Հա

Ազգային

08/12/2021 - 09:55

«Դաշնակցութեանը պարտութեամբ սպառնալը 131 տարւայ անշնորհակալ գործ է. Ալէն Սիմոնեանը լաւ կանի չլծւի այդ ամուլ սայլին»․ Լիլիթ Գալստեան

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է.

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է.

«ՄԵՐ ՀԱՆՐՈՒԹԵԱՆ ԱՐԺԷՔԱՅԻՆ ՈՒ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԴԵԳՐԱԴԱՑԻԱՆ ՀԱՏԵԼ Է ԲՈԼՈՐ ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԸ․ ԵՒ ՔՊ, ԴՈՒ ԵՍ ԱՅՍ ԱՄԷՆԻ ՄԵՂԱՒՈՐՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ

/Այս յայտարարութիւնը պիտի հնչէր այսօր (7 դեկտեմբերի -ԽՄԲ.) ԱԺ-ում, եթէ չլինէր հերթական խուժանութիւնը/

Անցնող ամիսներին ԱԺ եւ հնարաւոր բոլոր ամբիոններից քաղաքական մեծամասնութիւնն առատօրէն շահարկել է տեսակէտը, թէ քաղաքական մեծամասնութեան թիկունքում ժողովուրդի վստահութեան քւէն է եւ ինքը գործել եւ գործում է միայն ժողովրդի սիրոյն եւ ժողովրդի անունից:

Թէ ժողովրդի նկատմամբ ՔՊ-ի սէրը ինչ ողբերգական եւ անդառնալի դրսեւորումներ ունեցաւ, ապացուցելու կարիք չունի եւ այս յայտարարութեան թեման չէ:

Անդառադառնամ ընտրական թեմային, որն այսօր առաւօտեան (7 դեկտեմբերի -ԽՄԲ.) նիստում ոմանց այնպիսի էքստազային ոգեւորութեան էր յանգեցրել, որ ԱԺ խօսնակը մեզ առաջիկայ 50 տարիներին սպառնաց պարտութեամբ, իսկ նոյնքան եւ աւելիով ոգեւորվւած մէկ այլ խօսափող պարզապէս ստեց, ասելով, թէ Դաշնակցութիւնը կարողացել է անցողիկ շեմը յաղթահարել միայն իննը համայնքում:

Նախ, մի փոքր էքսկուրս եւ յիշեցում բոլոր ոգեւորւածներին. յունիսեան՝ պողպատէ մուրճով ու ձերբակալութիւններով յիշարժան ընտրութիւններին ՔՊ-ին ձայն է տւել ընտրողների 26 տոկոսը միայն՝ կամ 688000 ընտրող: Յուլիսի 20-ից դեկտեմբերի 5 ընկած 167 օրերի ընթացքում ժողովրդի անունից շարունակ յոխորտացող քաղաքական ուժը արձանագրել է ձայների մօտ 50%-անոց անկում:

Այն, որ ՔՊ-ն չի արտայայտում հանրային տրամադրութիւնները եւ չունի բաւարար կառավարչական, քաղաքական եւ, հետեւաբար, վստահութեան կապիտալ, արտայայտւել է նաեւ Հայաստանի մի շարք խոշոր համայնքներում ՔՊ-ի պարտութեամբ:

Ի դէպ, ՔՊ առաջնորդն աւելի անկեղծ է, նա փորձել է պատճառը տեսնել արտաքին մարտահրաւէրներով պայմանաւորւած օրակարգի առաջնահերթութեան մէջ:

Բայց երանի, թէ այդպէս լինէր: Իրականում կառավարող ուժը ձախողել է բոլոր օրակարգերում՝ կադրայինից մինչեւ անվտանգային ու հոգեւոր:

Իսկ Դաշնակցութեանը պարտութեամբ սպառնալը 131 տարւայ անշնորհակալ գործ է. Ալէն Սիմոնեանը լաւ կանի չլծւի այդ ամուլ սայլին:

Փաստ է, որ ՏԻՄ ընտրութիւններում ՀՅԴ-ն ընդդիմադիր դաշտի առաջատար ուժն է եւ յաջողութիւն է գրանցել 18 համայնքներում եւ առաջիկայում կոալիցիոն ձեւաչափով տեղական իշխանութիւն կը ձեւաւորի մի շարք խոշոր համայնքներում:

Ի դէպ, իբրեւ քաղաքական ուժի ներկայացուցիչ, ես բոլորովին չէի ցանկանայ, որ ՏԻՄ եւ առհասարակ բոլոր ընտրութիւններում Դաշնակցութեան յենարանը տասը տէր ու կուսակցութիւն փոխած, Ազատամարտը թալանի, անձնական բարեկեցութեան ու զոռբայութեան աղբիւր դարձրած, սոցիալական եւ քաղաքական դեգրադանտները լինէին, ինչպէս օրինակ Մասիսի ՔՊ-ական մի թեկնածու, որ յայտարարում էր, թէ հողերը Լեւոնն ու ընդդիմադիրներն են տւել, կամ օրերս լրահոսում յայտնւած այն մեկ այլ մտաւոր գաճաճ, որն յայտարարում էր, թէ թուրքը իր թոռներին էլ կոտորի, մէկա՝ նիկոլն ա․․․։

ՔՊ-ականներ, մեր հանրութեան մէջ արժէքային ու մարդկային դեգրադացիան հատել է բոլոր կարմիր գծերը, եւ դուք էք այս ամէնի մեղաւորն ու պատասխանատուն»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։