Հա

Ազգային

26/12/2021 - 13:50

Հրանտ Մարգարեան. «Կարելի է շատ զոհեր տալ, կարելի է տարածքներ կորցնել, բայց դրանք կարող են կործանիչ չլինել, եթէ մենք չենք հաշտւում պարտութեան հետ»

Երիտասարդական աւիւնով առաջ սլացող 131-ամեայ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ամեակը նշւեց երէկ՝ դեկտ. 25-ին, երեկոյեան Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Երիտասարդական աւիւնով առաջ սլացող 131-ամեայ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ամեակը նշւեց երէկ՝ դեկտ. 25-ին, երեկոյեան Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում:

Հայ ժողովրդի ազգային շահերը պաշտպանելու յորձանուտից վերընձիւղւած Դաշնակցութեան ամեակը նշող հանդիսութիւնը, մեկնարկեց ՀՅԴ-ի օրհներգ «Մշակ Բանւոր»-ով, որը կատարւեց սրահում հոծ թւով ներկաների միջոցով, ապա մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ ներկաները յարգեցին Արցախեան պատերազմում նահատակւած հայորդիների, նաեւ յաւերժութեանը միացած գաղափարական ընկերների յիշատակը:

Օրւայ յայտագիրը յագեցած էր խօսքերով, բանախօսութեամբ եւ փաստավաւերագրական ֆիլմով, որը ներկայացնում էր Հ. Յ. Դաշնակցութեանը ծնունդ տւած՝ ազգապահպանման, ազատագրական պայքարի ու հայրենաշինութեան գաղափարախօսութեամբ տոգորւած կուսակցութեան կերտումը, ինչպէս նաեւ Հայաստանում ու հայաշխարհում ծաւալած գործունէութիւնը: Օրւայ հաղորդավար Արտոյտ Զոհրաբեանը սկզբում բեմ հրաւիրեց Իրանի Հիւսիսային շրջանի Կենտրոնական կոմիտէի կազմակերպչական աշխատանքների ներկայացուցիչ Արամ Շահնազարեանին: Նա իր ելոյթի ընթացքում անդրադարձաւ Հ. Յ. Դաշնակցութեան հիմնադրման նպատակներին ու գաղափարախօսութեանը ընդգծելով, որ 1890-ին հայաշխարհի կացութիւնից ելնելով նպատակն էր հիմքը դնել մի կազմակերպութեան, որը ի մի կը բերի հայ ժողովրդի մտաւոր ու ռազմական ողջ ներուժը եւ այն մարդկանց, որոնք հաւատում են հայ ժողովրդի ապագային, ունեն յստակ տեսլական, յստակ նպատակ եւ նւիրեալներ են, որոնց համար հայրենիքից եւ հայ ժողովրդից առաւել, վեհ արժէք գոյութիւն չունի: Նա նշեց, որ ՀՅԴ-ն այսօր կազմակերպութիւնից վերածւել է քաղաքական կուսակցութեան եւ ընդգծեց‎, որ Դաշնակցութեան ողջ կառոյցը ունի քաղաքական մէկ օրակարգ՝ Հայրենիքը, Հայաստանը եւ հայ ժողովրդի Դատը:

Միջոցառմանը հրաւիրւեց օրւայ բանախօս «Կամաւորական շարժում» ՀԿ նախագահ ՀՅԴ Բիւրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը: Նա անդրադառնալով Հայաստանի ու հայ ժողովրդի ներկայ կարգավիճակին, ընդգծեց. «Այսօր Դաշնակցութեան օրւայ նշումը հաշւետւութեան օր է ու թէեւ մենք սովոր ենք այն տօն համարել, բայց այսօրւայ մեր երկրի եւ ազգի իրավիճակը նկատի ունենալով ի՞նչ տօնի մասին է խօսքը, կորցւած ու կտոր-կտոր դարձած հայրենիք, ոտնահարւած արժանապատւութիւն ու հպարտութիւն, որ տիղմի մէջ թաղւած է, անորոշ ապագայ, ամօթի այս պայմաններում չի կարող տօն լինել»: Նա այսպէս շարունակեց. «Կարելի է շատ զոհեր տալ, կարելի է տարածքներ կորցնել, բայց դրանք կարող են կործանիչ չլինել, եթէ մենք չենք հաշտւում պարտութեան հետ, եթէ մեր մէջ շարունակւում է վճռակամութիւնը՝ կորցրածը յետ բերելու, կորցրածին վերատիրանալու: Եթէ կայ այդ վճռակամութիւնը, ոգին ու տրամադրութիւնը, այդ պարտութիւնը ժամանակաւոր է դառնում:

