«Երկիր մեդիա» հեռուստա-ալիքը դիտելիս, հրճւանք ու խնդութիւն ապրեցի, ի տես Երեւանի տարբեր շրջաններից դէպի Ֆրասիական հրապարակ հանրահաւաքի դիմած մեր հայրենասէր հայորդիների խրոխտ, անհնազանդ եւ պահանջատէր կեցւածքին, յանուն հայրենիքի փրկութեան եւ ապիկար Նիկոլի հրաժարականի, հպարտացայ ու փառաւորւեցի, ի տես ծովածաւալ հայրենանւէր եւ անկոտրում կամքի տէր, հայերի ներկայութեանը, մայիս մէկին Ֆրանսիական հրապարակում, յուսադրւեցի ու քաջալերւեցի համահաւաքում հնչած կոչերով, կարգախօսերով ու արտայայտւած մտքերով:
ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ

Առաւել փառաւորւեցի ի տես մայիս երկուսի վաղ առաւօտից, անհնազանդութեան եւ պայքարի շարունակմանը, սկսեալ Երեւանի տարբեր շրջաններից, որին դիմակայելու համար, իշխանաւորները սարսափած, գործի էին լծել իրենց տարբեր գոյնի հագուստներով, կարմիր ու սեւ բերետաւոր ոստիկանների մի ամբողջ բանակ, որոնք անմարդկային եւ բիրտ կերպով, գետին զարնելով ու բռունցքների հարւածներով բերման էին ենթարկում խաղաղ ցուցարարներին, միեւնոյն ժամամակ նողկանք ու խորշանք ապրեցի, ի տես սեւազգեստ եւ սեւադիմակ ոստիկանների կեցւածքին, որոնք կատաղած շների նման վայրենաբար յարձակւեցին պայքարի ելած մեր անմեղ հայորդիների վրայ, աւելի շատ վարձկանների տպաւորութիւն թողնելով՝ քան պարտաճանաչ ոստիկանի:
Քաղաքական պայքարները յաջողութեամբ են պսակւում եթէ մասնակիցները, ի սրտէ համոզւած են յարատեւ կռւի եւ աննահանջ պայքարի սկզբունքին, եթէ անկոտրում կամքի տէր են, եթէ յուսահատւող չեն, եթէ թշնամու իւրաքանչիւր սադրանքի դիմաց գործադրում են հակադարձող մարտավարութիւն եւ եթէ քաջ են ու չեն վախենում բանտ ու բանտարկութիւններից: Այս երկու օրւայ անհնազանդութեան գործողութիւնները ապացուցեցին, որ սկսւած քաղաքական պայքարում, ներառւած են վերոնշեալ քաղաքական պայքարի բոլոր յատկանիշները, որն երաշխիք է յաղթանակի:
Գլուխ եմ խոնարհում, դիմադրութեան շարժման ղեկավար կազմին եւ բոլոր մասնակիցներին, յանուն հայրենիքի փրկութեան եւ դաւաճաններից ձերբազտւելու համար, կազմակերպւած անհնազանդութեան այս խիզախ եւ յաջող գործողութիւնների համար, բիւր յարգանք ու պատիւ Ձեզ բոլորիդ:
Նոր Ջուղա,
2.5.2022թ.