Հա

Ազգային

01/05/2022 - 16:00

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանն ընդունել է ՀՕՄ-ի Կենտրոնական Վարչութեան անդամներին

Այսօր՝ մայիսի 1-ին ՀՅԴ Բիւրոյի գրասենեակում տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանի եւ Հայ Օգնութեան միութեան Կենտրոնական Վարչութեան անդամների միջեւ:

Այսօր՝ մայիսի 1-ին ՀՅԴ Բիւրոյի գրասենեակում տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանի եւ Հայ Օգնութեան միութեան Կենտրոնական Վարչութեան անդամների միջեւ: Հանդիպման ընթացքում քննարկւել են ՀՕՄ-ի առաջիկայ ծրագրերը՝ Հայաստանում եւ Արցախում, ինչպէս նաեւ բարեսիրական միութեան ներկազմակերպական անելիքները:

ՀՕՄ-ի Կենտրոնական Վարչութեան ատենապետուհի Նայիրի Տէրտէրեանն ու վարչութեան միւս ընկերուհիները կարեւորել են յատկապէս Արցախում նախատեսւած սոցիալական ներդրումային ծրագրերն ու Արցախի քառօրեայ եւ 44-օրեայ պատերազմների մասնակից եւ վիրաւոր շուրջ 250 արցախցի եւ հայաստանցի ուսանողներին սոցիալական աջակցութիւն տրամադրելու նախաձեռնութիւնները:

Ներկազմակերպական հարցերում Միութիւնը նպատակ է դրել տարածքային կառոյցների կարողութիւնների շարունակական մեծացման եւ գործիչների միջոցով էլ աւելի ակտիւացնել աշխատանքներն ու ընդլայնել ծրագրերը: Այս հարցերը քննարկելու նպատակով առաջիկայում նախատեսւում է գումարել ՀՕՄ-ի Շրջանային վարչութիւնների անդամների ժողով:

 

Arfd.am

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։