Հա

Ազգային

15/05/2022 - 13:40

Սփիւռքի գլխաւոր «Յանձնակատար»-ի նոր յանձնարարութիւնը

Հայաստանի ներկայ իշխանութիւնների քաղաքական այրերը առանձնանում են մի քանի յատկանիշներով. Ստախօսութիւն, երեսպաշտութիւն, տրամաբանութեան բացակայութիւն…։ Այդ յատկանիշները վերջին շրջանում համալրւել է նաեւ մէկով՝ երախտամոռութեամբ: Իսկ այդ ամբողջի հաւաքական կենդանի ապացոյցն ու վկայութիւնը ՀՀ Սփիւռքի գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանը կարող է լինել:

ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐԵԱՆ

 

Հայաստանի ներկայ իշխանութիւնների քաղաքական այրերը առանձնանում են մի քանի յատկանիշներով. Ստախօսութիւն, երեսպաշտութիւն, տրամաբանութեան բացակայութիւն…։ Այդ յատկանիշները վերջին շրջանում համալրւել է նաեւ մէկով՝ երախտամոռութեամբ: Իսկ այդ ամբողջի հաւաքական կենդանի ապացոյցն ու վկայութիւնը ՀՀ Սփիւռքի գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանը կարող է լինել:

Սփիւռքի գլխաւոր յանձնակատարը վերջին օրերին յատուկ յանձնարարութեամբ մեկնել էր Դամասկոս, Հալէպ ու Բէյրութ, որտեղ հանդիպումներ պիտի ունենար սփիւռքի համայնքային, հոգեւոր մշակութային կառոյցների ներկայացուցիչների հետ ու պիտի քննարկէր յառաջիկայ ծրագրերում նրանց ակտիւ մասնակցութեանը վերաբերող հարցեր:

Այցերի մասին յանձնակատարի գրասենեակի սեղմ ու համառօտ լրատուութիւնից կարելի է կռահել, որ Զարեհ Սինանեանի սիրիական ու լիբանանեան այցերն այդքան էլ հարթ չեն անցել, ինչի պատճառով էլ Սփիւռքի գլխաւոր յանձնակատարն իր վրայից ճամբի փոշին դեռ թափ չտւած շտապել է իր մշտական խօսափողը հանդիսացող յայտնի հակադաշնակցական Արման Բաբաջանեանին պատկանող «Առաջին լրատուական» ու ինչպէս կարելի է ակնկալել փորձել է այցի ձախողման համար պատասխանատւութեան սլաքը կրկին ուղղել Դաշնակցութեան դէմ:

Ինչպէս պարզւում է այցերի մասին լրատւութիւնից Սիրիայում ու Լիբանանում Զարեհ Սինանեանը հիմնականում հանդիպել է հոգեւոր առաջնորդներին, հանդիպումներից բացակայել են երկու երկրների Դաշնակցութեան կառոյցների ներկայացուցիչներն ու խորհրդարանների դաշնակցական պատգամաւորները, իսկ համայնքային սահմանափակ հանդիպումների ժամանակ էլ իրենց սուր հարցումներով ու քննադատութիւններով նրան «պատշաճ» կերպով դիմաւորել են դաշնակցական երիտասարդները:

«Առաջին լրատւական»-ին տւած Զարեհ Սինանեանի հարցազրոյցը կարելի է ապերախտութեան ու երեսպաշտութեան լաւագոյն օրինակ համարել:

Զաւեշտական է նաեւ այն պարգան, որ յանձնակատարը Հայաստանի պետական շահերի դէմ աշխատելու ու դաւաճանութեան մէջ մեղադրում է մի կառոյցի, որին պարտական է իր քաղաքական ողջ ռեզումէն ու նաեւ ինչ-որ կերպով այսօր զբաղեցրած պաշտօնը:

Զարեհ Սինանեանի համոզմամբ Հայաստանի ներկայ իշխանութիւնների դաւաճանութեան ու հողավաճառութեան դէմ պայքարելը «համարւում է Հայաստանի պետական շահերի դէմ աշխատել ու դաւաճանութիւն»: Իսկ ի՞նչ էր համարւում ժամանակին Հայաստանի նախկին իշխանութիւնների դէմ ուղղւած իր պայքարն ու քննդատութիւնը, որոնք ի դէպ, իրենց բոլոր թերութիւններով հանդերձ ոչ դաւաճան էին ու ոչ էլ հող վաճառող, չէին կորցրել Արցախն ու 5000 երիտասարդի կեանք չէին խլել:

