նւիրեալներին, ազգային էլիտային։ Այս առումով պէտք է հպարտութեամբ նշել, որ Հայ Դատի պատասխանատու ընկերները, ատամներով սեղմելով ցաւն ու կսկիծը, համատարած յուսահատութեան պայմաններում քայլ անգամ չնահանջեցին հայութեան շահերի պաշտպանութեան դիրքերից»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

Նա նշեց, որ մեր հայրենիքը, հետեւաբար եւ կուսակցութիւնը, դիմակայում են իրենց պատմութեան դժւար փուլերից մէկը, բայց ոչ միակը։ Հարիւրամեակների ընթացքում մեր ժողովուրդը ստիպւած է եղել յաղթահարել նման իրավիճակներ, իսկ յաղթահարման բանալին եղել է ստեղծւած իրավիճակին ոչ համարժէք, աւելի ուժեղ եւ շատերի համար անհնարին թւացող պատասխաններում։

Վերահառնման իւրաքանչիւր փուլում դրւել է ոգու բարձրացման, ազգային հպարտութեան, աշխարհում արժանապատիւ ապրելու իրաւունքի վաստակմանն ուղղւած ճիգը: 1915թ. Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ ունեցել ենք Առաջին Հանրապետութիւն, անկախութեան կորստից յետոյ ունեցել ենք պայքար Լեռնահայաստանի համար, դիմադրութիւն Սիւնիքում։

1960-ականների Ցեղասպանութեան միջազգային ճանաչման շարժումն իր բոլոր դրսեւորումներով նոր կեանք եւ նոր թափ տւեց Սփիւռքում հայ ժողովրդի գոյատեւմանը եւ պայքարը շարունակելուն։

Երկրաշարժից յետոյ ունեցանք Արցախեան ազատագրական պայքար, յաղթանակ, Հայաստանի Հանրապետութիւն։

«Մենք մեր պատմութեան վերջին 100 տարւայ ընթացքում ունեցել ենք անկումներ, բայց ունեցել ենք նաեւ վերելքներ։ Այժմ ունենք պարտութիւն, բայց դա հայ ժողովրդի հաւաքական պարտութիւնը չէ, դա իշխանութեան ղեկին յայտւած մի խումբ մարդկանց գործունէութեան արդիւնքն է եւ բոլոր այն փորձերը ներքին ու արտաքին մի շարք ուժերի կողմից՝ հայ ժողովրդին ներկայացնել իբրեւ թոյլ ու չյաղթող, ձախողւած եւ դատապարտւած ազգ պէտք է ստանան համարժէք պատասխան»,-ասաց Իշխան Սաղաթելեանը։

Նա նկատեց, որ հարիւրամեակներն են ապացուցել՝ այս տարածաշրջանում հայ ժողովուրդը մշտապէս եղել եւ լինելու է գոյութենական պայքարի մէջ՝ մեր հայրենիքի այս փոքր հողակտորի, մեր անկախ պետականութեան պահպանման համար։ Այստեղ է, որ Դաշնակցութիւնը իր ողջ ներուժով ասելիք ու անելիք ունի։

«Նախ՝ պէտք է չհաշտւել ինքնիշխանութեան կորստի եւ պարտութեան հետ, յաղթահարել նվաստացումը, կառավարել կորուստները եւ ռիսկերը, վերականգնել արժանապատւութիւնը, յաղթահարել պարտւածի եւ փոքր պետութիւն լինելու հոգեբանութիւնը, ունենալ ազգային երազ եւ գնալ այդ երազի հետեւից»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

Նա նշեց, որ այս օրերին Հայաստանում այսպէս մտածող մարդկանց ասում են «հայդատականներ», «ոչմիթիզականներ» կամ «պաթոսով հայրենասէրներ». իսկ ովքե՞ր են դա ասում՝ մի խումբ անհայրենիք, անսրբութիւն ապազգային տարեր, ովքեր մեր երկիրը կանգնեցրին այս աղէտի առջեւ, ովքեր ժողովրդավարութիւնը հակադրեցին անվտանգութեանը, բարեկեցութիւնը եւ խաղաղութիւնը պայմանաւորեցին զիջումներով, ովքեր հետեւողականօրէն թուլացնում են մեր ազգային դիմադրողականութիւնը:

Հայաստանում ստեղծւած այս իրավիճակը, ասաց նա, ժողովրդի կամքով եւ ազգային ուժերի առաջնորդութեամբ պէտք է փոխւի:

«Հայաստանի առջեւ այսօր ծառացած է համակարգային խոշոր ճգնաժամ, իշխանութիւնների պնդումները, թէ ընտրութիւններից յետոյ ճգնաժամը յաղթահարւած է՝ խաբէութիւն է. ճգնաժամը գնալով աւելի է խորանում՝ մօտենալով անվերադարձ լինելու կէտին: Անհրաժեշտ են համալիր մօտեցումներ»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

Նա նշեց, որ նախ պէտք է վերականգնել երկրում սահմանադրականութիւնը, կազմակերպել երկրի սահմանների պաշպանութիւնը:

Ելնելով նոր իրողութիւններից՝ մշակել հայեցակարգ, իրականացնել համակարգային բարեփոխումներ անվտանգութեան, տնտեսութեան ոլորտներում:

Կրթական եւ մշակութային ոլորտներում իրականացնել խորքային բարեփոխումներ, եւ դրանց հիմքում դնել հայրենասիրական եւ ազգային դաստիարակութիւնը։

