Հա

Ազգային

30/11/2021 - 11:50

Աւստրալիայի կառավարութեան կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը ժամանակի հարց է

Աւստրալիայի Ներկայացուցիչների պալատի՝  Օսմանեան կայսրութեան կողմից 1915-1923 թւականների ընթացքում հայերի, ասորիների ու յոյների դէմ իրականացւած ցեղասպանութիւնները ճանաչելու գործադիրին ուղղւած կոչը կարեւոր ձեռքբերում է: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում այս մասին նշեց Աւստրալիայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Հայկ Գայսէրեանն՝ աւելացնելով, որ նշանակալի աշխատանք է տարւել տեղի յոյն, ասորի համայնքների ներկայացուցիչների հետ:

«alikonline.ir»- Աւստրալիայի Ներկայացուցիչների պալատի՝  Օսմանեան կայսրութեան կողմից 1915-1923 թւականների ընթացքում հայերի, ասորիների ու յոյների դէմ իրականացւած ցեղասպանութիւնները ճանաչելու գործադիրին ուղղւած կոչը կարեւոր ձեռքբերում է: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում այս մասին նշեց Աւստրալիայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Հայկ Գայսէրեանն՝ աւելացնելով, որ նշանակալի աշխատանք է տարւել տեղի յոյն, ասորի համայնքների ներկայացուցիչների հետ:
«Աւստրալիայի կառավարութեան վրայ նոր ճնշում է բանեցւում, ու դա արւում խորհրդարանի միջոցով: Որպէս ժողովրդավարական քաղաքականութիւն ունեցող երկիր, ակնկալւում է, որ կառավարութիւնը պէտք է լսի խորհրդարանին: Մենք դա տեսանք ԱՄՆ-ի պարագայում: Եւ երբ առկայ է ճնշում խորհրդարանից, ապա գործադիրի կողմից 1915 թւականի Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը ժամանակի հարց է»,- ասաց Հայկ Գայսէրեանը:
Աւստրալիայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէնը նշեց, որ յոյների եւ ասորիների համայնքների ներկայացուցիչների հետ շարունակելու են ակտիւ աշխատանքն ինչպէս Սենատի, այնպէս էլ գործադիրի ուղղութեամբ: Նա նկատեց, որ այսօր գործադիրում կան մարդիկ, որոնք նախկինում ճանաչել են 1915 թւականի ցեղասպանութիւնը եւ համապատասխան կոչերով հանդէս եկել:
Աւստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը միաձայն կոչ է արել երկրի գործադրին ճանաչել Օսմանեան կայսրութեան կողմից 1915-1923  թւականների  ընթացքում  հայերի,  ասորիների  ու  յոյների  դեմ  իրականացւած ցեղասպանությունները:
Պատգամաւոր Թրենթ Զիմերմանի առաջ քաշած բանաձեւը յորդորում է Աւստրալիայի կառավարութեանը հաւատարիմ մնալ 1948 թւականի Ցեղասպանութեան յանցագործութեան կանխարգելման եւ դատապարտման մասին կոնւենցիային՝ ճանաչելով «Օսմանեան կայսրութեան կողմից 1915-1923 թւականների ընթացքում հայերի, յոյների եւ միւս քրիստոնեայ փոքրամասնութիւնների դէմ իրականացւած ցեղասպանութիւնը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։