Հա

Ազգային

19/05/2022 - 12:20

ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը Բայդէնին կոչ է անում յետ կանչել Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը (ANCA) ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնին կոչ է անում յետ կանչել Հայաստանում Միացեալ Նահանգների դեսպան Լին Թրէյսիին։

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը (ANCA) ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնին կոչ է անում յետ կանչել Հայաստանում Միացեալ Նահանգների դեսպան Լին Թրէյսիին։

Յանձնախումբը նշում է, որ դիւանագիտական պաշտօնում աւելի քան երեք տարի գտնւելու ընթացքում Լին Թրէյսին «վատ ցուցանիշներ է գրանցել, որոնց թւում են՝ ԱՄՆ-ի կողմից արցախցի փախստականներին շօշափելի օգնութեան բացակայութիւնը, հայաստանեան քաղաքական ուժերի նկատմամբ ֆաւորիտիզմը, Հայաստանի անվտանգութեան եւ տարածաշրջանային դիրքերի հետագայ բարդացումը, ինչպէս նաեւ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների ապօրինի ձերբակալութեանը, դաժան վերաբերմունքին եւ սպանութեանը ողջամտօրէն արձագանքելու անկարողութիւնը»։

«Հայ Դատը ցանկանում է, որ Հայաստանում ԱՄՆ իւրաքանչիւր դեսպան յաջողի»,- ասել է Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարեանը:

Նրա խօսքով՝ Լին Թրէյսին լռել է ոչ միայն 44-օրեայ պատերազմի ընթացքում, այլեւ դրանից յետոյ, մասնաւորապէս, տեղահանւած արցախահայերի խնդիրների եւ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ոտնձգութիւնների հարցերում։

«ԱՄՆ-ի դիւանագիտական ծառայութեան աշխատակիցները, ինչպիսիք են դեսպան Թրէյսին, սովորաբար ծառայում են մօտաւորապէս երեք տարի: Քանի որ նրա Հայաստանում գտնւելն արդէն գերազանցել է այդ ժամանակահատւածը, կոչ ենք անում Բայդէնի վարչակազմին ամուր հիմքի վրայ վերականգնել հայ-ամերիկեան յարաբերութիւնները՝ նշանակելով նոր դեսպան Երեւանում: ANCA-ն ակնկալում է սերտ համագործակցութիւն ԱՄՆ Սենատի միջազգային յարաբերութիւնների կոմիտէի հետ՝ ապահովելու համար ԱՄՆ-ի արժէքներին հաւատարիմ, արհեստավարժ թեկնածուի հաստատումը»,- ասւած է յանձնախմբի յայտարարութիւնում։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։