Հա

Ազգային

17/02/2022 - 12:20

«Ամբողջութեամբ կիսում եմ այն բնորոշումը, որը տրւել է հայրենիքի մի մասը յանձնած մարդուն»․ Բագրատ Եսայեան

«Այն աստիճան խեղկատակ գործ է, որ իսկապէս շատ դժւար է լինելու որեւէ դատաւորի համար մեղադրական դատավաճիռ կայացնելը»,- լրագրողների հետ զրոյցում ասաց «10-ի գործով» անցնող ՀՅԴ անդամ Բագրատ Եսայեանը։

«alikonline.ir»- «Այն աստիճան խեղկատակ գործ է, որ իսկապէս շատ դժւար է լինելու որեւէ դատաւորի համար մեղադրական դատավաճիռ կայացնելը»,- լրագրողների հետ զրոյցում ասաց «10-ի գործով» անցնող ՀՅԴ անդամ Բագրատ Եսայեանը։ Գրում է «Panorama.am»-ը:

Երեւանի ընդհանուր իրաւասութեան դատարանը, նախագահութեամբ դատաւոր Տաթեւիկ Գրիգորեանի, երէկ յետաձգեց «10-ի գործով»՝ Արսէն Վարդանեանի, Էմանուէլ Սինանիի, Նարեկ Վերդեանի, Արշակ Սարգսեանի, Սարգիս Կարապետեանի, Տարօն Մանուկեանի, Մեսրոպ Եղիազարեանի, Աշոտ Յովհաննիսեանի, Բագրատ Եսայեանի, Նարեկ Մանթաշեանի գործով դատական նիստը։ Նրանց մեղադրանք է առաջադրւել Քրէական օրէնսգրքի 258-րդ յօդւածի 1-ին  մասով (դիտաւորութեամբ խախտել են հասարակական կարգը,  որն արտայայտւել է հասարակութեան նկատմամբ բացայայտ անյարգալից վերաբերմունքով):

ՀՅԴ-ական գործիչն ասաց, որ սովորութիւն չունի հասարակութեան մէջ հայհոյանքեր հնչեցնել, սակայն դա չի նշանակում, որ համաձայն չէ բնորոշման հետ։

«Ամբողջութեամբ կիսում եմ այդ բնորոշումը. այն անձնաւորութեան արարքների ուղղակի բնութագրումն է, ով յանձնել է հայրենիքի մի մասը։ Ամբողջութեամբ կիսում եմ այդ բնորոշումը, որը հնչեցւել է դատախազութեան շէնքի առաջ»,- ասաց նա՝ յաւելելով, որ այն տեսաձայնագրութեան մէջ, որը որպէս ապացոյց է ներկայացւած դատարանին նախաքննութեան մարմնի կողմից, այդ վանկարկումը չկայ։ Բացի այդ, նրա խօսքով, տեսաձայնագրութիւններում արձանագրւած են, որ այս մարդիկ եղել են դէպքի վայրում, բայց  որեւէ ձեւով այդ արարքը հիմնաւորող տեսաձայնագրութիւն չկայ, այդ արարքի վկայութեան որեւէ օբիեկտիւ ապացոյց չկայ:

Յարակից լուրեր

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։