Հա

Ազգային

04/01/2022 - 08:42

«Մեզ պէտք է նոր զարթօնք». Իշխան Սաղաթելեան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը հիւրընկալւել է «5-րդ ալիք» հեռուստաընկերութեան «Հարցազրոյց» հաղորդաշարին։

«alikonline.ir»- ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը հիւրընկալւել է «5-րդ ալիք» հեռուստաընկերութեան «Հարցազրոյց» հաղորդաշարին։

Իշխան Սաղաթելեանը նշել է, որ յատկապես ՏԻՄ ընտրութիւնները ցոյց տւեցին, որ Հայաստանում հաստատւած ռեժիմն ամենեւին կապ չունի ժողովրդավարութեան հետ: Տեղի է ունենում մարդու իրաւունքների ու ժողովրդավարական արժէքների համատարած ոտնահարում։

«Իմ ամենամեծ ցանկութիւնն է, որ 2022 թւականին կարողանանք մեր ժողովրդի, մեր հայրենակիցների հետ միասնաբար այս խնդիրներին լուծում տալ․ առաջին՝ վերականգնենք բարոյահոգեբանական վիճակը մեր երկրում, երկրորդ՝ յաղթահարենք ներքաղաքական եւ կառավարման ճգնաժամը, երրորդ՝ ապահովենք մեր երկրի եւ Արցախի անվտանգութիւնը»,-նշել է Իշխան Սաղաթելեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։