Պարտութիւնը կարող է կործանիչ լինել, երբ մեր մէջ մեռնում է պայքարի ոգին եւ մենք հաշտւում ենք պարտութեան հետ ու հայրենիքի կորուստը համարում ենք անվերադարձ»:

Բանախօսը կարեւորութեամբ անդրադարձաւ նոյ. 9-ին ստորագրւած կապիտուլիացիոն այն պայմանագրին, որի հետեւանքով հայ ժողովուրդը կորցրեց աւելին, քանզի դադարեց կռւելուց եւ թշնամուն յանձնւեց այն ամէնը ինչ ուզում էր եւ աւելացրեց, որ եթէ շարունակւի պարտութեան գործընթացը, կը քանդւի մեր տունը, ուստի անհրաժեշտ է կասեցնել պարտութեան գործընթացը:

Բանախօսը նշեց, որ խաղաղութիւնը չի կարող նպատակ լինել, այլ պէտք է հետեւանքը լինի մեր գործուղութիւնների եւ ընդգծեց, որ հայկական իրականութիւնը վաղուց ի վեր բաժանւած է եղել Վարդան Մամիկոնեանների եւ Վասակների եւ եղել է երկու մեծ ճամբար՝ ազգային եւ ոչ-ազգային եւ մեր իրականութեան մէջ գործ ունեցող որեւէ քաղաքական ուժ կամայ թէ ակամայ յայտնւել է այս կամ այն ճամբարում: Ազգային թեւը փորձել է ազգային հարցերը կարեւորելով, ազգայինով ձգտել համամարդկային արժէքների, իսկ ոչ ազգայինը անտեսել է ազգային խնդիրները եւ ձգտել է համամարդկային արժէքների, որպէսզի, որպէս անհատ եւ խմբաւորում կարողանայ լաւ ապրել, սարսափելի չէ նմանների ներկայութիւնը, այլ սարսափելի է այն, որ նմանները իշխանութիւն են դառնում եւ նրանք երբ իշխանութիւն են դառնում վիճակը լինում է այնպէս, ինչպէս այսօր»:

Նա ընդգծեց, որ ՀՅԴ-ի կեանքի մէջ ամենակարեւորը հայրենիքն ու Արցախն է եւ ոչ թէ պայքար յանուն իշխանութեան եւ նշեց, որ Նիկոլ Փաշինեանը ներազգային ճակատում որդեգրեց ամբոխավարութիւնն ու պոպուլիզմը իբրեւ վարքագիծ եւ արտաքին քաղաքական յարաբերութիւններում ժուլիկութիւնը, ուստի մեր պայքարը Նիկոլի դէմ ինքնանպատակ չէ: Իր ելոյթի այլ բաժնում օրւայ բանախօսը կարեւորութեամբ անդրադարձաւ Հայաստան, Իրան, Ռուսաստան փոխշահաւէտ յարաբերութիւնների անհրաժեշտութեանը ընդգծելով, որ յանձինս Ադրբեջանի, Իրանի սահմանների մօտ Իսրայէլի ներկայութիւնը մեծ վտանգ ու սպառնալիք է Իրանի համար:

