Հա

Ազգային

16/03/2022 - 13:50

Ժողովուրդը ՔՊ-ին Արցախից հրաժարւելու քւէ չի տւել

«Ադրբեջանցիները, խրախուսւելով իշխանութեան քաղաքականութիւնից, շարունակում են պահանջներ ներկայացնել: Իշխանութիւնն ասում է՝ խաղաղութիւն ենք ուզում, ադրբեջանցիներն էլ ոգեւորւած շարունակում են նեղել, սկզբում 60, հիմա արդէն 120 մմ ականանետերով խփում են մեր տարածքներին, իսկ Փաշինեանն ասում է՝ կարծիք չեմ յայտնելու»,- այս մասին 24News-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը:

«alikonline.ir» - «Ադրբեջանցիները, խրախուսւելով իշխանութեան քաղաքականութիւնից, շարունակում են պահանջներ ներկայացնել: Իշխանութիւնն ասում է՝ խաղաղութիւն ենք ուզում, ադրբեջանցիներն էլ ոգեւորւած շարունակում են նեղել, սկզբում 60, հիմա արդէն 120 մմ ականանետերով խփում են մեր տարածքներին, իսկ Փաշինեանն ասում է՝ կարծիք չեմ յայտնելու»,- այս մասին 24News-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը:

Անդրադառնալով ԱԺ Արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ Էդւարդ Աղաջանեանի այն յայտարարութեանը, որ Արցախի կարգավիճակի հարցը պէտք է որոշւի բանակցութիւններում, չբացառելով՝ Ադրբեջանի կազմում լինելու հաւանականութիւնը, պատգամաւորը նկատեց. «Ոչ մէկն Էդւարդ Աղաջանեանին չի տւել իրաւունք Արցախի անունից խօսել, ՀՀ-ն Արցախի անվտանգութեան երաշխաւորն է, եթէ իրենք ձախողել են, չի նշանակում, որ պէտք է նման յայտարարութիւն անեն: Ասում են՝ ժողովուրդը խաղաղութեան քւէ է տւել, բայց ժողովուրդը չի ասել Արցախից հրաժարւի, ընդունելի չի այդ դիրքորոշումը»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։