Ժամանակին Սփիւռքի նախարարութիւն հիմնելու գլխաւոր նպատակներից մէկը եղել է Սփիւռքի ներուժի համախմբումն ու դա յօգուտ Հայաստանի ու Արցախի ծառայեցնելը: Ներկայ իշխանութիւնների օրօք Սփիւռքի նախարարութիւնը փոխարինւեց Սփիւռքի գործերի յանձնակատարով, որի առաքելութիւնն ինչպէս բազմիցս ապացուցւել է ոչ թէ Սփիւռքի միաւորումն է, այլ ընդհակառակը յօգուտ մէկ անձի իշխանութեան գոյատեւման դրա պառակտումը:

Իր հարցազրոյցում Զարեհ Սինանեանը կորցնելով չափն ու կշիռն ու նաեւ շփոթելով իր զբաղեցրած պաշտօնի գործառոյթները համարձակութիւն է ցուցաբերում որոշել, թէ Դաշնակցութեան անունից ներկայացող որ կառոյցն է լեգիտիմ, որը՝ ոչ: Իհարկէ այս հարցում Զարեհ Սինանեանի գայթակղութիւնը կարելի է մասամբ հասկանալի թւալ նկատի առնելով ՀՅԴ շարքերից հեռացւած որոշ անձանց հետ իր վաղեմի բարեկամութիւնը, նաեւ հոգեւոր ու չի բացառւում նաեւ ֆինանսական կապերը: Սա արդէն Սինանեանի երկրորդ նմանատիպ յայտարարութիւնն է, որ նաեւ լոյս է սփռում այն իրողութեան վրայ թէ Արեւմտեան ԱՄՆ-ում ՀՅԴ անունից հանդէս եկող ՀՅԴ շարքերից արտաքսւած անջատողականների խմբակը որտեղի՞ց է սնւում եւ ո՞ւմ է ծառայում:

Ի դէպ, երեքամեայ ուշացումով Զարեհ Սինանեանի միջինարեւելեան այցերի շարանը յառաջիկայ շաբաթ աւարտւելու է Իրանով:

Ելնելով նախորդ երկու այցերի փորձից խելօք մարդն ինչ-որ կերպով կը հրաժարւէր Թեհրան ու Սպահան այցելելուց, որտեղ նկատի առնելով ազգային միասնական կառոյցն ու ղեկավարութիւնը հաստատ շատ աւելի լուրջ անակնկալներ են նրան սպասելու: Այն որ Զարեհ Սինանեանը խելօք գտնւելով կը հրաժարւի Իրան այցելելուց, թէ համայնքում մերժւած որոշ յայտնի ուժերի գայթակղութեանը տրւելով հերթական ձախողումը կունենայ, դա արդէն ժամանակը ցոյց կը տայ: Բայց մինչ այդ Սփիւռքի գլխաւոր «յանձնակատար»-ին անհրաժեշտ է յիշեցնել տզրուկի օրինակը: Տզրուկը ծծելով մէկ այլ մարմնի արիւնը տռզում ու ուռչում է ու երբեմն էլ կորցնելով չափի զգացողութիւնը՝ պայթում է: Իսկ նրան սնուցող մարմինը դրանից ոչ թէ վնասւում, այլ առողջանում է:

 

Oragark.com

 

Յարակից լուրեր

  • «Ի՞նչ տրամաբանական կապ կայ հողավաճառութեան ու թալանը վերադարձնելու մէջ». արձագանգ՝ Փաշինեանի ասուլիսին
    «Ի՞նչ տրամաբանական կապ կայ հողավաճառութեան ու թալանը վերադարձնելու մէջ». արձագանգ՝ Փաշինեանի ասուլիսին

