Հա

Ազգային

19/01/2022 - 13:15

«Տպաւորութիւն է, որ իշխանական պատգամաւորները գիշերը երազում Ռոբերտ Քոչարեանին են տեսնում, գալիս են այստեղ Ռոբերտ Քոչարեանին են յիշում»․ Գեղամ Մանուկեան

Այսօր ՀՀ ԱԺ-ում իր ելոյթում ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանն անդրադարձաւ Երեւան-Ստամբուլ եւ Ստամբուլ-Երեւան թռիչքների գործարկմանը:

«alikonline.ir» - Այսօր ՀՀ ԱԺ-ում իր ելոյթում ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանն անդրադարձաւ Երեւան-Ստամբուլ եւ Ստամբուլ-Երեւան թռիչքների գործարկմանը. տեղեկացնում է Tert.am-ը:

«Որեւէ մէկը դէմ չի արտայայտւում Երեւան-Ստամբուլ, Ստամբուլ-Երեւան թռիչքների գործարկմանը, խնդիրը հետեւեալն է․Երեւան-Ստամբուլ գծի վերսկսման մասին ոչ թէ Հայաստանի աւիացիոն գործակալութեան տնօրէն Տաթեւիկ Ռեւազեանն է խօսում, այլ խօսում է Թուրքիայի խորհրդարանում Թուրքիայի արտաքին գործերի նախարարը՝ իբրեւ բարի կամքի դրսեւորում։ Ինչպէս Էրդողանն է իբրեւ բարի կամքի դրսեւորում օրինակ խօսում, որ 2003 թւականին իր վարչապետութեան ժամանակ՝ տեսէք՝ ես թոյլ տւեցի դէպի Երեւան թռիչքներ»,- ասաց նա։

Իր ելոյթի վերջում նա նաեւ անդրադարձաւ իշխանական պատգամաւորների կողմից պարբերաբար Ռոբերտ Քոչարեանի անունը յիշատակելուն։ «Տպաւորութիւն է, որ երեկոները Ռոբերտ Քոչարեանի յուշերը կարդում են, իշխանական պատգամաւորները գիշերը երազում Ռոբերտ Քոչարեանին են տեսնում, գալիս են այստեղ Ռոբերտ Քոչարեանին են յիշում»,- ասաց նա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։