Հա

Ազգային

12/01/2022 - 12:05

Մեր կողքին ապրեց Հայրենիքի անկախութեան նւիրեալը. ՀՅԴ ՀԳՄ ցաւակցագիրը՝ Ռ. Դաւոյեանի մահւան կապակցութեամբ

Ռազմիկ Դաւոյեան մեծ բանաստեղծին զուգահեռ, մեր կողքին ապրեց Հայրենիքի անկախութեան նւիրեալը, քաղաքացին, մտաւորականը, դաշնակցականը, որը երբեք չդաւաճանեց իր հաւատամքին, սկզբունքներին, սեփական ճշմարտութեանը։

«alikonline.ir» - 82 տարեկանում կեանքից հեռացաւ մեր ժամանակների մեծանուն բանաստեղծը՝ Ռազմիկ Դաւոյեանը։ 

60-ականներին՝ իր առաջին իսկ հրապարակումներով, Ռազմիկ Դաւոյեանը փաստեց, որ գրական ասպարէզ է մտել արեգակնային շռայլութեան մի բանաստեղծ։ Նա չէր տեղաւորւում Հայրենիք կամ սէր երգող մեզ ծանօթ կարծրատիպերի մէջ, եւ, այդուհանդերձ, նրա գրիչը բխում էր հայ գրականութեան ամենազուլալ ու լուսեղէն ակունքներից, նրա պոէզիան Հայաստան-հայրենիքի հետ նոյնացման մանիֆեստ էր ու իր ազնւական արմատին անմնացորդ երկրպագութիւն։

Դեռ Խորհրդային շրջանում Ռազմիկ Դաւոյեանն ամենաշատ տպագրւող, թարգմանւող, նաեւ Սփիւռքում հրատարակւող հայ պոէտներից էր, սակաւ ընտրեալներից մէկը։ Իր գրական գործունէութեան վաթսունամեայ ճանապարհին Ռ. Դաւոյեանը ստեղծագործել է գրա­կան տարբեր ժանրերում, ունեցել քառասունն անցնող հրատարակութիւններ եւ ամէնուր մնացել «մեր ամէն ցաւերն իր ուսին առած» փիլիսոփայ-պոէտ։

Ռազմիկ Դաւոյեան մեծ բանաստեղծին զուգահեռ, մեր կողքին ապրեց Հայրենիքի անկախութեան նւիրեալը, քաղաքացին, մտաւորականը, դաշնակցականը, որը երբեք չդաւաճանեց իր հաւատամքին, սկզբունքներին, սեփական ճշմարտութեանը։

Երբեք չճկւեց ու չնահանջեց մեր ցաւը ճանաչող եւ այդ ցաւով ապրող պոէտը. այդ ցաւից ու տագնապներից ծնւեց նրա հրապարակախօսութիւնը։ Նա հաւատարիմ մնաց գրող-քաղաքացու՝ Ճանապարհ ցոյց տւողի իր առաքելութեանը։

Ռ. Դաւոյեանը նախ եւ առաջ ԲԱՆԱՍՏԵՂԾ է, մեր մեծ ժամանակակիցը, եւ նրա գրականութիւնը նրան արդէն դարձրել է յաւերժի ճամբորդ: 

Ցաւակցում ենք Ռ. Դաւոյեանի ընտանիքին, հարազատներին, ընթերցողներին։

 

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին

12.01.2022 թ.

 

Յարակից լուրեր

  • Համազգայինի Երեւանի գրասենեակը ցաւակցութիւն է յայտնել Ռազմիկ Դաւոյեանի մահւան կապակցութեամբ
    Համազգայինի Երեւանի գրասենեակը ցաւակցութիւն է յայտնել Ռազմիկ Դաւոյեանի մահւան կապակցութեամբ

    Խորապէս ցաւակցում ենք մեր ժամանակի մեծանուն բանաստեղծ սիրելի Ռազմիկ Դաւոյեանի մահւան առիթով։

    Ռազմիկ Դաւոյեանի բովանդակալից կենսագրութեան մէջ մի հատւած նւիրւած է Համազգային հայ կրթական եւ մշակութային միութիւնում նրա գործունէութեանը։

  • Մահացել է մեծանուն բանաստեղծ Ռազմիկ Դաւոյեանը
    Մահացել է մեծանուն բանաստեղծ Ռազմիկ Դաւոյեանը

    Այսօր Երեւանում մահացել է մեծանուն բանաստեղծ Ռազմիկ Դաւոյեանը։ Լուրը Yerkir.am-ին յայտնել է բանաստեղծի ընտանիքը։

  • ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը
    ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը

    2021 թ. դեկտեմբերի 5-ին Հայաստանի 36 խոշորացւած համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ համամասնական ընտրութիւնները գործող ազգակործան իշխանութիւններին դիմադրելու հերթական հնարաւորութիւնն էր: Գրանցւած յաջողութիւների առումով ՀՅԴ-ն ընդդիմադիր դաշտի առաջատար ուժն է: Կուսակցութիւնը՝ առանձնաբար եւ դաշինքներով, յաջողութիւն է գրանցել 18 համայնքներում եւ, կոալիցիոն ձեւաչափով, տեղական իշխանութիւն կը ձեւաւորի ՀՀ Շիրակի մարզի Ախուրեան համայնքում: Նախատեսւում է համագործակցութիւն ծաւալել նաեւ այլ համայնքների ընդդիմադիր, առողջ ուժերի հետ:

  • «ՀՀ մերօրեայ իշխանութիւնները ոչ մի կերպ պատրաստ չեն պետական մասշտաբով հայրենադարձութիւն կազմակերպել». Յակոբ Բագրատունի
    «ՀՀ մերօրեայ իշխանութիւնները ոչ մի կերպ պատրաստ չեն պետական մասշտաբով հայրենադարձութիւն կազմակերպել». Յակոբ Բագրատունի

    ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի Հայրենադարձների խորհրդատւութեան գրասենեակի նախաձեռնութեամբ նոյմբերի 20-ին հանդիպում է տեղի ունեցել Հայաստանում գտնւող ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ եւ Լիբանանի ԱԺ-ում Հայկական պատգամաւորական խմբի նախագահ Յակոբ Բագրատունիի եւ հայրենադարձ լիբանանահայերի միջեւ։

  • ՀՅԴ ՀԳՄ-ն հրատապ նիստ է գումարել
    ՀՅԴ ՀԳՄ-ն հրատապ նիստ է գումարել

    Ելնելով ստեղծւած ռազմաքաղաքական իրադրութիւնից, ՀՀ պետական սահմանների արեւելեան մի շարք հատւածներում պատերազմական իրադրութիւնից, ադրբեջանական զօրքերի՝ Սիսիանի պարանոցով առաջխաղացման եւ հայկական կողմի ունեցած կորուստների փաստից, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը գումարել է հրատապ նիստ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։