Հա

Ազգային

05/12/2021 - 13:10

Դրսի խրամատը պիտի պահէք, մինչեւ ներսում հակահայկական տարրերից ազատւենք

Ձեր գործը կրկնակի, եռակի դժւարացել է, որովհետեւ եթէ առաջ թէ ՀՀ, թէ ԱՀ արտգործնախարարութիւնները եւ Հայ Դատի յանձնախմբերն աշխատում էին միասին ձեռք-ձեռքի տւած, ապա հիմա դուք պէտք է աշխատէք եւ Հայ Դատի, եւ իրենց փոխարէն: Այս մասին ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովի ժամանակ նշել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիեանը՝ ուղջունելով խորհրդաժողովի գումարումն Արցախում:

«alikonline.ir» - Ձեր գործը կրկնակի, եռակի դժւարացել է, որովհետեւ եթէ առաջ թէ ՀՀ, թէ ԱՀ արտգործնախարարութիւնները եւ Հայ Դատի յանձնախմբերն աշխատում էին միասին ձեռք-ձեռքի տւած, ապա հիմա դուք պէտք է աշխատէք եւ Հայ Դատի, եւ իրենց փոխարէն: Այս մասին ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովի ժամանակ նշել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիեանը՝ ուղջունելով խորհրդաժողովի գումարումն Արցախում: Գրում է «Ապառաժ»-ը:

«Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնը գիտէք ինչով է զբաղւած եւ շատ անգամ պետական տեսակէտը եւ մեր ազգային նպատակները չեն համընկնում: Ինչ վերաբերում է Արցախին, Արցախի եւ ՀՀ արտգործնախարարութիւնների միջեւ խզում կայ: Դուք պէտք է իրականութիւնն իմանաք: Ցանկացած հիւանդութիւն հնարաւոր է բուժել միայն այն դէպքում, եթէ ճիշտ ախտորոշում ես անում»,- ասել է Արթուր Մոսիեանը:

Նրա խօսքով՝ խորհրդաժողովը լաւագոյն հարթակն է Արցախի ներկայացուցչութիւնների եւ Հայ Դատի յանձնախմբերի համագործակցութեան հարցը բարձրացնելու, այդ առումով ԱՀ ԱԳՆ ակնկալիքները հասկանալու համար:

Արթուր Մոսիեանը եւս մէկ անգամ շեշտել է, որ Հայ Դատի յանձնախմբերին ու գրասենեակներին դժւար աշխատանք է սպասւում: «Դրսի խրամատը պիտի պահէք, մինչեւ մենք ներսում եղածը մաքրենք, հակահայկական տարրերից կարողանանք ազատւել, այն ժամանակ մենք միասին յաղթանակներ կը տօնենք, մինչեւ այդ պիտի մաքառենք, պայքարենք, ինչքան հնարաւոր է»,- իր ողջոյնի խօսքում ասել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։