Հ.Յ.Դ. Իրանի Հարաւային շրջանի Կենտրոնական կոմիտէն անհուն վշտով գուժում է վաստակաշատ դաշնակցական, նւիրեալ գաղափարական, շրջանի մարմնի ներկայացուցիչ, ազգային գործիչ՝ ընկեր Վահէ Թորոսեանի ցաւալի եւ վաղաժամ մահը, որը տեղի ունեցաւ հիւանդութեան հետեւանքով՝ հինգշաբթի 3 փետրւարի 2022-ին, Նոր Ջուղայում։

Յանուն շրջանի մարմինների եւ ընկերների վշտակցում ենք նրա ընտանիքին եւ հարազատներին։
* * *
Երկարատեւ հիւանդութիւնից յետոյ, փետրւարի 3-ին, կեանքից հեռացել է ՀՅԴ Իրանի Հարաւային շրջանի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, նւիրեալ գործիչ՝
ԸՆԿԵՐ ՎԱՀԷ ԹՈՐՈՍԵԱՆԸ
ՀՅԴ Իրանի Հիւսիսային շրջանի Կենտրոնական կոմիտէի եւ շրջանի ընկերների անունից գուժում ենք հաւատաւոր գաղափարական ընկերոջ կորուստը: