Հա

Ազգային

02/12/2021 - 10:15

ՀՀ անվտանգային շահերը եւս քննարկւում են. ՀՅԴ Հայ Դատի խորհրդաժողովի 3-րդ օրն է

ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների 50-ից աւելի ներկայացուցիչներ այս պահին Սիւնիքում են․ Երեւանում մեկնարկած խորհրդաժողովի 2-րդ եւ 3-րդ օրերն անցան Գորիսում, ապա քննարկումները շարունակւելու են եւս 2 օր։

Օրակարգը դեռեւս սպառւած չէ եւ վերաբերում է Հայ Դատի համաշխարհային ցանցի գործունէութեան բացառապէս բոլոր ոլորտներին՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գէորգ Ղուկասեանը։

«alikonline.ir» - ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների 50-ից աւելի ներկայացուցիչներ այս պահին Սիւնիքում են․ Երեւանում մեկնարկած խորհրդաժողովի 2-րդ եւ 3-րդ օրերն անցան Գորիսում, ապա քննարկումները շարունակւելու են եւս 2 օր։

Օրակարգը դեռեւս սպառւած չէ եւ վերաբերում է Հայ Դատի համաշխարհային ցանցի գործունէութեան բացառապէս բոլոր ոլորտներին՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գէորգ Ղուկասեանը։

Խորհրդաժողովի մի զգալի հատւած նւիրւեց Արցախեան հարցի ներկայ փուլի քննարկմանն ու լուծումների առաջարկներին։

«Հայ Դատի գործունէութեան առանցքային ուղղութիւններից մէկը Արցախի հիմնախնդիրն է, դրա միջազգային սպասարկումը հանրային դիւանագիտութեան գործիքակազմով։ Մանրամասն քննարկւեց Արցախի շուրջ ստեղծւած արտաքին քաղաքական եւ անվտանգային իրավիճակը, ինչպէս նաեւ ներհասարակական, ներքաղաքական իրավիճակը։ Կարեւոր շեշտադրում է, որ մենք գործ ունենք Արցախի ինքնորոշման իրաւունքի ճանաչման հետ։ Արցախի ժողովուրդը ինքնորոշւել է միջազգային եւ ներպետական օրէնսդրութեան համապատասխան եւ մեր խնդիրը ինքնորոշման իրաւունքի ճանաչումն է»,- ասաց Գէորգ Ղուկասեանը։

Օրակարգային յատուկ կէտ կայ նաեւ Հայաստանի Հանրապետութեան շահերի պաշտպանութեան վերաբերեալ, քննարկւել է նաեւ ՀՀ սահմաններին ստեղծւած իրավիճակը։

«Բովանդակութիւնը, բնականաբար, չեմ կարող ասել, բայց այդ հարցերը եւս քննարկւել են։ Ադրբեջանի ներթափանցումը ՀՀ ագրեսիա է ՄԱԿ-ի ԱԽ կողմից ագրեսիայի բնորոշման բոլոր բաղադրիչներով։ Այս առումով նոյնպէս մենք անելիք ունենք։ Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի առումով ադրբեջանական զօրքի առկայութեան պայմաններում այս գործընթացը չի կարող առողջ ընթացք ունենալ»,- ասաց Գէորգ Ղուկասեանը։

 

Յարակից լուրեր

  • ՀՅԴ Հայ Դատի գրասենեակների օտարերկեայ բարեկամների ողջոյնի խօսքը
    ՀՅԴ Հայ Դատի գրասենեակների օտարերկեայ բարեկամների ողջոյնի խօսքը

    ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի կազմակերպմամբ՝ նոյեմբերի 29-ին Երեւանում մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակները խորհրդաժողովը, որին մասնակցում են Հայ Դատի աւելի քան 20 յանձնախմբերից եւ գրասենեակներից, ինչպէս նաեւ ՀՅԴ կուսակցական մարմիններից մօտ 50 ներկայացուցիչ։ Նոյեմբերի 30-ից խորհրդաժողովն իր աշխատանքները կը շարունակի Գորիսում։

  • «ԱՄՆ կառավարութիւնը որեւէ ձեւով չպէտք է ամերիկեան օժանդակութիւն ուղարկի Ադրբեջան». Էլիզաբէթ Չուլջեան
    «ԱՄՆ կառավարութիւնը որեւէ ձեւով չպէտք է ամերիկեան օժանդակութիւն ուղարկի Ադրբեջան». Էլիզաբէթ Չուլջեան

    Մեր աշխատանքների գերակայ ուղղութիւններց մէկն այն է, որ կրճատւի ԱՄՆ կառավարութեան օժանդակութիւնը Ադրբեջանին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի մամուլի պատասխանատու Էլիզաբէթ Չուլջեանը Երեւանում մեկնարկած ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովի պաշտօնական բացման արարողութեանը՝ լրագրողների հետ հարցազրոյցում։

  • «Աշխատելու են, որ Արցախի հարցը թաղեն սահմանագծման եւ սահմանազատման ճամփով». Յակոբ Տէր-Խաչատուրեան
    «Աշխատելու են, որ Արցախի հարցը թաղեն սահմանագծման եւ սահմանազատման ճամփով». Յակոբ Տէր-Խաչատուրեան

    Այս օրերին մեր մեծագոյն մտահոգութիւնն այն է, որ Սիւնիքն էլ է վտանգւած՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը Երեւանում մեկնարկած ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովի պաշտօնական բացման արարողութեանը՝ լրագրողների հետ հարցազրոյցում։

  • «Աշխարհը փոխեց վերաբերմունքը՝ տեսնելով, որ հայերը չեն պաշտպանում իրենց իրաւունքը». Կիրօ Մանոյեան
    «Աշխարհը փոխեց վերաբերմունքը՝ տեսնելով, որ հայերը չեն պաշտպանում իրենց իրաւունքը». Կիրօ Մանոյեան

    Պատերազմի ժամանակ՝ դեռ պատերազմը չվերջացած, բացառապէս Հայ Դատի գրասենեակների եւ յանձնախմբերի աշխատանքի արդիւնքում եղան երկրների խորհրդարաններ՝ Հարաւային Ամերիկայից սկսած մինչեւ Չիլի եւ եւրոպական որոշ երկրներ, որոնք դատապարտեցին Ադրբեջանի եւ Թուրքիայի յարձակումները Արցախի վրայ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը Երեւանում մեկնարկած ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովի պաշտօնական բացման արարողութեանը։

  • «Պէտք է չհաշտւել ինքնիշխանութեան կորստի եւ պարտութեան հետ, յաղթահարել նւաստացումը»․ Իշխան Սաղաթելեան
    «Պէտք է չհաշտւել ինքնիշխանութեան կորստի եւ պարտութեան հետ, յաղթահարել նւաստացումը»․ Իշխան Սաղաթելեան

    Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների այս խորհրդաժողովն անցկացւում է մեր երկրի համար բախտորոշ ժամանակահատւածում, երբ հայրենիքը կանգնած է ներքին ու արտաքին անվտանգութեանն առնչւող լրջագոյն մարտահրաւէրների առաջ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը Երեւանում մեկնարկած ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովի պաշտօնական բացման արարողութեանը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։