Հա

Ազգային

30/12/2021 - 11:20

Ամանորեայ միջոցառում՝ Արցախի աւելի քան 200 պատանիների համար

ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան եւ ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» երիտասարդական միութեան համատեղ նախաձեռնութեամբ Ստեփանակերտի մշակոյթի եւ երիտասարդութեան պալատում կազմակերպւել է ամանորեայ միջոցառում՝ Արցախի 4 շրջանների աւելի քան 200 պատանիների համար:

«alikonline.ir» - ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան եւ ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» երիտասարդական միութեան համատեղ նախաձեռնութեամբ Ստեփանակերտի մշակոյթի եւ երիտասարդութեան պալատում կազմակերպւել է ամանորեայ միջոցառում՝ Արցախի 4 շրջանների աւելի քան 200 պատանիների համար: Տեղեկացնում է «Ապառաժ»-ը:

Միջոցառմանը ներկայ էր սիրիահայ յայտնի երգիչ Սուրէն Աճեմեանը, ով իր ազգային, յեղափոխական եւ ժողովրդական երգերով երեխաների օրը իսկական տօն դարձրեց:

Միջոցառման ընթացքում Ձմեռ պապը եւ Ձիւնանուշը նւէրներ բաժանեցին մասնակից երեխաներին:

Միջոցառմանը ելոյթ ունեցաւ ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան ներկայացուցիչ Վահագն Խաչատրեանը, ով իր խօսքում շնորհակալութիւն յայտնեց ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» երիատասարդական միութեան եւ ՀՅԴ բոլոր շրջանների երիտասարդական եւ ուսանողական միութիւններին, ովքեր այս մէկ տարւայ ընթացքում իրենց ներդրումն ունեցան արցախի փոքրիկներին երջանկացնելու գործում:

Նա նաեւ շնորհաւորեց փոքրիկներին՝ Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցութեամբ՝ մաղթելով խաղաղութիւն եւ միասնութիւն հայ ժողովրդին:

ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» երիտասարդական միութեան ներկայացուցիչ Նժդեհ Կարագաւորեանն էլ իր խօսքում նշեց, որ Սփիւռքում բոլորը արցախցի փոքրիկների կողքին են, որպէսզի վերջիններս մէկ վայրկեան անգամ իրենց միայնակ ու անտեսւած չզգան:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։