    Հողատուն Հ1-ով համարձակօրէն խօսում է թշնամուն հողեր յանձնելու (կամ գուցէ «ծախելո՞ւ») մասին: Ու եթէ առաջ դա թաքուն էր անում ու մենք այդ մասին իմանում էինք աւելի ուշ, հիմա ուղիղ նայում է մեր աչքերի մէջ ու լկտիաբար դա յայտարարում է նախապէս:

  • «Սինանեանի այցն ԱՄՆ խայտառակութիւն էր, բայց այս մարդը խայտառակւելուց չի ամաչում». Յարութ Սասունեան
    «Սինանեանի այցն ԱՄՆ խայտառակութիւն էր, բայց այս մարդը խայտառակւելուց չի ամաչում». Յարութ Սասունեան

    Յունիսի սկզբին ՀՀ սփիւռքի գործերով գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանը Միացեալ Նահանգներում էր, որտեղ, ըստ պաշտօնական հաղորդագրութիւնների, հանդիպումներ էր ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Լոս Անջելէսի հայ համայնքի հետ նրա հանդիպումը տապալւել էր եւ վերածւել «Սինանեան դաւաճան» կարգախօսով ակցիայի: Չնայած սրան, իր վերջին հարցազրոյցներից մէկում Զարեհ Սինանեանը ակցիան մի դրւագ էր որակել՝ ասելով, որ ունեցել է արդիւնաւէտ այց եւ շուրջ 2 տասնեակ հանդիպումներ Միացեալ Նահանգներում:

    168TV-ի եթերում այս եւ մի շարք այլ թեմաների շուրջ տեսակապով զրուցել ենք «Կալիֆորնիա կուրիէր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Յարութ Սասունեանի հետ:

  • Միչիգանի հայ համայնքի յայտարարութիւնը Զարեհ Սինանեանի վերջին այցի կապակցութեամբ
    Միչիգանի հայ համայնքի յայտարարութիւնը Զարեհ Սինանեանի վերջին այցի կապակցութեամբ

    Սինանեանը գործել է գաղտնի՝ մեր համայնքը մեկուսացնելու եւ պառակտելու ձախողւած ջանքերով՝ հետեւելով Փաշինեանի ռեժիմի եւ նրա պառակտիչ ռազմավարութեան ու քաղաքականութեանը։ Հայկական Սփիւռքը հայ ազգի էական սիւնն է. Մենք թոյլ չենք տալու որեւէ մէկին, այդ թւում՝ Փաշինեանի ռեժիմի որեւէ ներկայացուցչին, ներխուժել մեր համայնք եւ փորձել պառակտել մեր միասնութիւնը:

  • «Զարեհ Սինանեանին ԱՄՆ-ում ասել են, որ ներդրում կը լինի միայն «ապազգային իշխանութեան հեռանալու պարագայում»»․ «Փաստ»
    «Զարեհ Սինանեանին ԱՄՆ-ում ասել են, որ ներդրում կը լինի միայն «ապազգային իշխանութեան հեռանալու պարագայում»»․ «Փաստ»

    «Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին ԱՄՆ-ում է գտնւում Սփիւռքի գործերով Փաշինեանի յանձնակատար Զարեհ Սինանեանը։ Համացանցում տեսանիւթեր են հրապարակւել, թէ ինչպէս է Գլենդէլում նրա հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ տապալւել, քանի որ դեռ հանդիպումը չսկսած՝ նրանք պաստառներ են պարզել, Արցախի դրօշներ ու վանկարկել՝ «Նիկոլ դաւաճան», «Զարեհ դաւաճան»։

  • Լոս Անջելէսը մերժեց Փաշինեանի յանձնակատար Սինանեանին
    Լոս Անջելէսը մերժեց Փաշինեանի յանձնակատար Սինանեանին

    Զարեհ Սինանեանը բնիկ Լոս Անջելէսահայ է: Դաշնակցութեան եւ Հայ Դատի միջոցով քաղաքական աշխարհ մուտք գործած ու նրանց թեւերի տակ մինչեւ Գլենդէլի քաղաքապետ հասնելը չարգիլեց նրան որ միանայ Նիկոլ Փաշինեանի սփիւռքը քայքայելու գործընթացին եւ դառնայ նրա գործադիր յանձնակատարը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։