Այս օրերին մեր մեծագոյն մտահոգութիւնն այն է, որ Սիւնիքն էլ է վտանգւած՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը Երեւանում մեկնարկած ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովի պաշտօնական բացման արարողութեանը՝ լրագրողների հետ հարցազրոյցում։
«alikonline.ir» - Այս օրերին մեր մեծագոյն մտահոգութիւնն այն է, որ Սիւնիքն էլ է վտանգւած՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը Երեւանում մեկնարկած ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովի պաշտօնական բացման արարողութեանը՝ լրագրողների հետ հարցազրոյցում։
«Որովհետեւ այս պարտւողական կացութեան մէջ, որ գտնւում է ՀՀ իշխանութիւնը՝ իր անհայրենիք վիճակի մէջ շատ զիջումների է պատրաստ։ Եւ մենք կուզենք յայտնել, որ ՀՅԴ-ն եւ իր Հայ Դատի կառոյցներն ամբողջովին նեցուկ են Սիւնեաց աշխարհին եւ պատրաստ պաշտպանելու Հայաստանի սահմանները»,- ասաց Յակոբ Տէր-Խաչատուրեանը։
Խօսելով Սոչիի յայտարարութիւնների մասին նա նկատեց, որ դրանք շարունակութիւնն էին նոյեմբերի 9-ի եւ յունւարի 11-ի յայտարարութիւնների, ուրեմն այդ ուղղութեամբ զգայացունց նորութիւններ չկան։
«Կարեւորագոյն խնդիրները, որ մեզ շարունակում են մտահոգել՝ սահմանագծման եւ սահմանազատման խնդիրներն են, որոնք երբեք չպէտք է լինեն ի հեճուկս Արցախի կարգավիճակի խնդրին, որովհետեւ մենք քաջ գիտենք, որ Ադրբեջանը եւ Թուրքիան ամէն գնով աշխատելու են, որ Արցախի հարցը թաղեն սահմանագծման եւ սահմանազատման ճամփով»,- ասաց Յակոբ Տէր-Խաչատուրեանը։