Կանադայի հայ համայնքը բաւականին ակտիւ է, որ հայ-կանադական յարաբերութիւնները մնան ուժեղ եւ երթալով զարգացում արձանագրեն՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Կանադայի ԿԿ ներկայացուցիչ Մհեր Գարագաշեանը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 34-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտօնական արարողութեան ժամանակ լրագրողների հետ զրոյցում։
«alikonline.ir» - Կանադայի հայ համայնքը բաւականին ակտիւ է, որ հայ-կանադական յարաբերութիւնները մնան ուժեղ եւ երթալով զարգացում արձանագրեն՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Կանադայի ԿԿ ներկայացուցիչ Մհեր Գարագաշեանը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 34-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտօնական արարողութեան ժամանակ լրագրողների հետ զրոյցում։
Նա նշեց, որ Կանադայի ու Հայաստանի միջեւ պաշտօնական կապերի հաստատման 30-ամեակն է նշւել, եւ Կանադայի պետութիւնը միշտ բարեկամական յարաբերութիւններ է ունեցել Հայաստանի հետ։
Պատերազմից յետոյ Կանադան յատուկ պատւիրակ է ուղարկել յանձինս Ստեֆան Դիոնի, որը վաստակաւոր պետական գործիչ է, դեսպան է, ԱԺ անդամ է եղել, նախարար։ Նա այս օրերին Հայաստանում է, որ կարողանայ բանակցել, վերաքննել Հայաստանի ժողովրդավարական պրոցեսները։
Գարագաշեանն ասաց՝ երբ իրենք հանդիպել են յատուկ պատւիրակի հետ, մի քանի անգամ շեշտել են, որ այսօր իրենց ամենաշատը յուզող հարցը Հայաստանի անվտանգութիւնն է եւ եթէ չկայ անվտանգութիւն, ժողովրդավարութիւնը չի զարգանայ տւեալ երկրում։
Նա նաեւ վստահեցրեց, որ պատւիրակը միշտ պատրաստ է լսելու իրենց առաջարկները, թէ ինչ ձեւով ինքը կամ Կանադայի կառավարութիւնը կարող են օգտակար լինել Հայաստանի ժողովրդին։