Նա վերջում այսպէս եզրակացրեց. «Ամէն բան շատ վատ է, բայց մենք իրաւունք չունենք ընկճւելու, համակերպւելու ստեղծւած իրավիճակի հետ: Համեմատաբար իբրեւ կազմակերպւած ուժ, մնացել ենք մենք՝ Դաշնակցութիւնը, ժողովուրդը մեզնից մեծ ակնկալիքներ ունի, մենք պարտաւոր ենք վերակազմակերպել Արցախի ազատագրական շարժումը, պարտաւոր ենք համընդհանուր կռւի դուրս գալ թշնամու դէմ, քաղաքական, տնտեսական, դիւանագիտական, հայդուկային պայքարի բոլոր բնագաւառներում եւ աշխարհով մէկ ամենուր բոլորս պէտք է մասնակցենք այդ պայքարին:

Ադրբեջանը պէտք է հասկանայ, որ հանգիստ չի ունենայ, չի վայելելու մեր Շուշին ու Հադրութը: Մեր պայքարը նոր է սկսւում: Աշխարհը պէտք է հասկանայ, որ հայ ժողովուրդը դէմ է կապիտուլիացիային, դէմ է իր տարածքների բռնազաւթմանը: Ոչինչ չի վերջացել, այլ միայն սկիզբ է առել»: Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է չեղարկւած յայտարարել նոյ. 9-ի կապիտուլացիան եւ ազգային նոր Զարթօնք է հարկաւոր:

Բանախօսի ելոյթից յետոյ, որը բուռն ծափողջոյններով էր զուգորդւած եզրափակիչ խօսքի համար հրաւիրւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

Սրբազան Հայրը անդրադառնալով ՀՅԴ-ի 131-ամեակին նշեց. «Այսօր Ծննդեան եւ յիշատակի ոգեկոչում է: Այդ օրերի պայմանների մէջ ծնունդ առաւ մի մանուկ, որի հիմնական նպատակը իր ժողովրդին փրկելն էր եւ փրկելու համար իր վրայ վերցրեց այդ առաքելութեան ծանր բեռը: Անցնող 131 տարիների ընթացքում ՀՅԴ-ն իր գերագոյն ճիգով, իր զաւակների ընտրելագոյն երամը ընծայաբերեց մեր ժողովրդի ազատագրական բագինի վրայ եւ այսօր անհրաժեշտ է յարգանքի տուրք՝ այն նւիրեալներին, որոնք իրենց կեանքը նւիրաբերեցին յանուն հայրենիքի»: Թեմակալ առաջնորդը իր ելոյթի ընթացքում կարեւորութեամբ ընդգծեց, որ. «Որեւէ ժամանակ ոչ մէկը չի կարող մեր սրտից հանել Ցեղասպանութեան զգացումը եւ գիտակցութիւնը, ո՛չ Լեւոն Տէր-Պետրոսեանը, ո՛չ Փաշինեանը, եւ ո՛չ էլ իրենց յաջորդները, ո՛չ օսմանցին, ո՛չ ադրբեջանցին: Այն մեր արեան կանչն է թուրքը ցեղասպան է եւ պիտի մնայ այնքան ժամանակ, որ դեռ չի ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը:

Դաւաճան է նա, ով մոռանում է Հայոց Ցեղասպանութիւնը, ի հաշիւ ինչ-ինչ ծրագրերի: Մեր նահատակների արեան կանչը մեզ թելադրում է ամենայն լրջութեամբ եւ գիտակցութեան ամբողջական պատասխանատւութեամբ մեր կեանքը ապրենք, որպէսզի անցնենք այս փորձանքից եւս»:

Յատկանշական է, որ գեղարւեստական յայտագրով յեղափոխական երգերի կատարմամբ եւ ասմունքով հանդէս եկան Վանայ Շիրւանեանը, Վանէ Մակարեանը եւ Լոռետա Ղեւոնդեանը:

Միջոցառմանը ներկայ էին՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ ճրտ. Վիգէն Բաղումեանը, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգայի-կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ՝ Թովմաս Թովմասեանը, ԻԻՀ-ում Էստոնիայի պատւոյ հիւպատոս Արմէն Մութաֆեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ մեծ թւով հայրենակիցներ:  

 

Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/national/item/73009-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%20%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD,-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD,-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD,-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProId1ad83dc311

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։