Հա

Ազգային

03/01/2022 - 13:35

Հայ-թուրքական յարաբերութիւնների հարցը համազգային թեմա է

Վերջին շաբաթների ընթացքում հայկական եւ միջազգային քաղաքական հարթակներում ակտիւ քննարկման առարկայ է դարձել հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման օրակարգը:

Այդ ֆ‎‎ոնին, օրերս ուշագրաւ յայտարարութեամբ է հանդէս եկել Թուրքիայի նախագահի մամլոյ քարտուղարը՝ նշելով, որ այլեւս չկան Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման խոչընդոտող պատճառներ:

Հաղորդագրութիւն

 

Վերջին շաբաթների ընթացքում հայկական եւ միջազգային քաղաքական հարթակներում ակտիւ քննարկման առարկայ է դարձել հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման օրակարգը:

Այդ ֆ‎‎ոնին, օրերս ուշագրաւ յայտարարութեամբ է հանդէս եկել Թուրքիայի նախագահի մամլոյ քարտուղարը՝ նշելով, որ այլեւս չկան Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման խոչընդոտող պատճառներ:

Նա հայ ժողովրդին փորձել է համոզել, որ Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորումն առաջինը բխում է հէնց «Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերից», իսկ յատուկ անդրադառնալով Սփիւռքին, սփիւռքահայութեանը կոչ է արել «կշռադատւած» վերաբերւել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ երկխօսութեանը՝ նշելով յատկապէս. «չշահարկել 1915-ի «երեւակայածին ցեղասպանութեան» թեման»:

Այս կապակցութեամբ հարկ ենք համարում նշել.

- Որեւէ տիպի յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղւած ցանկացած երկխօսութիւն ենթադրում է գործընթացի մասնակից կողմերի կողմից առանց նախապայմանի սկիզբ, ինչն այս դէպքում յստակօրէն խախտւած է եւ, բնականաբար, անընդունելի: Չմոռանալով յատկապէս Էրդողանի այն խօսքը, որ իրենք այս պատերազմին մասնակցում են 1915 թւականի կիսատ գործը ամբողջացնելու նպատակով:

- Անհրաժեշտ է Հայաստանի իշխանութիւնները հասկանան, որ հայ-թուրքական յարաբերութիւնների հարցը համազգային թեմա է, որի քննարկումը եւ հաւանական կարգաւորումը կարող է կայանալ բացառապէս համազգային մակարդակով:

Այնպէս որ ՀՀ որեւէ իշխանութիւն չի կարող դա իր մենաշնորհը դարձնել, մանաւանդ՝ պարտւած, թշնամու դէմ անձնատուր եղած ու բոլոր հարթակներում վարկաբեկւած ՀՀ գործող իշխանութիւնը,

- Հայոց Ցեղասպանութեան միջազգայնօրէն ճանաչման պայքարը, Արցախի տարածքային ամբողջականութեան, անվտանգութեան եւ արցախահայութեան ինքնորոշման իրաւունքի ամրագրումը ինչպէս յատկապէս Հայաստանի Հանրապետութիւնը Թուրքիայի եւ ընդհանրապէս պան-թուրքիզմի թակարդից զերծ պահելու հաստատ կամքը եղել են, կան եւ կը մնան հայ ժողովրդի ճնշիչ մեծամասնութեան, այդ թւում՝ Սփիւռքահայութեան համազգային անզիջելի նպատակներն ու պահանջները, որոնց իրագործմանն են ուղղւած լինելու աշխարհասփիւռ Հայ Դատի յանձնախմբերի ջանքերը:

 

Թեհրանի

Հայ Դատի յանձնախումբ

02.01.2022թ.

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։