«Մանրամասն կարելի է ներկայացնել այն ծրագրերը եւ քայլերը, որոնք անհրաժեշտ է մեր երկրին ստեղծւած վիճակից դուրս գալու համար, բայց քանի դեռ կայ այս իշխանութիւնը՝ այդ ամէնը անարդիւնք է, հետեւաբար պէտք է ձեւաւորել դիմադրութիւն՝ դիմադրութիւն թշնամուն, որ մենք զիջելու հայրենիք չունենք, դիմադրութիւն հայրենիքը զիջումների տանող օրւայ իշխանաւորներին, դիմադրութիւն հանրային կեանքում տեղի ունեցող ապօրինութիւններին, իսկ երբ հասնենք համազգային եւ համաժողովրդական դիմադրութեան՝ թշնամին կը հեռանայ մեր տնից, իսկ օրւայ իշխանութիւնները իրենց աթոռներից»,- վստահեցրեց Իշխան Սաղաթելեանը:

 

Յարակից լուրեր

  • Լեւոն Տէր-Պետրոսեանի առաքելութիւնը Փաշինեանին արդարացնելն էր
    Լեւոն Տէր-Պետրոսեանի առաքելութիւնը Փաշինեանին արդարացնելն էր

    Լեւոն Տէր-Պետրոսեանի առաքելութիւնն ընդամէնը Նիկոլ Փաշինեանին արդարացնելն էր, ամենավտանգաւոր թէզն էլ, որ ասում է՝ ով է լինի, նոյնն է լինելու, կամ աւելի վատ. սրանով հասարակութեանը նոր պարտութեան ու կապիտուլեացիայի է պատրաստում։ Ցաւօք եւ դժբախտաբար՝ այս մարդը չփոխւեց ու շարունակում է իր վտանգաւոր թէզը: «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի յայտարարութիւններին:

  • «Լեւոն Տէր-Պետրոսեանն առաջարկեց ոչ թէ հայրենիքը, այլ Նիկոլ Փաշինեանին փրկելու ծրագիր». Իշխան Սաղաթելեան
    «Լեւոն Տէր-Պետրոսեանն առաջարկեց ոչ թէ հայրենիքը, այլ Նիկոլ Փաշինեանին փրկելու ծրագիր». Իշխան Սաղաթելեան

    «Ինչ-որ տեղ բնական եմ համարում Լեւոն Տէր-Պետրոսեանի պատրաստակամութիւնը, որ պատրաստ է պատասխանատւութիւն կրել Նիկոլ Փաշինեանի նոր կապիտուլեացիա ստորագրելու պարագայում։ Բայց, առնւազն, Դաշնակցութեան անունից կարող եմ յստակ ասել, որ ոչ միայն չենք խրախուսում եւ պատրաստ ենք օգնել, որպէսզի Փաշինեանը երկիրը տանի նոր կապիտուլեացիայի, այլ մեզ հասու բոլոր միջոցներով փորձելու ենք կանխել, խոչընդոտել, այդ թւում՝ հեռացնել իշխանութիւնից, որպէսզի երկիրը չբերի նոր կապիտուլեացիայի»,- այս մասին News.am-ին տւած հարցազրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը։

  • «Եթէ որեւէ մէկին թւում է, թէ ինձ նման մեթոդներով կարող են վախեցնել կամ լռեցնել, ուրեմն ո՛չ ինձ են ճանաչում, ո՛չ՝ ՀՅԴ-ին». Սաղաթելեանն իր ու իր ընտանիքի նկատմամբ հետապնդումների մասին
    «Եթէ որեւէ մէկին թւում է, թէ ինձ նման մեթոդներով կարող են վախեցնել կամ լռեցնել, ուրեմն ո՛չ ինձ են ճանաչում, ո՛չ՝ ՀՅԴ-ին». Սաղաթելեանն իր ու իր ընտանիքի նկատմամբ հետապնդումների մասին

    Երէկ «Փաստինֆօ»-ն յայտնեց, որ իշխանութիւնները գրոհ են սկսել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Դիմադրութիւն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելեանի ու նրա ընտանիքի նկատմամբ։ Վերջին օրերին ՊԵԿ-ի եւ ՀՀ Քննչական կոմիտէի աշխատակիցները միմեանց յաջորդելով ստուգումներ եւ խուզարկութիւններ են իրականացրել Իշխան Սաղաթելեանի հարազատներին պատկանող բնակարաններում եւ ընկերութիւններում։

  • Մենք չունենք իշխանութիւն, որը պատրաստ է պաշտպանել մեր հայրենիքն ու անվտանգութիւնը
    Մենք չունենք իշխանութիւն, որը պատրաստ է պաշտպանել մեր հայրենիքն ու անվտանգութիւնը

    Այն, ինչ որ կատարւեց առաւօտեան, հերթական խայտառակութիւնն էր: Ծնողների պահանջը, որ դաւաճանները, երկիրը կապիտուլացիայի տարած իշխանութիւնը, ով այդ զոհերի հիմնական մեղաւորն ու պատասխանատուն է եւ պէտք է վերջ դնի երեսպաշտութեանը եւ չպղծի այդ շիրիմները, հասկանալի է. այս մասին սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր հայր Արամ Մանուկեանի շիրիմի մօտ յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը:

  • Վստահ եմ, որ սա ստեղծւած իրավիճակից լաւագոյն, գուցէ եւ միակ ելքն է
    Վստահ եմ, որ սա ստեղծւած իրավիճակից լաւագոյն, գուցէ եւ միակ ելքն է

    Սեպտեմբերի 14-ին հանդէս եմ եկել հրապարակային առաջարկութեամբ առ այն, որ ստեղծւած իրավիճակում անհրաժեշտ է Վեհափառ Հայրապետի, նախկին նախագահների, զինւորականների, ազդեցիկ գործիչների հանդիպում, որտեղ պէտք է գտնւեն ստեղծւած իրավիճակից դուրս գալու ելքեր:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։